ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2026 թվականի N 550-Ա
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը`
1. Հաստատել`
1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի
2) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2026 թվականի հունիսի 23-ի
N 550-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Նիկոլ Փաշինյան - ՀՀ վարչապետ (նախագահ).
2. Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար.
3. Արսեն Թորոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
4. Արման Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող.
5. Վանիկ Օհանյան - Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ).
6. Արմեն Սողոյան - «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ).
7. Համլետ Հայրապետյան - «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամ, «Սրտաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2026 թվականի հունիսի 23-ի
N 550-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ