Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2026 թվականի N 921-Ն

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ) ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) կանխավճարների` մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի «Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների գծով պարտավորությունները կատարելու ձևերը (եղանակները) ու վճարման միջոցները, ինչպես նաև վճարման պահը (վճարելու օրը) սահմանելու մասին» N 883-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 25-ի

N 921-Ն որոշման

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Կանխավճարների` մաքսային միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված` վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով` անկանխիկ եղանակով մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի (այսուհետ սույն որոշման մեջ` համակարգ) միջոցով:

2. Կանխավճարների` մաքսային միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում է`

1) դրամական միջոցները վճարողի բանկային հաշվից վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով (այդ թվում` պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով) մաքսային միասնական հաշվին փոխանցելու արդյունքում.

2) մաքսային անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում.

3) համապատասխան գանձապետական ավանդային հաշվից` մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ներդրված դրամական միջոցների` մաքսային միասնական հաշվին փոխանցելու արդյունքում:

3. Կանխավճարների` մաքսային միասնական հաշվին մուտքագրումից հետո դրանք արտացոլվում են մաքսային պարտավորությունները վճարողի (հայտարարատուի) մաքսային անձնական հաշվի քարտում:

4. Փոխանցված դրամական միջոցների մուտքագրումը մաքսային միասնական հաշվին մաքսային մարմինների կողմից համարվում է կատարված`

1) համակարգի միջոցով դրանց մարման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին փոխանցվելու վերաբերյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից.

2) համակարգում համապատասխան փաստաթղթերի կամ տեղեկությունների վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով` օրական կտրվածքով, պետական գանձապետական համապատասխան հաշիվներին կատարված մուտքերի վերաբերյալ տեղեկությունների` մաքսային մարմնին հասանելի դառնալու պահից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 25-ի

N 921-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ) ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից մաքսային միասնական հաշվին դրամական միջոցների մուտքագրման վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգի միջոցով կազմակերպությունների կողմից մաքսային մարմնին է տրամադրվում մաքսային միասնական հաշվին դրամական միջոցների մուտքագրման փաստն արտացոլող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 168-Ն որոշմանը համապատասխան ձևավորված վճարային փաստաթուղթը (այսուհետ` անդորրագիր) կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ համակարգերի փոխազդեցության արդյունքում նույնականացված տեղեկությունները:

3. Անդորրագիրը կամ անդորրագրի վերաբերյալ համակարգերի փոխազդեցության արդյունքում նույնականացված տեղեկությունները պետք է պարունակեն առնվազն հետևյալ տվյալները`

1) անդորրագրի համարը.

2) վճարման գործառնության իրականացման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) և ժամը (ժամը, րոպեն, վայրկյանը).

3) կազմակերպության անվանումը.

4) մաքսային պարտավորությունները վճարողի (հայտարարատուի) անվանումը կամ անունը, ազգանունը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի կողմից տրամադրված հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

6) վճարված գումարը.

7) այլ նշումներ` առկայության դեպքում:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված անդորրագիրը կամ համակարգերի փոխազդեցության արդյունքում նույնականացված տեղեկությունները կազմակերպությունների կողմից տրամադրվում են ավտոմատացված եղանակով համակարգին` գործառնության իրականացումից հետո անմիջապես (իրական ժամանակում):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով` օրական կտրվածքով, պետական գանձապետական համապատասխան հաշիվներին կատարված մուտքերի վերաբերյալ տեղեկությունների` մաքսային մարմնին հասանելի դառնալուց հետո, մաքսային մարմիններն իրականացնում են այդ տեղեկությունների, սույն կարգի 4-րդ կետով ստացված տեղեկությունների և մաքսային փաստաթղթերի հիման վրա մարված մաքսային պարտավորությունների համադրում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 921-Ն
Որոշում