ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2026 թվականի N 409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՇԻՆԵՐԻ, ՄՈՐԹԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում կաշվի, կոշիկի և քիմիական արդյունաբերության համար նախատեսված առանձին ապրանքների մասով փոփոխություններ կատարելու մասին» N 13 որոշման 2-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման նկատմամբ:
2. Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում` մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների` առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա` եզրակացության մեջ նշված քանակներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի մարտի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2026 թվական: