Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 փետրվարի 2025 թվականի N 11-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ», 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ», 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հավելվածների:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

2/3/2025

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի փետրվարի 3-ի

N 11-Ն հրամանի

 

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

._____________________________________________________________________.

|Թեմա 1                                                               |

|_____________________________________________________________________|

|Ես ապրում եմ լեռնային երկրում                                        |

|Քարտեզն իմ գործիքն է` ժամանակի և  տարածության մեջ                    |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  բնակության վայրը, պետությունը (հայրենիքը), նրա             |

|աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը        |

|ճանաչելու և  կիրառելու հմտություն, հոգատար վերաբերմունք սեփական ազգի |

|ու հայրենիքի պատմամշակութային ձեռքբերումների նկատմամբ` նույնացնելով  |

|պետությունն ու հայրենիքը:                                            |

|_____________________________________________________________________|

|Ուսումնասիրության հարցեր                                             |

|_____________________________________________________________________|

|Ո՞վ եմ ես ժամանակի և  տարածության մեջ, ո՞րն է իմ պետությունը         |

|(հայրենիքը):                                                         |

|Ի՞նչ է քարտեզը, քարտեզների ի՞նչ տեսակներ կան, որո՞նք են տարբեր       |

|քարտեզների առանձնահատկությունները, ինչպե՞ս կիրառել դրանք:            |

|Ինչպե՞ս է ձևավորվել  տոհմածառը` յուրաքանչյուր ընտանիքի ու ազգի       |

|պատմությունը:                                                        |

|Արդյո՞ք կարելի է միշտ վստահել քարտեզներին:                           |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Անհատ և  պետություն                   |«Ժամանակ, տեղ, տարածություն», |

|                                      |«Հայրենիք»,                   |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը (հայրենիքը), նրա        |

|աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը`       |

|նույնացնելով պետությունն ու հայրենիքը:                               |

|2. Ներկայացնի պետության խորհրդանիշները:                              |

|3. Մեկնաբանի և  կիրառի զանազան քարտեզներ:                            |

|4. Գնահատի իր ժողովրդի պատմամշակութային ձեռքբերումները:              |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Ես իմ հայրենիքում. իմ համայնքը, մարզը և  երկիրը: Մեր հարևանները:  |

|2. Քարտեզների տեսակները: Արդյոք կարևոր  են քարտեզները պատմության մեջ:|

|3. Ես ճանապարհորդում եմ Հայկական լեռնաշխարհի տարածքով:               |

|4. Զինանշաններ և  դրոշներ` ժամանակակից և  պատմական:                  |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր     |Խաչվող հասկացություններ          |

|___________________________________|_________________________________|

|. Բնակավայրի քարտեզի ստեղծում      |Ժամանակի և  տարածություն         |

|. Տոհմածառի կազմում                |Սովորողներն ուսումնասիրում են    |

|. Հայկական լեռնաշխարհի տարածքի`    |տարբեր մարդկանց                  |

|նահանգներ, մայրաքաղաքներ, բերդեր,  |ճանապարհորդությունները,          |

|ամրոցներ, եկեղեցիներ, լեռներ, լճերի|մարդկության պատմության           |

|վերաբերյալ ալբոմի կամ գրքի         |շրջադարձային կետերը, ինչպես նաև  |

|ստեղծում:                          |անհատների և  քաղաքակրթության     |

|                                   |միջև  հարաբերությունները, դրանց  |

|                                   |փոխկապվածությանը տվյալ անձի, ազգի|

|                                   |և  մարդկության տեսանկյունից:     |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մաթեմատիկա-մասշտաբ                                                   |

|Բնագիտություն-աշխարհագրական օբյեկտների նկարագրություն                |

|Մայրենի-տեքստերի ընթերցում` «Հերոդոտոս, Մովսես Խորենացի, Անանիա      |

|Շիրակացի, Քսենոփոն, Մարկո Պոլո և  այլք»:                             |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 15, Հ 16, Հ 17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 44, Հ 45                 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 2.                                                              |

|_____________________________________________________________________|

|Հայերի (իմ) ծագումնաբանությունը.                                     |

|Հայկական լեռնաշխարհի բնակիչների կյանքը, կենցաղն ու ավանդապատումները  |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  հայ ժողովրդի ծագումնաբանությունը, մշակույթը, կենցաղը,      |

|ավանդապատումները, ծեսերն ու տոները նկարագրելու և  վերլուծելու        |

|կարողություն: Սերմանել հոգատար վերաբերմունք ու վարքագիծ ազգային      |

|հոգևոր  և  նյութական մշակույթների նկատմամբ:                          |

|_____________________________________________________________________|

|Ուսումնասիրության հարցեր                                             |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ է մշակույթը, որոնք են մշակույթի տեսակները:                      |

|Ինչպե՞ս է մշակույթը կերտում մարդու, ազգի ինքնությունը:               |

|Արդյո՞ք մշակութային ավանդույթների պահպանումը կարևոր  է հասարակության |

|ինքնության զարգացման համար:                                          |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Ինքնություն                           |«Զարգացում»                   |

|                                      |«Մշակույթ»                    |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը,   |

|   առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և  հոգևոր  մշակույթի          |

|   բաղադրիչները (մշակույթը և  կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը,     |

|   կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:              |

|2. Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի   |

|   դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման  վրա:                 |

|3. Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական        |

|   տեղանունների հետ կապված ավանդապատումները:                         |

|4. Գնահատի ազգային հոգևոր-մշակութային  արժեքները` որպես համամարդկային|

|   արժեքներ:                                                         |

|5. Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների  |

|   ավանդական մշակույթն ու կենցաղը:                                   |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Մշակույթ և  կենցաղ. ազգային տարազ, խոհանոց, կիրառական արվեստ:     |

|2. Ավանդապատումներ. հայ ժողովրդի ծագում, տեղանք` աշխարհագրական և     |

|   պատմական վայրեր:                                                  |

|3. Ավանդույթներ, ծեսեր, պետական և  եկեղեցական տոներ:                 |

|4. Հայաստանի ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթն ու     |

|   կենցաղը, ավանդույթներն ու տոները:                                 |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր   |Խաչվող հասկացություններ            |

|_________________________________|___________________________________|

|. Թղթապանակի ստեղծում կիրառական  |Անհատական և  մշակութային           |

|  արվեստի վերաբերյալ             |արժեհամակարգ                       |

|. Սահիկաշարի ստեղծում            |Վերլուծի ավանդապատումները, դրանց   |

|. Հարցազրույց տատիկների,         |ունեցած ազդեցությունը տեղանունների,|

|  պապիկների հետ                  |մեր ազգի ինքնության ձևավորման,     |

|. Գրի առնի տեղական ավանդույթներ  |հայի տեսակի ձևավորման  վրա:        |

|  ու ավանդապատումներ             |Սովորողները ուսումնասիրում են այն  |

|. Շաբաթօրյակի կազմակերպում       |ուղիները, որոնցով մենք բացահայտում |

|  պատմամշակութային և  հոգևոր     |և  արտահայտում ենք գաղափարներ,     |

|  հուշարձաններում                |համոզմունքներ, արժեքներ,           |

|                                 |զգացումներ, բնության երևույթներ,   |

|                                 |մշակույթի դրսևորումներ,            |

|                                 |արժևորում  ենք գեղագիտական ճաշակն  |

|                                 |ու ստեղծարարությունը:              |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի-ազգային տոների ու ավանդույթների, կենցաղի նկարագրությունը     |

|Արվեստ-տոների բեմադրում, ազգային երգ ու պար                          |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 15, Հ 16, Հ 17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 44, Հ 45                 |

._____________________________________________________________________|

 

._____________________________________________________________________.

|Թեմա 3.                                                              |

|_____________________________________________________________________|

|Քրիստոնեական արժեհամակարգը                                           |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  քրիստոնեության հոգևոր,  բարոյական, արժեքային համակարգի     |

|հիմունքները ուսումնասիրելու, հոգևոր-ազգային  կառույցի դերը           |

|հասարակության կյանքում կարևորելու  հմտություն, հարգանք սեփական       |

|ավանդույթների նկատմամբ:                                              |

|_____________________________________________________________________|

|Ուսումնասիրության հարցեր                                             |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ է քրիստոնեական արժեհամակարգը, ի՞նչ է խորհուրդը:                 |

|Ինչպե՞ս է ընդունվել քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն: |

|Արդյո՞ք կրոնական բազմազանությունն է տարբերակում ազգերին:             |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Արժեք                                 |«Հավատք»,                     |

|                                      |«Փոփոխություն»,               |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Ուսումնասիրի քրիստոնեության հոգևոր,  բարոյական, արժեքային         |

|   համակարգի հիմունքները:                                            |

|2. Նկարագրի պատմական և  մշակութային գործիչներին ու նրանց             |

|   գործունեությունը քրիստոնեության ընդունման և  տարածման գործում:    |

|3. Մեկնաբանի քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:                     |

|4. Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնադավանաբանական |

|   համակարգերը:                                                      |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Քրիստոնեական արժեհամակարգ. աստվածաշնչյան առակներ, Նորկտակարանային |

|   պատմություններ:                                                   |

|2. Քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:                               |

|3. Քրիստոնեության ընդունումը. առաքյալները:                           |

|4. Հայոց եկեղեցու սրբերը:                                            |

|5. Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մեսրոպ Մաշտոց:                          |

|6. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնամշակութային |

|   համակարգերը:                                                      |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր    |Խաչվող հասկացություններ           |

|__________________________________|__________________________________|

|Աղբյուրների ուսումնասիրություն    |Ժամանակ և  տարածություն           |

|Դերային և  համագործակցային խաղեր  |Գոյությունը լիարժեք ընկալելու     |

|Իրավիճակների խաղարկում և          |համար անհրաժեշտ է «մոտենալ»       |

|քննարկում                         |տարածությանը և  ժամանակին/ տարբեր |

|Բանավեճ                           |մարդկանց կենցաղ, նրանց            |

|                                  |պատմություններ,                   |

|                                  |ճանապարհորդություններ, մարդկության|

|                                  |պատմության շրջադարձային կետեր,    |

|                                  |հայտնագործություններ, գյուտեր,    |

|                                  |ինչպես նաև  անհատների և           |

|                                  |քաղաքակրթության միջև              |

|                                  |հարաբերությունները, դրանց         |

|                                  |փոխկապակցվածությունը տվյալ անձի,  |

|                                  |ազգի և  մարդկության տեսանկյունից: |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի-ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում                |

|Արվեստ-մանրանկարչության ուսումնասիրում, երգեր                        |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 15, Հ 16, Հ 17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 44, Հ 45                 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 4                                                               |

|_____________________________________________________________________|

|Իմ հայրենիքի էպոսը` «Սասնա ծռեր» և  այլ ժողովուրդների էպիկական       |

|պատումները                                                           |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  «Սասնա ծռեր» էպոսի և  այլ ժողովուրդների էպիկական պատումների|

|օրինակով ազգերի մշակութային առանձնահատկությունները վեր հանելու       |

|հմտություն:                                                          |

|_____________________________________________________________________|

|Ուսումնասիրության հարցեր                                             |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ է էպոսը, ի՞նչ է ազատությունը, անկախությունը, հավասարությունը:   |

|Ինչպե՞ս է էպոսում ներկայացված հայ ժողովրդի մշակութային               |

|առանձնահատկությունները:                                              |

|Արդյոք ազատությունն ու անկախությունը կարևոր  են պետություն ունենալու |

|համար:                                                               |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Արժեք                                 |«Մշակույթ»,                   |

|                                      |«Հարաբերություններ»,          |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:      |

|2. Համեմատի և  հակադրի այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված      |

|   արժեհամակարգը «Սասունցի Դավիթ» էպոսի հետ:                         |

|3. Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:                       |

|4. Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և  գնահատի նրանց     |

|   ազդեցությունը իր վարքի դրսևորման  վրա:                            |

|5. Հետազոտի և  բացահայտի սեփական շրջապատում էպոսի «մերօրյա»        |

|   հերոսներին:                                                       |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. «Սասունցի Դավիթ» էպոսը:                                           |

|2. Հասարակությունն էպոսում:                                          |

|3. Կերպարներն էպոսում:                                               |

|4. Էպոսի դերը հայրենասիրության և  ազգային արժեհամակարգի ձևավորման    |

|   գործում:                                                          |

|5. Այլ ժողովուրդների էպոսները:                                       |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր     |Խաչվող հասկացություններ          |

|___________________________________|_________________________________|

|Հերոսների կերպարների ուսումնասիրում|Անհատներ և  հարաբերություններ    |

|Աղբյուրի ուսումնասիրում            |Ո՞վ եմ ես: Ո՞վ ենք մենք:         |

|Զեկույց                            |Սովորողներն ուսումնասիրում են    |

|                                   |էպոսի հերոսների կյանքը,          |

|                                   |համոզմունքները, արժեհամակարգը,   |

|                                   |անձնական, ֆիզիկական, մտավոր,     |

|                                   |սոցիալական, հոգևոր               |

|                                   |առողջությունը, մարդկային         |

|                                   |փոխհարաբերությունները,           |

|                                   |ընտանիքում, ընկերական շրջապատում,|

|                                   |համայնքում, ինչպես նաև           |

|                                   |մշակութային ընդհանրություններն ու|

|                                   |տարբերությունները: Էպոսի         |

|                                   |արժեհամակարգերի և  իրենց         |

|                                   |արժեհամակարգերի համեմատություն են|

|                                   |անում` տեսնելու թե՞ էպոսի որ     |

|                                   |հերոսների արժեհամակարգի          |

|                                   |կրողներն են:                     |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի - առասպել, էպոս                                              |

|Բնագիտություն - կլիմայի կամ լանդշաֆտի փոփոխություն                   |

|Մաթեմատիկա - օրացույց` լուսնային, արևային,  շաբաթների բաժանում       |

|և  այլն                                                              |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 15, Հ 16, Հ 17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 44, Հ 45                 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 5.                                                              |

|_____________________________________________________________________|

|Անհատն ու հասարակությունը                                            |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  անհատների դերը հասարակության ձևավորման  գործում            |

|վերլուծելու, գնահատելու հմտություններ:                               |

|_____________________________________________________________________|

|Ուսումնասիրության հարցեր                                             |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ գործոններ են ազդում անհատի և  հասարակության ձևավորման  վրա:     |

|Ո՞րն է անհատի ունեցած ազդեցությունը հասարակության վրա:               |

|Արդյոք անհատի ազդեցությունը հասարակության վրա միայն դրական է:        |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Համակեցություն                        |Փոփոխություն,                 |

|                                      |Զարգացում                     |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Ուսումնասիրի անհատի ունեցած ազդեցությունը հայ հասարակության և     |

|   պետության վրա:                                                    |

|2. Վերլուծի անհատի ունեցած դերը հասարակության և  պետության զարգացման |

|   տարբեր բնագավառներում:                                            |

|3. Գնահատի անհատի ունեցած դերը հասարակության կյանքում` ձևավորելով    |

|   հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ:    |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Ո՞վ է անհատը. պետական, քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային|

|   գործիչ:                                                           |

|2. Ինչպես է ձևավորվում  հասարակությունը:                             |

|3. Անհատի դերը հասարակության կայացման գործում:                       |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր     |Խաչվող հասկացություններ          |

|___________________________________|_________________________________|

|Պաստառ                             |Անհատական և  մշակութային         |

|Հարցում                            |արժեհամակարգ                     |

|Թղթապանակ                          |Սովորողները ուսումնասիրում են այն|

|                                   |ուղիները, որոնցով մենք           |

|                                   |բացահայտում և  արտահայտում ենք   |

|                                   |գաղափարներ, համոզմունքներ,       |

|                                   |արժեքներ, զգացումներ, բնության   |

|                                   |երևույթներ,  մշակույթի           |

|                                   |դրսևորումներ,  արժևորում  ենք    |

|                                   |գեղագիտությունը և                |

|                                   |ստեղծարարությունը:               |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի - ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում              |

|Մաթեմատիկա - հաշվարկներ, խնդիրների ստեղծում                          |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 15, Հ 16, Հ 17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 44, Հ 45                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի փետրվարի 3-ի

N 11-Ն հրամանի

 

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

._____________________________________________________________________.

|Թեմա 1                                                               |

|_____________________________________________________________________|

|Անցյալի ուսումնասիրման անհրաժեշտությունը և  միջոցները                |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  պատմություն առարկան, խնդիրները, գործառույթները և           |

|ուսումնասիրման եղանակները մեկնաբանելու հմտություն, պատմության        |

|ուսումնասիրման անհրաժեշտության գիտակցում:                            |

|_____________________________________________________________________|

|Հետազոտության հարցը                                                  |

|_____________________________________________________________________|

|. Ի՞նչ գործիքներով ենք ուսումնասիրում պատմությունը:                  |

|. Որո՞նք են պատմության ուսումնասիրման հիմնական հասկացությունները:    |

|. Արդյո՞ք պատմության ուսումնասիրման բոլո՞ր աղբյուրներն են հավաստի:   |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Ներկայացնի պատմություն առարկան, խնդիրները, գործառույթները և       |

|   ուսումնասիրման եղանակները:                                        |

|2. Բացատրի պատմական տարբեր եզրույթները` ներկայացնելով դրանց ճիշտ     |

|   կիրառումը:                                                        |

|3. Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման,  պետությունների         |

|   առաջացման պայմանները` արժևորելով  անկախ և  ինքնիշխան պետություն   |

|   ունենալու կարևորությունը:  Համեմատի պետությունների և              |

|   հասարակությունների զարգացման ուղիները:                            |

|4. Արժևորի  պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը:             |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Պատմության ուսումնասիրման առարկան, մեթոդները, աղբյուրները,        |

|   պարբերացումը:                                                     |

|2. Քաղաքակրթությունների ձևավորումը,  պետությունների առաջացումը:      |

|3. Արդյո՞ք բոլոր պետություններն ու հասարակությունները միանման են     |

|   զարգանում:                                                        |

|4. Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը:                          |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր     |Խաչվող հասկացություններ          |

|___________________________________|_________________________________|

|. Աշխատանք սկզբնաղբյուրներով       |Օրինաչափություն                  |

|. Դեպքի ուսումնասիրում             |Ի՞նչ եք նկատում:                 |

|. 3D մոդելով միջավայրի ստեղծում    |Ի՞նչն է օրինաչափ:                |

|. Տարբեր իրավիճակների              |                                 |

|  վերլուծություն                   |Պատճառները, հետևանքները,         |

|                                   |ընդհանրությունները,              |

|                                   |առանձնահատկությունները դիտարկել  |

|                                   |որպես պատմական և  հասարակական    |

|                                   |երևույթների  և                   |

|                                   |իրադարձությունների               |

|                                   |օրինաչափություններ: Կողմնորոշում |

|                                   |ժամանակի և  տարածության մեջ      |

|                                   |Դիտարկել պատմության շրջադարձային |

|                                   |իրադարձությունները, երևույթները, |

|                                   |ընկերային ու առտնին կյանքն ու    |

|                                   |սովորույթները, անհատների,        |

|                                   |հասարակությունների և             |

|                                   |քաղաքակրթությունների             |

|                                   |փոխհարաբերություններն անձի, ազգի |

|                                   |և  մարդկության տեսանկյունից:     |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Աշխարհագրություն - քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական      |

|միջավայրի ազդեցությունը                                              |

|Մայրենի, օտար լեզուներ - պատմական տեքստերի ընթերցում                 |

|Մաթեմատիկա - հաշվարկներ                                              |

|Արվեստ - պատմության արտացոլանքը                                      |

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33,    |

|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45                                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 2.                                                              |

|_____________________________________________________________________|

|Նախապատմությունից մինչև  պատմություն                                 |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  նախնադարյան հասարակության զարգացման ուղին վերլուծելու և    |

|մարդկության պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումներն արժևորելու   |

|հմտություն:                                                          |

|_____________________________________________________________________|

|Հետազոտության հարցը                                                  |

|_____________________________________________________________________|

|. Ի՞նչ է նախնադարյան հասարակությունը, ի՞նչ շրջափուլերի է բաժանվում:  |

|. Ի՞նչ զարգացում են ապրել մարդն ու մարդկային հասարակությունները      |

|  նախապատմությունից մինչև  վաղ երկրագործական հասարակությունների      |

|  առաջացումը:                                                        |

|. Ինչպե՞ս է նեոլիթյան հեղափոխությունն ազդել մարդու զարգացման վրա:    |

|. Արդյո՞ք այսօր կան նախնադարյան հասարակության վերապրումների          |

|  երևույթներ,  օջախներ աշխարհում:                                    |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Անհատ                                 |Ժամանակ, տեղ, տարածություն    |

|                                      |Պատճառ-հետևանք                |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման,         |

|   ձևավորման  և  զարգացման գործընթացները, համեմատի և  համադրի այդ    |

|   հասարակություններն արդի հասարակությունների հետ:                   |

|2. Վեր հանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները:      |

|3. Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները,           |

|   հասարակական կյանքը:                                               |

|4. Վերլուծի պատմական սկզբնաղբյուրները:                               |

|5. Արժևորի  նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած    |

|   ձեռքբերումները:                                                   |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Մարդու ծագումը. հմուտ մարդ, ուղիղ քայլող մարդ, բանական մարդ:      |

|2. Մարդը քարե դարում, նեոլիթյան հեղափոխությունը:                     |

|3. Հասարակության անհամաչափ զարգացման օրինաչափությունները: Պղնձի դար: |

|   Բրոնզի դար                                                        |

|4. Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները: Հասարակական          |

|   հարաբերություններ, տնտեսություն, մշակույթ, կրոն:                  |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր      |Խաչվող հասկացություններ         |

|____________________________________|________________________________|

|Այցելություն պեղավայրեր, թանգարաններ|Համաշխարհայնացում               |

|Հնավայրերի ուսումնասիրություն       |                                |

|Պաստառների պատրաստում               |Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ    |

|Ժամանակի մեքենա` «Ես ապրում եմ      |կապակցված:                      |

|նախնադարում» շարադրանք              |Որո՞նք են համաշխարհայնացման     |

|                                    |առավելություններն ու            |

|                                    |մարտահրավերները:                |

|                                    |                                |

|                                    |Սովորողները ուսումնասիրում են   |

|                                    |մարդու ստեղծած համակարգերի և    |

|                                    |համայնքների                     |

|                                    |փոխկապակցվածությունը,           |

|                                    |համաշխարհային և  տեղական        |

|                                    |գործընթացների                   |

|                                    |փոխհարաբերությունները,          |

|                                    |հնարավորությունները, որոշումների|

|                                    |ազդեցությունը մարդկության և     |

|                                    |շրջակա միջավայրի վրա:           |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Արվեստ - նախնադարյան մարդու կերպարի արտացոլանքը արվեստում,           |

|ժայռապատկեր և  այլն                                                  |

|Մայրենի - գրական ստեղծագործություններ                                |

|Մաթեմատիկա - զանազան հաշվարկներ, խնդիրների ստեղծում                  |

|Թվային գրագիտություն                                                 |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33,    |

|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45                                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 3                                                               |

|_____________________________________________________________________|

|Ի՞նչ ենք սովորում հնագույն քաղաքակրթություններից և  ինչո՞ւ           |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  հնագույն քաղաքակրթությունների զարգացման ընթացքն ու         |

|ձեռքբերումները վերլուծելու, արդի հասարակությունների վրա դրանց թողած  |

|ազդեցությունը գնահատելու հմտություն:                                 |

|_____________________________________________________________________|

|Հետազոտության հարցը                                                  |

|. Որո՞նք են հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները:            |

|. Ի՞նչ է քաղաքակրթությունը: Ո՞ր գործոնները նպաստեցին տարբեր          |

|  քաղաքակրթությունների զարգացմանը:                                   |

|. Արդյո՞ք հնագույն քաղաքակրթությունները ունեցել են որևէ  ազդեցություն|

|  ժամանակակից քաղաքակրթությունների ձևավորման  վրա:                   |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Անհատ և  Պետություն                   |«Կառավարում»                  |

|                                      |«Համակարգ»                    |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Վերլուծի աշխարհի և  Հայկական լեռնաշխարհի հնագույն                 |

|   քաղաքակրթությունների ձևավորման  ու զարգացման ընթացքը, համեմատի    |

|   միմյանց հետ:                                                      |

|2. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական,|

|   տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում:                     |

|3. Վերլուծի հին քաղաքակրթությունների` մարտահրավերները հաղթահարելու   |

|   գործընթացները` դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման     |

|   կարևոր  բաղադրիչ:                                                 |

|4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և  դրանց     |

|   թողած ազդեցությունը ժամանակակից քաղաքակրթությունների ձևավորման    |

|   վրա:                                                              |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Հնագույն քաղաքակրթությունները:                                    |

|2. Լեզվաընտանիքներ, ժողովուրդներ:                                    |

|3. Գրային համակարգի զարգացումն ու առաջին դպրոցների առաջացումը:       |

|4. Հնագույն քաղաքակրթությունների հասարակական կյանքը, մարդկանց        |

|   զբաղմունքն ու կենցաղը:                                            |

|5. Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմամշակութային |

|   միջավայրը, բնակատեղիները, առևտուրը,  հասարակական կյանքը:          |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր      |Խաչվող հասկացություններ         |

|____________________________________|________________________________|

|. Ստեղծել թղթապանակ կամ ամսագիր`    |Ժամանակ և  տարածություն         |

|  «Հնագույն քաղաքակրթություններն իմ |Որտե՞ղ և  ե՞րբ                  |

|  աչքերով»                          |Սովորողները ուսումնասիրում են   |

|. Արտանկարել հիերոգլիֆներ և         |տարբեր մարդկանց կենցաղը, նրանց  |

|  սեպագրեր                          |պատմությունները,                |

|. Արտանկարել և  քանդակել հին        |ճանապարհորդությունները,         |

|  եգիպտական և  բաբելական արվեստի    |մարդկության պատմության          |

|  նմուշներ, դիցարանի կերպարներ      |շրջադարձային կետերը,            |

|. Նկարել դիցարանի կերպարները        |հայտնագործությունները, գյուտերը,|

|. Կազմել պատկերազարդ գիրք, որտեղ    |ինչպես նաև  անհատների և         |

|  կներառվեն այդ քաղաքակրթությունների|քաղաքակրթությունների միջև       |

|  բոլոր ձեռքբերումները              |հարաբերությունները, դրանց       |

|. Ծանոթանալ չինական թեյի, մետաքսի և |փոխկապակցվածությունը տվյալ անձի,|

|  ճենապակու մշակույթին,             |ազգի և  մարդկության             |

|  նկարչությանը, պոեզիայի նմուշներին,|տեսանկյունից:                   |

|  բժշկությանն և  մարտարվեստներին    |                                |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի - գրական ստեղծագործություններ                                |

|Մաթեմատիկա - հաշվարկներ, խնդիրների ստեղծում                          |

|Արվեստ - հին աշխարհի քաղաքակրթությունների ընդհանրություններն         |

|արվեստում                                                            |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33,    |

|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45                                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 4.                                                              |

|_____________________________________________________________________|

|Հավատալիքներից մինչև  աշխարհի կրոնական ու գիտական ընկալում           |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  հավատալիքների և  կրոնական համակարգերի ազդեցությունը        |

|հասարակությունների զարգացման վրա վերլուծելու հմտություն:             |

|_____________________________________________________________________|

|Հետազոտության հարցը                                                  |

|_____________________________________________________________________|

|. Որո՞նք են աշխարհի կրոնական հավատալիքները: Ի՞նչ է կրոնը և           |

|  հավատալիքը:                                                        |

|. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել հավատալիքների համակարգը:       |

|. Ինչպե՞ս է հավատը և  կրոնը ազդում մարդու գործունեության վրա:        |

|. Ինչպե՞ս են փոխվել մարդու պատկերացումները աշխարհաստեղծման           |

|  գործընթացների վերաբերյալ` կրոնից մինչև  գիտական տեսություն:        |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Արժեք                                 |«Փոփոխություն»,               |

|                                      |«Մշակույթ»                    |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և  դրանց             |

|   դերակատարումը հին հասարակությունների կյանքում:                    |

|2. Համեմատի և  համադրի տարբեր երկրների և  ժողովուրդների հավատալիքները|

|   և  կրոնական համակարգերը:                                          |

|3. Ուսումնասիրի տարբեր երկրների հավատալիքների համակարգը:             |

|4. Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում:  |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Հավատալիքները նախնադարում. մարդու և  բնության սերտ կապը:          |

|2. Հին աշխարհի հավատալիքներ (դիցարան` հինարևելյան,  անտիկ, հայկական):|

|3. Համաշխարհային կրոնները և  հավատալիքները:                          |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր      |Խաչվող հասկացություններ         |

|____________________________________|________________________________|

|«Ինչպե՞ս է հավատը ազդում            |Անհատական և  մշակութային        |

|հասարակության և  մարդու կենսակերպի  |արժեհամակարգ                    |

|վրա»                                |                                |

|Ալբոմների, պաստառների ստեղծում      |Ո՞րն է ստեղծարարության բնույթը  |

|Գրաֆիկական կազմակերպիչներով         |և  նպատակը:                     |

|աշխատանք                            |                                |

|Դերային խաղեր                       |Սովորողները ուսումնասիրում են   |

|                                    |այն ուղիները, որոնցով մենք      |

|                                    |բացահայտում և  արտահայտում ենք  |

|                                    |գաղափարներ, համոզմունքներ,      |

|                                    |արժեքներ, զգացումներ, բնության  |

|                                    |երևույթներ,  մշակույթի          |

|                                    |դրսևորումներ:  Արժևորում  ենք   |

|                                    |գեղագիտությունը և               |

|                                    |ստեղծարարությունը:              |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում և  մեկնաբանում             |

|Արվեստ - հավատալիքների, կրոնի արտացոլանքը արվեստում                  |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33,    |

|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45                                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Թեմա 5.                                                              |

|_____________________________________________________________________|

|Նորարարություններն ու գաղափարները փոխում են աշխարհը                  |

|_____________________________________________________________________|

|Նպատակ                                                               |

|_____________________________________________________________________|

|Ձևավորել  նորարարությունների և  նոր գաղափարների ազդեցությունը        |

|հասարակությունների վրա և  մարդու կյանքում վերլուծելու և  արժևորելու  |

|հմտություն:                                                          |

|_____________________________________________________________________|

|Հետազոտության հարցը                                                  |

|_____________________________________________________________________|

|. Ի՞նչ է նորամուծությունը և  գաղափարը:                               |

|. Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են բերել նորամուծությունները         |

|  հասարակությանը և  անհատին:                                         |

|. Արդյո՞ք նորամուծությունները ազդում են բոլորի վրա:                  |

|_____________________________________________________________________|

|Հիմնական հասկացություն                |Ենթահասկացություն             |

|______________________________________|______________________________|

|Արժեք                                 |«Գլոբալ մարտահրավեր»,         |

|                                      |«Հեռանկար»                    |

|_____________________________________________________________________|

|Վերջնարդյունք                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Հետազոտի տարբեր ժամանակներում և  հասարակություններում կիրառվող    |

|   նորարարությունները և  նորարար գաղափարները:                        |

|2. Ուսումնասիրի տարբեր գաղափարները և  նորարարությունները, ստեղծի իր  |

|   տարբերակը:                                                        |

|3. Արժևորի  այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը:             |

|_____________________________________________________________________|

|Թեմայի բովանդակություն                                               |

|_____________________________________________________________________|

|1. Աշխարհի յոթ հրաշալիքները` նորարարություններ:                      |

|2. Եգիպտական աստվածակենտրոն քաղաքակրթությունից մինչև  Հունաստանի     |

|   մարդակենտրոն քաղաքակրթություն:                                    |

|3. Անտիկ աշխարհ: Աթենք և  Սպարտա. պոլիսի և  քաղաքացու գաղափարը,      |

|   օրենքներ:                                                         |

|4. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները` մշակութային նորարարության     |

|   հիմք. հելլենիզմի առաջացումը:                                      |

|5. Նորն ու նորարարությունը Արևելյան  հասարակություններում:           |

|_____________________________________________________________________|

|Առաջարկվող գործունեության ձևեր      |Խաչվող հասկացություններ         |

|____________________________________|________________________________|

|. Պաստառ. «Նորարարությունները փոխում|Պատճառ և  հետևանք               |

|  են աշխարհը»                       |Ի՞նչ եք նկատում:                |

|. Բանավեճ` «Ժամանակակից աշխարհի     |Ի՞նչն է օրինաչափ:               |

|  տեխնոլոգիական նորամուծությունները,|                                |

|  առավելություններ և  վտանգներ»     |Ինչպե՞ս ենք գնահատում այն       |

|. Պլատոնի` Ատլանտիդայի մասին լեգենդի|աշխարհը, որտեղ ապրում ենք:      |

|  ուսումնասիրություն և  ժամանակակից |Սովորողները ուսումնասիրում են   |

|  աշխարհի էկոլոգիական աղետների      |բնությունը, դրանց օրենքները,    |

|  պատճառների քննարկում              |փոխազդեցությունը մարդկանց և     |

|. Հունական արվեստի հետ ծանոթացում,  |բնության միջև,  գիտական և       |

|  որոշ նմուշների` զարդերի, սափորների|տեխնոլոգիական նվաճումների       |

|  վրա նկարների, քանդակների          |ազդեցությունը համայնքի և  շրջակա|

|  արտապատկերում                     |միջավայրերի վրա, շրջակա         |

|. Հին հունական ողբերգություններից   |միջավայրի ազդեցությունը         |

|  որևէ  մեկի կրճատ տարբերակի        |մարդկային գործունեության վրա,   |

|  բեմադրում                         |շրջակա միջավայրի հարմարեցումը   |

|. Վարդան Այգեկցու առակների          |մարդու կարիքներին:              |

|  բեմադրություն                     |                                |

|. Սոփեստական բանավեճ որևէ  խնդրի    |                                |

|  շուրջ` կողմերի դերերի փոփոխությամբ|                                |

|_____________________________________________________________________|

|Միջառարկայական կապերը թեմայում                                       |

|_____________________________________________________________________|

|Արվեստ - արվեստի տեսակները, նորամուծությունների ազդեցությունը ու     |

|պատկերումը արվեստում                                                 |

|Մայրենի, օտար լեզուներ - տեքստերի ընթերցում, վերլուծություն          |

|Մաթեմատիկա - հաշվարկներ, խնդիրների լուծում                           |

|_____________________________________________________________________|

|Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի     |

|վերջնարդյունքների հետ                                                |

|_____________________________________________________________________|

|Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33,    |

|Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45                                         |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.02.2025
N 11-Ն
Հրաման