ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2026 թվականի N 678-Ա
«ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ «ԷՅՉ ԷՆԵՐՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրաժարվել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի (այսուհետ` ընկերություն) Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1 հասցեում գտնվող 0.5415 հա մակերեսով հողատարածքի (կադաստրային արժեքը` 10,169,225.00 (տաս միլիոն հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ) անշարժ գույքի (իրավունքի պետական գրանցման վկայական` N 01082023-07-0204) «Էյչ Էներջի Սոլյուշնս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը դրա մասին գրավոր ծանուցումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի
Երևան