ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2025 թվականի N 38-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը`
Հրամայում եմ
1. Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Դ. Խուդաթյան
12/23/2025
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 38-Ն հրամանի
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը (այսուհետ` պաշտոնի նկարագիրը), այդ թվում` համայնքային ծառայության պաշտոնների դասակարգման սկզբունքները, պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կազմման կարգը, պաշտոնների համակարգում տեղակայման կանոնները, իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև տվյալ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները:
2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) գլխավոր պաշտոններ,
2) առաջատար պաշտոններ,
3) կրտսեր պաշտոններ:
3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է առաջին, երկրորդ և երրորդ ենթախմբերի:
4. Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում առաջին ենթախումբը համարվում է տվյալ խմբի բարձրագույն ենթախումբը:
5. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշները`
1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը.
2) որոշումներ կայացնելու լիազորությունները.
3) գործունեության ազդեցությունը.
4) շփումները և ներկայացուցչությունը.
5) խնդիրների բարդությունը և դրանց լուծումները:
6. Համայնքային ծառայության պաշտոնն ընդգրկվում է գլխավոր պաշտոնների խմբում կամ առաջատար պաշտոնների 1-ին ենթախմբում, եթե առկա են` աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ, ենթակա աշխատողներ, գրասենյակ կամ կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ընդգրկված կառուցվածքային միավորի աշխատանքները ղեկավարելու պահանջ:
7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված պահանջների բացակայության դեպքում պաշտոնն ընդգրկվում է առաջատար 2-րդ և 3-րդ ենթախմբերում և կրտսեր պաշտոնների խմբում:
2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ
8. Պաշտոնի դիրքը պաշտոնի նկարագրության մեջ ամրագրվում է`
1) նշելով այն պաշտոնը կամ պաշտոնները, որոնց ենթակա կամ հաշվետու է տվյալ պաշտոնը,
2) տվյալ պաշտոնին ենթակա պաշտոնները (առկայության դեպքում),
3) տվյալ պաշտոնի փոխարինման կարգը` հստակ նշելով փոխարինող պաշտոնների անվանումները:
9. Պաշտոնի գործառույթները սահմանվում են ըստ առաջնահերթության` նշելով դրանց իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համայնքային ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված իրավունքները և պարտականությունները:
10. Որակավորման պահանջները պաշտոնի նկարագրության մեջ ներառում են`
1) կրթության մակարդակը և մասնագիտական ոլորտը,
2) անհրաժեշտ աշխատանքային ստաժը և փորձը տվյալ ոլորտում,
3) մասնագիտական գիտելիքները, հմտությունները և ունակությունները, որոնք անհրաժեշտ են պաշտոնի արդյունավետ իրականացման համար:
11. Ելնելով աշխատանքների իրականացման բարդությունից` պաշտոնատար անձից ակնկալվող մասնագիտական պատրաստվածության մակարդակից և առաջադրված խնդիրների բնույթից` համայնքային ծառայողին կարող են ներկայացվել նաև լրացուցիչ պահանջներ: Այդ պահանջները վերաբերում են կրթությանը, աշխատանքային ստաժին, աշխատանքի բնագավառում փորձին և մասնագիտական գիտելիքներին: Համայնքային ծառայողին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են.
1) Կրթություն` բարձրագույն կրթության պահանջի շրջանակում կարող է նախատեսվել կոնկրետ մասնագիտություն և կոնկրետ կրթական որակավորման աստիճան (բակալավր, մագիստրոս)` կախված պաշտոնի առանձնահատկություններից:
2) Աշխատանքային ստաժ և փորձ` աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի պահանջները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն:
3) Մասնագիտական գիտելիքներ` որոշվում են` հաշվի առնելով տվյալ համայնքի աշխատակազմի գործունեության հիմնական ոլորտներն ու տվյալ պաշտոնի առանձնահատկությունները: Մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանում է տվյալ համայնքի աշխատակազմի քարտուղարը: Մասնագիտական գիտելիքները ներառում են.
ա. համայնքի աշխատակազմի և տվյալ պաշտոնի իրավասությունների շրջանակը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն,
բ. համայնքային կառավարման ոլորտում քաղաքականությանը և ռազմավարական ծրագրերին վերաբերող իրավական ակտերի իմացություն,
գ. կոնկրետ պաշտոնի գործառույթների իրականացման ապահովման համար հիմք հանդիսացող անհրաժեշտ բազային գիտելիքներ:
12. Կոմպետենցիաներ` սահմանվում են` հաշվի առնելով տվյալ պաշտոնի բնույթը և գործառույթները, ներառելով մասնագիտական կարողություններ, վերլուծական, հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ: Կոմպետենցիաները բաժանվում են երկու խմբի` ընդհանրական և ընտրանքային:
13. Ընդհանրական կոմպետենցիաները` համաձայն N 1 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով.
1) տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պահանջները,
2) որոշումներ կայացնելու ունակությունը,
3) հաղորդակցման և ներկայացուցչության հմտությունները, խնդիրների բարդությունը և դրանց արդյունավետ լուծման անհրաժեշտությունը:
14. Ընդհանրական կոմպետենցիաները, կամ կոմպետենցիաներ ձևավորող, կամ կոմպետենցիաների շրջանակն ամբողջացնող, պետության առաջնահերթություններից բխող կամ զբաղեցրած պաշտոնի խմբով պայմանավորված և կոմպետենցիայի բաղկացուցիչ մաս հանդիսացող անհրաժեշտ գիտելիքները պարտադիր են յուրաքանչյուր խմբի պաշտոնների համար:
15. Համապատասխան ենթախմբի համար սահմանված կոմպետենցիաները պաշտոնի անձնագիրը կազմելիս պարտադիր ներառվում են պաշտոնի նկարագրության մեջ:
16. Ընտրանքային կոմպետենցիաները` համաձայն N 2 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով տվյալ պաշտոնի գործառութային առանձնահատկությունները և տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողից ակնկալվող աշխատանքի արդյունքները:
17. Համայնքային ծառայության պաշտոնների նկարագիրը կազմելիս պետք է հաշվի առնել պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակում (Ձև N 1) համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնին ներկայացված պահանջները.
1) Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը բնութագրում է տվյալ պաշտոնին վերապահված դերն ու նշանակությունը համայնքի աշխատակազմում աշխատանքների կազմակերպման և ղեկավարման առումով:
2) Որոշումներ կայացնելու լիազորությունը արտացոլում է տվյալ պաշտոնով պայմանավորված որոշումների ընդունման իրավասության շրջանակը` պաշտոնների յուրաքանչյուր խմբում:
3) Շփումները և ներկայացուցչությունը սահմանում է պաշտոնով պայմանավորված շփումների և ներկայացուցչության շրջանակը, որը ներառում է.
ա. համապատասխան մարմնի ներսում և դրսում այլ կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության մակարդակը,
բ. ներկայացուցչական լիազորությունների իրականացման ձևերը (պատվիրակված կամ ի պաշտոնե),
գ. ներկայացուցչության մակարդակը (բարձրից ցածր) և ակնկալվող արդյունքները:
4) Խնդիրների բարդություն և դրանց լուծումը բնութագրվում է պաշտոնի գործառույթներով վերապահված պարտականությունների բազմազանությամբ և ծավալով: Այս պահանջով հստակեցվում են.
ա. խնդիրների տեսակներն ու բարդության աստիճանը,
բ. դրանց վերլուծման, գնահատման և լուծման մակարդակները,
գ. ստեղծագործական մոտեցման անհրաժեշտությունը,
դ. ուղղորդող փաստաթղթերի կիրառման և այլընտրանքային լուծումների ներկայացման շրջանակները:
5) Գիտելիքներ և հմտությունները ներառում են`
ա. կրթությունը և մասնագիտական գիտելիքները,
բ. աշխատանքային հմտություններն ու կարողությունները,
գ. ժամանակակից տեխնիկական միջոցների և համակարգչի կիրառման ունակությունը,
դ. իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը,
ե. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը:
3. ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
18. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի անձնագիր մշակվում և հաստատվում է պաշտոնի նկարագրի հիման վրա (Ձև N 2, Ձև N 3):
19. Պաշտոնի անձնագիրը կազմվում է` հիմք ընդունելով համայնքի աշխատակազմի իրավասությունը սահմանող իրավական ակտերը, համայնքի առջև դրված խնդիրները և նպատակները, կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջները: Պաշտոնի անձնագիրը կազմվում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ այն պաշտոնատար անձի կողմից, որին վերապահված է տվյալ գործառույթը: Պաշտոնի անձնագիրը պետք է արտահայտի`
1) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը, դիրքը համապատասխան համայնքի աշխատակազմի կառուցվածքում.
2) գործառույթները, իրավունքները և պարտականությունները.
3) կրթությունը, աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը.
4) մասնագիտական գիտելիքները.
5) կոմպետենցիաները:
20. Պաշտոնի անձնագիրը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից:
4. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
21. Համայնքային ծառայության պաշտոնի նկարագրությունը կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ պահանջներով`
1) պաշտոնի անվանումը սահմանելիս անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ արտացոլել համայնքային ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները և խուսափել ընդհանրական բնույթ ունեցող ձևակերպումներից.
2) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը սահմանվում է` ելնելով կառուցվածքային ստորաբաժանման հիմնական գործառույթներից, կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից, տվյալ պաշտոնի համար նախատեսված հիմնական գործառույթները բնորոշող բառից կամ բառերից.
3) համայնքային ծառայության պաշտոնների անվանումները կարող են ներառել հետևյալ բնորոշող բառերը`
ա. գլխավոր պաշտոնների և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոնների համար` աշխատակազմի քարտուղար, աշխատակազմի քարտուղարի տեղակալ, վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ.
բ. առաջատար պաշտոնների 3-րդ ենթախմբի և կրտսեր պաշտոնների համար` գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետ, առաջին կարգի մասնագետ, երկրորդ կարգի մասնագետ բառերի հետ միասին կարող են օգտագործվել նաև հաշվետար, խորհրդատու, կազմակերպիչ, իրավախորհրդատու, մեթոդաբան, տեսուչ, տնտեսագետ, հաշվապահ, վերլուծաբան, հետազոտող, սոցիոլոգ, սոցիալական աշխատող, սոցիոլոգ-վերլուծաբան, օպերատոր, ցանցային-ադմինիստրատոր, ծրագրավորող, վիճակագիր, իրավաբան, թարգմանիչ, գանձապահ, ֆինանսիստ, հավաքագրող, մշտադիտարկող, տնտեսագետ, աուդիտոր, ճարտարագետ, ճարտարագետ-շինարար, արխիվավար, ադմինիստրատոր, ինժեներ, ճարտարապետ, շինարար, գյուղատնտես, բժիշկ, հոգեբան, բնապահպան և այլն.
4) Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի ծածկագիր, որը ներառում է անվանացանկով նախատեսված պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբում ընդգրկված լինելու, ինչպես նաև տվյալ ենթախմբում ընդգրկված պաշտոնների հերթական համարը:
5) Երկակի կարգավիճակ ներկայացնող պաշտոններ նախատեսել չի թույլատրվում:
5. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳ
22. Համայնքային ծառայողները կարող են փոխարինել միայն համայնքային ծառայողներին` սույն կետով սահմանված կարգով.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում` նրան փոխարինում է աշխատակազմի քարտուղարի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` վարչության պետերից մեկը:
2) Երևանի վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում` նրան փոխարինում է բաժնի պետերից մեկը:
3) Մարզի համայնքի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում` նրան փոխարինում է բաժնի պետերից մեկը կամ բաժին տեսակի կառուցվածքային ստորաբաժանում նախատեսված չլինելու դեպքում` աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը:
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում` նրան փոխարինում աշխատակազմի քարտուղարի մյուս տեղակալը կամ աշխատակազմի քարտուղարը:
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է վարչության պետի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` բաժնի պետերից մեկը:
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է վարչության պետի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` վարչության գլխավոր մասնագետներից մեկը:
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում` նրան փոխարինում է վարչության պետի մյուս տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում` բաժնի պետերից մեկը:
8) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում` նրան փոխարինում է վարչության պետի մյուս տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում` վարչության գլխավոր մասնագետներից մեկը:
9) Բաժնի պետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի պետի տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում` նույն բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը:
10) Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն բաժնի առաջատար մասնագետներից մեկը:
11) Աշխատակազմի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը:
12) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն վարչության առաջատար մասնագետներից մեկը:
13) Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը:
14) Աշխատակազմի առաջատար մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը:
15) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն վարչության առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը:
16) Բաժնի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետներից մեկը:
17) Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետներից մեկը:
18) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն վարչության երկրորդ կարգի մասնագետներից մեկը:
19) Բաժնի երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է` նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը:
20) Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը:
21) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն` առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն վարչության երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում` նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը:
Ձև N 1
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
._____________________________________________________________________.
| 1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` |
|_____________________________________________________________________|
|Աշխատակազմի |Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության |
|քարտուղար |ոլորտների կամ դրանց մի մասի և կառուցվածքային |
| |ստորաբաժանումների կամ դրանց մի մասի աշխատանքների |
| |համակարգման և վերահսկման համար: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության |
|քաղաքապետարանի|որոշակի ոլորտի համակարգման համար կամ համապատասխան |
|աշխատակազմի |մարմնի գործունեության որոշակի ոլորտի ղեկավարման |
|քարտուղարի |և այդ ոլորտի կառուցվածքային ստորաբաժանման |
|տեղակալ/վար- |աշխատանքների համակարգման կամ վերահսկման համար: |
|չական շրջանի | |
|աշխատակազմի | |
|քարտուղար | |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային |
|քաղաքապետարանի|ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման |
|աշխատակազմի |կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող |
|վարչության պետ|կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և |
| |ղեկավարման համար: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային |
|քաղաքապետարանի|ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և |
|վարչության |համակարգման համար: |
|պետի տեղակալ | |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետ |Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային |
| |ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման |
| |համար |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետի |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|տեղակալ |իրականացման համար և համապատասխան մարմնի ստորաբաժանման|
| |աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական |
| |գործունեության վերջնարդյունքի համար: |
|______________|______________________________________________________|
|Աշխատակազմի |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|գլխավոր |իրականացման համար և աշխատանքների բնույթով |
|մասնագետ |պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական |
| |արդյունքի համար: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|բաժնի գլխավոր |իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման |
|մասնագետ |աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական |
| |գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ |
| |արդյունքի ստեղծման համար: |
|______________|______________________________________________________|
|Աշխատակազմի |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|առաջատար |իրականացման համար աշխատանքներին մասնակցության, որոշակի|
|մասնագետ |մասնագիտական գործառույթների իրականացման համար: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|բաժնի առաջատար|իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման |
|մասնագետ |աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական |
| |գործառույթների իրականացման համար: |
|______________|______________________________________________________|
|Աշխատակազմի |Պատասխանատու պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|առաջին կարգի |իրականացման, աշխատանքների մասնակցության և որոշակի |
|մասնագետ |կազմակերպական գործառույթների իրականացման համար: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|բաժնի առաջատար|իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին|
|մասնագետ |մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների |
| |իրականացման համար: |
|______________|______________________________________________________|
|Աշխատակազմի |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|երկրորդ կարգի |իրականացման, աշխատանքներին մասնակցության և որոշակի |
|մասնագետ |կազմակերպական գործառույթների օժանդակության համար: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների |
|բաժնի երկրորդ |իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին|
|կարգի մասնագետ|մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների |
| |օժանդակության համար: |
|_____________________________________________________________________|
| 2. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|Աշխատակազմի |Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի |
|քարտուղար |գործունեության ոլորտների կամ դրանց մի մասի և |
| |կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի |
| |աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` պայմանավորված |
| |ռազմավարական խնդիրների լուծման կամ քաղաքականու- |
| |թյունների իրականացման համակարգման գործընթացներով: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի |
|քաղաքապետարանի|գործունեության որոշակի ոլորտի համակարգման կամ |
|աշխատակազմի |համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի |
|քարտուղարի |համակարգման շրջանակներում: |
|տեղակալ/վարչա-| |
|կան շրջանի | |
|աշխատակազմի | |
|քարտուղար | |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցված- |
|քաղաքապետարանի|քային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և |
|աշխատակազմի |ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում |
|վարչության պետ|գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպ- |
| |ման և ղեկավարման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցված- |
|քաղաքապետարանի|քային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և |
|վարչության |համակարգման համար: |
|պետի տեղակալ | |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետ |Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման |
| |կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների |
| |կազմակերպման և ղեկավարման շրջանակներում կամ |
| |աշխատակազմի կառուցվածքային միավորի աշխատանքների |
| |կազմակերպման և ղեկավարման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետի |Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույ-|
|տեղակալ |թով պայմանավորված` մասնագիտական եզրակացությունների |
| |տրամադրման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում |
| |արտաքին ներգործության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված|
| |դեպքերում իրավունքների տրամադրման և դիմումների |
| |քննարկման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի/աշխատա- |Կայացնում է որոշումներ աշխատակազմի կամ կառուցվածքային |
|կազմի գլխավոր |ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված` |
|մասնագետ |մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող |
| |միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի/աշխատա- |Կայացնում է որոշումներ աշխատակազմի կամ կառուցվածքային |
|կազմի առաջատար|ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման |
|մասնագետ |մասնակցության կամ միջանկյալ արդյունքի ստեղծման և |
| |ապահովման կամ մասնագիտական օժանդակության |
| |շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի/աշխատա- |Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման |
|կազմի առաջին |աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական |
|կարգի մասնագետ|գործառույթների իրականացման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի/աշխատա- |Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման |
|կազմի երկրորդ |աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական |
|կարգի մասնագետ|գործառույթների օժանդակության շրջանակներում: |
|_____________________________________________________________________|
| 3. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
|_____________________________________________________________________|
|Աշխատակազմի |Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային |
|քարտուղար |ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն |
| |կամ տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություն- |
| |ներով պայմանավորված` այլ մարմինների լիազորությունների |
| |իրականացման վրա ազդեցություն կամ ազդեցությունը սահմա- |
| |նափակվում է տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորա-|
| |բաժանումների կամ վարչական շրջանում քաղաքականության |
| |իրականացման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային |
|քաղաքապետարանի|ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն |
|աշխատակազմի |կամ ազդեցությունը սահմանափակվում է գերատեսչական |
|քարտուղարի |մակարդակով կամ ունի ազդեցություն որոշակի աշխատանքների |
|տեղակալ/վար- |համակարգման մասով կամ ազդեցությունը սահմանափակվում է |
|չական շրջանի |տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների |
|աշխատակազմի |կամ վարչական շրջանում քաղաքականության |
|քարտուղար |իրականացման շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման և |
|քաղաքապետարանի|դրա կազմում եղած կառուցվածքային միավորի գործունեության|
|վարչության պետ|վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման |
| |արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման |
|քաղաքապետարանի|ներսում իր լիազորությունների իրականացման արդյունքում |
|վարչության |այլ անձանց վրա ազդեցություն: |
|պետի տեղակալ | |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետ |Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպ- |
| |ման և քաղաքականության իրականացման ապահովման և իր |
| |լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց |
| |վրա ազդեցություն: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետի |Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների |
|տեղակալ |կազմակերպման և իր լիազորությունների իրականացման |
| |արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման |
|բաժնի/աշխատա- |և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման |
|կազմի գլխավոր |շրջանակներում: |
|մասնագետ | |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման |
|բաժնի/աշխատա- |աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական |
|կազմի առաջատար|գործառույթների իրականացման շրջանակներում: |
|մասնագետ | |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման |
|բաժնի/աշխատա- |աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական |
|կազմի առաջին |գործառույթների իրականացման շրջանակներում: |
|կարգի մասնագետ| |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման |
|բաժնի/աշխատա- |աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական |
|կազմի երկրորդ |գործառույթների օժանդակության շրջանակներում: |
|կարգի մասնագետ| |
|_____________________________________________________________________|
| 4. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ |
|_____________________________________________________________________|
|Աշխատակազմի |Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական |
|քարտուղար |մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա |
| |պետությունների և միջազգային կազմակերպությունների |
| |ներկայացուցիչների հետ` ներկայացնելով համապատասխան |
| |մարմինը: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական |
|քաղաքապետարանի|մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա |
|աշխատակազմի |պետությունների և միջազգային կազմակերպությունների |
|քարտուղարի |ներկայացուցիչների հետ: |
|տեղակալ/վար- | |
|չական շրջանի | |
|աշխատակազմի | |
|քարտուղար | |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական |
|քաղաքապետարանի|մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, |
|վարչության պետ|ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային |
| |կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ներկայաց- |
| |նելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ |
| |մարմինը: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ |
|քաղաքապետարանի|մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների|
|աշխատակազմի |ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետություն- |
|վարչության |ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ-|
|պետի տեղակալ |ների հետ` իր իրավասությունների շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետ |Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես |
| |ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ |
| |պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև |
| |մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից |
| |ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, |
| |միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ |
| |հանդիպումներին: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետի |Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես |
|տեղակալ |ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ |
| |կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների |
| |ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմին- |
| |ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ-|
| |ների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային |
| |խմբերում: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես |
|բաժնի/աշխատա- |ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցված- |
|կազմի գլխավոր |քային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան |
|մասնագետ |մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մար- |
| |մինների և ներկայացուցիչների հետ և հանդես է գալիս |
| |համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական |
| |աշխատանքային խմբերում: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես |
|բաժնի/աշխատա- |ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցված- |
|կազմի առաջատար|քային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, |
|մասնագետ |ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչ-|
| |ների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված |
| |մասնագիտական աշխատանքային խմբերում: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ |
|բաժնի/աշխատա- |մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացու- |
|կազմի առաջին |ցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ |
|կարգի մասնագետ|գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս |
| |որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր |
| |լիազորությունների շրջանակներում: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի |
|բաժնի/աշխատա- |կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների |
|կազմի երկրորդ |հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ |
|կարգի մասնագետ|գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս |
| |որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր |
| |լիազորությունների շրջանակներում: |
|_____________________________________________________________________|
| 5. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ |
|_____________________________________________________________________|
|Աշխատակազմի |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, |
|քարտուղարի |վերլուծում և գնահատում է մարմնի գործունեության ոլորտի|
| |կամ որոշակի ոլորտի ռազմավարական և կազմակերպական |
| |նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական |
| |և այլընտրանքային լուծումներ: |
|______________|______________________________________________________|
|Աշխատակազմի |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, |
|քարտուղարի |վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի |
|տեղակալ/վար- |որոշակի ոլորտի կամ կառուցվածքային ստորաբաժանումների |
|չական շրջանի |խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրան- |
|աշխատակազմի |քային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական |
|քարտուղար |և այլընտրանքային լուծմանը: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, |
|քաղաքապետարանի|վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կամ |
|աշխատակազմի |համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և |
|վարչության պետ|դրանց տալիս լուծումներ: |
|______________|______________________________________________________|
|Երևանի |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, |
|քաղաքապետարանի|վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման|
|աշխատակազմի |գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծում-|
|վարչության |ներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը: |
|պետի տեղակալ | |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետ |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր |
| |կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթ- |
| |ներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ |
| |մասնակցում է այդ խնդիրների լուծմանը: |
|______________|______________________________________________________|
|Բաժնի պետի |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է |
|տեղակալ |մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է |
| |մասնագիտական լուծումներ կամ մասնակցում համապատասխան |
| |մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված |
| |խնդիրների լուծմանը: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է |
|բաժնի/աշխատա- |մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով |
|կազմի գլխավոր |տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է |
|մասնագետ |կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների |
| |լուծմանը: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է |
|բաժնի/աշխատա- |մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների |
|կազմի առաջատար|լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն: |
|մասնագետ | |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է |
|բաժնի/աշխատա- |կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների |
|կազմի առաջին |բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական |
|կարգի մասնագետ|խնդիրների լուծմանը: |
|______________|______________________________________________________|
|Վարչության/ |Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է |
|բաժնի/աշխատա- |կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված կազմակերպական|
|կազմի երկրորդ |խնդիրների բացահայտմանը: |
|կարգի մասնագետ| |
._____________________________________________________________________.
Ձև N 2
Օրինակելի ձև
Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի
և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի
պաշտոնի անձնագրի
Հաստատված է
___________________
___________________
.______________________________________________________________________.
|1. Ընդհանուր դրույթներ |
|______________________________________________________________________|
|1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը |
|(Լրացվում է մեթոդաբանությամբ սահմանված կարգով) |
| |
|1.2. Ենթակա և հաշվետու է |
| |
|(Անմիջական ղեկավարի պաշտոնը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ |
|պաշտոնատար անձի պաշտոնը) |
| |
|1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ |
|(Անմիջական ենթակա պաշտոնը (պաշտոնները) |
|1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները |
|(Նշվում են այն պաշտոնները, որոնք փոխարինում են տվյալ պաշտոնին) |
|1.5. Աշխատավայրը |
|(Հիմնական գործունեության վայրը) |
|______________________________________________________________________|
|2. Պաշտոնի բնութագիրը |
|2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները |
|(Ըստ կարևորության շարադրվում են բոլոր գործառույթների նկարագրությունը,|
|իրավունքները և պարտականությունները) |
|______________________________________________________________________|
|3. Պաշտոնին ներկայացվող պահանջները |
|3.1. Կրթություն, որակավորման աստիճանը |
| |
|(Անհրաժեշտ կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը կամ |
|որակավորման աստիճանը, որը առավելագույնս մոտ է ստորաբաժանման |
|գործունեության ոլորտին) |
|3.2. Մասնագիտական գիտելիքներ |
|(Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ) |
| |
|3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը |
|(«Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված նվազագույն |
|չափանիշները կամ նվազագույնից ավելի սահմանված լինելու դեպքում` |
|համապատասխան տվյալը) |
| |
|3.4 Դասային աստիճան |
|(Տվյալ պաշտոնի համար «Համայնքային ծառայության մասին» օրենքով |
|նախատեսված դասային աստիճանը) |
| |
|3.5. Անհրաժեշտ կոմպետենցիաներ |
|(Ըստ ենթախմբի լրացվում են ընդհանրական կոմպետենցիաները և ընտրանքային |
|կոմպետենցիաները, որոնք նշված են նկարագրության մեջ) |
|______________________________________________________________________|
|4. Կազմակերպական շրջանակը |
|4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը |
|(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը) |
| |
|4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները |
|(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը) |
| |
|4.3. Գործունեության ազդեցությունը |
|(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը) |
| |
|4.4. Շփումները և ներկայացուցչությունը |
|(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը) |
| |
|4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը |
|(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը) |
.______________________________________________________________________.
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում