23.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2022 թվականի N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2024 թվականի դեկտեմբերի 17-ի
N 1157-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Գալյան ՀՀ արդարադատության նախարար
Մ. Սաֆարյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Կոստանյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնօրենի տեղակալ
Ա. Վարդանյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Գուգարաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Գ. Մուրադյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ
զորքերի հրամանատար
Դ. Սանամյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնօրենի տեղակալ
Ա. Սուջյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի
գրասենյակի ղեկավար
Դ. Ջանազյան ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների
վարչության պետի պաշտոնակատար
Ս. Պետրոսյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական
ծառայության պետ
Ռ. Սահակյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության
սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ
Ա. Ցականյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր
վարչության պետի առաջին տեղակալ
Ն. Զեյնալյան Արդարադատության նախարարի խորհրդական
Ա. Գրիգորյան ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների
վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչ
Ա. Եղոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական
արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության դեպարտամենտի
զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների
իրավունքների պաշտպանության բաժնի պետ
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 07.10.2022 թիվ 1170-Ա, 15.03.2023 թիվ 273-Ա, 21.10.2022 թիվ 1246-Ա, 24.03.2023 թիվ 335-Ն, 29.11.2023 թիվ 1207-Ա, 17.04.2024 թիվ 362-Ա, 28.06.2024 թիվ 618-Ա, 17.12.2024 թիվ 1157-Ա, 14.01.2025 թիվ 28-Ա, 17.04.2025 թիվ 312-Ա, 13.02.2026 թիվ 126-Ա, 23.04.2026 թիվ 354-Ա որոշումներ)