Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 17 ...

 

14.08.2025 -

 

040.1043.230908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված Փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն որոշումը:

2. Սահմանել օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 25.01.18 թիվ 58-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.01.18 թիվ 58-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 11-ի

N 1043-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 25.01.18 թիվ 58-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների հիման վրա և նպատակ ունի սահմանելու Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու և դրանց հետ կապված պատահարների կամ օդային երթևեկությանն այլ վտանգներ սպառնալու դեպքում անհրաժեշտ որոնողափրկարարական միջոցառումների իրականացման կարգը, ինչպես նաև որոնողափրկարարական ծառայությունների համագործակցությանն ուղղված միջոցառումները:

(1-ին կետը փոփ. 25.01.18 թիվ 58-Ն որոշում)

2. Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ապահովումը` կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի, դրանց անձնակազմերի անդամների և ուղևորների որոնմանն ու փրկմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների համալիր է: Այն ներառում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն (այսուհետ` փրկարար ծառայություն) կողմից իրականացվող միջոցառումները.

2) որոնողափրկարարական աշխատանքների ապահովման համար Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) և Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեության շրջանակների սահմանումը.

3) համապատասխան հանդերձավորում ունեցող որոնողափրկարարական ուժերի ու միջոցների շուրջօրյա հերթապահության կազմակերպումն ու իրականացումը.

4) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ Կոմիտեի, ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև Փրկարար ծառայության որոնողափրկարարական ուժերի և միջոցների համակարգումն ու համագործակցությունը.

5) թռիչքային անձնակազմի ուսուցումը` վթարային իրավիճակներում գործելու, ինչպես նաև ինքնուրույն գոյատևման պայմաններում փրկարարական և կենսաապահովման միջոցներից օգտվելու նպատակով.

6) որոնողափրկարարական ուղղաթիռի համալրումը որոնողափրկարարական գույքով, հանդերձանքով և սարքավորումներով.

7) թռիչքային անձնակազմի, վերգետնյա որոնողափրկարարական խմբի, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ տեխնիկայի և կապի միջոցների նախապատրաստումը.

8) վթարային իրավիճակներում գործելու նպատակով որոնողափրկարարական խմբերն անհրաժեշտ կադրերով համալրումը, նրանց, ինչպես նաև օդանավերի անձնակազմերի անդամների ուսուցումը:

(2-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

3. Օդանավը կորած է համարվում այն դեպքում, երբ օդանավի հետ կապն ընդհատվել է, և գտնվելու վայրը հայտնի չէ: Օդանավը համարվում է աղետալի վիճակում հայտնված, եթե օդանավին կամ օդանավում գտնվող անձանց այնպիսի վտանգ է սպառնում, որը հնարավոր չէ չեզոքացնել տվյալ օդանավի անձնակազմի գործողությունների միջոցով:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) աղետի ենթարկված օդանավ` գետնավարման, թռիչքի ընթացքում կամ վայրէջքի ժամանակ վնասվածք ստացած կամ լրիվ խարխլված, ինչպես հարկադիր վայրէջք կատարած օդանավ.

2) վթարային վայրէջք ջրի վրա` ելնելով անհրաժեշտությունից` օդանավի հարկադիր վայրէջք ջրային մակերևույթների վրա.

3) օդանավ շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում.

4) փրկարարական աշխատանք` վթարի ենթարկված մարդկանց կյանքը փրկելու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու, ավելի ապահով վայր տեղափոխելու նպատակով իրականացվող միջոցառում,

5) փրկում` աղետի ենթարկված անձանց փրկելու նպատակով իրականացվող միջոցառում, որի ընթացքում տուժածներին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն, կամ նրանց փոխադրում են անվտանգ վայր.

6) փրկարարական համակարգող կենտրոն` փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոն.

7) որոնում` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող անձանց գտնվելու վայրը որոշելու նպատակով փրկարարական համակարգող կենտրոնի կողմից համակարգող և առկա որոնողափրկարարական ուժերով ու միջոցներով իրականացվող միջոցառում.

8) որոնողափրկարարական օդանավ (ուղղաթիռ)` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող մարդկանց գտնվելու վայրը որոշելու նպատակով հատուկ սարքավորված օդանավ (ուղղաթիռ).

9) որոնողափրկարարական խումբ` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող մարդկանց տեղը որոշելու նպատակով ստեղծված անձնակազմ, որը համալրված է համապատասխան ուսուցում անցած և որակավորում ունեցող մասնագետներով ու սարքավորումներով.

10) որոնողափրկարարական միջոց` ցանկացած շարժական ռեսուրս, ներառյալ որոնողափրկարարական խմբերը, որն օգտագործվում է որոնողափրկարարական աշխատանքներում.

11) որոնողափրկարարական ծառայություն` վթարային մոնիթորինգի իրականացման, կապի, համակարգման, որոնման և փրկման, առաջին բժշկական օգնության ցուցաբերման և տարահանման, այդ թվում` պետական և մասնավոր ռեսուրսների օգտագործմամբ ուժեր և միջոցներ, ինչպես նաև ինքնաթիռների, նավերի և այլ միջոցների հետ փոխհամագործակցության գործառույթներ իրականացնող ծառայություն.

12) որոնողափրկարարական շրջան` սահմանափակ տարածք` կապված համակարգող կենտրոնի հետ, որտեղ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ.

13) վթարափրկարարական ենթակենտրոն` վթարի վայրում փրկարարական խմբերի աշխատանքները համակարգող կենտրոն.

14) վթարափրկարարական խումբ` վթարի ենթարկված մարդկանց կյանքը փրկելու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նախատեսված անձնակազմ, որը համալրված է արագ տեղաշարժման համար անհրաժեշտ գույքով ու փրկարարական հանդերձանքով.

15) գրանցման երկիր` պետություն, որտեղ հաշվառված է օդանավը.

16) ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ` վթարի ենթարկված օդանավերի որոնման տիեզերական համակարգ.

17) այլ աղբյուրներ` վթարի ենթարկված օդանավի անձնակազմի փրկված անդամներ կամ ուղևորներ, կամ այլ անձինք, որոնք վթարի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին կամ իրավապահ մարմիններին:

(4-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

5. Կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավը ենթակա է անհապաղ որոնման և փրկման: Եթե որոնման ընթացքում կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավը հայտնաբերվել է, ապա կազմակերպվում ու իրականացվում են օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկմանն ուղղված վթարափրկարարական անհապաղ միջոցառումներ:

6. Որոնման և փրկման են ենթակա կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ վթարի ենթարկված բոլոր օդանավերն ու դրանց ուղևորները: Որոնման և փրկման նպատակով պետք է օգտագործվեն առկա որոնողափրկարարական ուժերն ու միջոցները` աղետի ենթարկված օդանավի կամ աղետալի վիճակում հայտնված օդանավերին և դրանց ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար:

7. Կորած, աղետի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի որոնողափրկարարական աշխատանքներ կազմակերպումը ներառում է անհրաժեշտ ռեսուրսների կազմակերպում, ծառայությունների ապահովում որակյալ կադրերով և նրանց ուսուցում` տեխնիկական և կապի միջոցներով, որոնողափրկարարական աշխատանքների պլանավորում, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ միջազգային համագործակցության մեխանիզմների մշակում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում օդանավերի և դրանց ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով:

(8-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

9. Որոնողափրկարարական աշխատանքներն ապահովվում են հետևյալ միջոցառումների իրականացմամբ`

1) որոնողափրկարարական աշխատանքների շրջանի սահմանում, հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռի թռիչքի կազմակերպում, որոնողափրկարարական ուժերի և միջոցների փոխհամագործակցության ապահովում ու ղեկավարում.

2) աղետի ենթարկված օդանավի որոնում.

3) աղետի ենթարկված օդանավից անձնակազմի անդամների և ուղևորների (վիրավորված, խեղդված, զոհված) տարահանում ու առաջին բժշկական օգնության ցուցաբերում.

4) աղետի վայրից մարդկանց տարահանում.

5) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացում:

10. Փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրը հայտնի է: Փրկարարական աշխատանքները ներառում են`

1) աղետի վայրի շրջափակումը` դեպքին առնչություն չունեցող անձանց մուտքն աղետի վայր արգելելու համար.

2) աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկումը.

3) օդանավի անձնակազմի անդամներին և ուղևորներին առաջին բժշկական օգնության ցուցաբերումն ու նրանց փոխադրումը բուժհաստատություններ.

4) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացումը.

5) աղետի ենթարկված օդանավի տարրերի պահպանության իրականացումը.

6) ավիացիոն պատահարի վայրից վթարված օդանավի տարահանումը:

 

II. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում վթարափրկարարական աշխատանքները կազմակերպում ու ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, փրկարար ծառայության տնօրենը և կոմիտեի նախագահը:

(11-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

12. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում` քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է հանդիսանում փրկարար ծառայությունը, որտեղ ստեղծվում է որոնողափրկարարական աշխատանքների համակարգման կենտրոն:

12.1. Կոմիտեն կատարում է կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության և տվյալների հավաքագրում ու այն անհապաղ գրավոր տրամադրում է փրկարար ծառայությանը:

(12-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

13. Կոմիտեի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործառույթների իրականացնող կազմակերպությունների գործառույթների իրականացման տարածք են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները, որտեղ աղետի ենթարկված օդանավերի վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանների, տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և Փրկարար ծառայության ուժերով ու միջոցներով:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի վթարների կամ աղետների դեպքերում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերն ու միջոցները, իսկ վերգետնյա փրկարարական աշխատանքներում ներգրավվում են Փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, Կոմիտեի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների փրկարարական ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուժերն ու միջոցները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված ուղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը:

1) Նշված խմբերը հետևյալն են`

ա. Փրկարար ծառայության փրկարարական ուժերը (այդ թվում` տարածքային կառույցների),

բ. ավիացիոն տեխնիկական մասնագետների խումբը,

գ. շտապ բժշկական օգնության և սանիտարական կարանտինային ծառայության խմբերը,

դ. սանիտարական կարանտինային կետի մասնագետների խումբը,

ե. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները,

զ. ուղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը,

է. կապի ապահովման խումբը:

(14-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

15. Փրկարար ծառայության փրկարարական ուժերն իրականացնում են հետևյալ միջոցառումները`

1) վթարի վայրում օդանավի հրդեհաշիջման աշխատանքների իրականացում.

2) վթարված օդանավում գտնվող մարդկանց փրկմանն ուղղված աշխատանքների կատարում.

3) վնասված օդանավի ուղևորների տարահանման աշխատանքների իրականացում:

16. Ավիացիոն տեխնիկական մասնագետների խումբը նախատեսված է`

1) օդանավի հիմնական և վթարային ելքերի բացման,

2) հրշեջ-փրկարարական խմբի հետ համատեղ օդանավում լրացուցիչ ելքերի ստեղծման,

3) օդանավի սրահների օդափոխության,

4) ավիացիոն պատահարի վայրից օդանավի տարահանման համար:

17. Շտապ բժշկական օգնության խմբերը նախատեսված են`

1) տուժածներին անմիջապես օդանավի վթարի վայրում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու,

2) տուժածներն ըստ վիճակի ծանրության առանձին խմբերի առանձնացնելու,

3) նրանց բուժհիմնարկներ տեղափոխելու նախապատրաստման և փոխադրման համար:

18. Սանիտարական կարանտինային ծառայության խումբը նախատեսված է`

1) աղետի վայրում և օդանավում համաճարակաբանական հետազոտության իրականացման,

2) աղետի վայրի, օդանավի և ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, մարդկային աճյունների նկատմամբ սանիտարակարանտինային հսկողության իրականացման,

3) անհրաժեշտության դեպքում ախտահանման, միջատասպան, կրծողազերծման և վարակազերծման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար:

19. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները նախատեսված են`

1) մինչև փրկարարական աշխատանքների ավարտն ավիացիոն վթարի կամ աղետի վայրի շրջափակման և պահպանման,

2) հետաքննություն կատարելու նպատակով ավիացիոն վթարի կամ աղետի վայրը սկզբնական վիճակում (որքանով դա հնարավոր է) պահպանելու,

3) ավիացիոն վթարի կամ աղետի վայրի շրջակայքում երթևեկության կարգավորման,

4) միայն փրկարարական աշխատանքներ իրականացնելու լիազորություններ ունեցող անձանց մուտքը դեպի ավիացիոն պատահարի վայր ապահովելու,

5) օդանավից դուրս բերված անձնական իրերի պահպանության համար միջոցներ ձեռնարկելու,

6) օդանավի թռիչքային տվյալները գրանցող սարքի, խոսակցությունների ձայնագրիչի, ինչպես նաև բեռի, ուղեբեռի և փոստի պահպանման միջոցառումների իրականացման համար:

20. ՈՒղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը նախատեսված է վթարի վայրից ողջ մնացած և չվնասված ուղևորների` նշանակման վայր տարահանման աշխատանքների իրականացման համար:

21. Կապի ապահովման խմբի աշխատանքներն ապահովում է փրկարար ծառայությունը, որն ապահովում է հանձնաժողովի, փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի, կոմիտեի կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետ` կենտրոնական կարգավարական ծառայություն), վթարի վայրում ստեղծված վթարափրկարարական ենթակենտրոնի և փրկարարական խմբերի հետ մշտական գործող երկկողմանի կապ: Կապի ապահովման խումբը պարտավոր է հուսալի կապ ապահովել`

1) փրկարարական համակարգող կենտրոնի հետ.

2) օդային երթևեկության կառավարման մարմինների հետ.

3) փրկարարական խմբերի հետ` ահազանգման փոխանցման և փրկարարական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման ժամանակ.

4) համագործակցող կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովման համար:

(21-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

22. Քաղաքացիական օդանավի պատահարի մասին առաջինը տեղեկանում են պատահարից փրկվածները կամ վկաները: Պատահարից փրկված անձնակազմի անդամները պետք է իրականացնեն անհապաղ գործողություններ և անհապաղ տեղեկացնեն փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին: Պատահարի վկաները կամ ավիացիոն պատահարից ողջ մնացած ուղևորները հնարավորության դեպքում նույնպես պետք է տեղեկացնեն փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին, իսկ օդանավակայանի տարածքում լինելու դեպքում` նաև օդանավակայանի ղեկավարությանը:

(22-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

22.1. Պատահարի մասին տեղեկանալուց հետո փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը և օդանավակայանի ղեկավարությունը պետք է անհապաղ տեղեկացնեն պատահարի մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության ստորաբաժանմանը:

(22.1-ին կետը լրաց. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

22.2. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության անձնակազմը տեղեկանալով պատահարի կամ լուրջ միջադեպի մասին ղեկավարվում է սույն կարգով սահմանված տեղեկացման ընթացակարգերով:

(22.2-րդ կետը լրաց. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

23. Քաղաքացիական օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին տեղեկացվում է կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով` համաձայն Ձև N 3-ի և Ձև N 4-ի տեղեկացման սխեմաների: Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով համապատասխան մարմիններին տեղեկացվում է`

1) օդանավի տեսակը (տիպը), համարը, պատկանելությունը.

2) երթուղին, վթարի կամ աղետի վայրը կամ հավանական վայրը.

3) օդանավում գտնվող ուղևորների թիվը.

4) առկա բեռի քանակը և վտանգավորության աստիճանը:

(23-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

23.1. Կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարն օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու կամ աղետի մասին տեղեկացման գրանցամատյանում` համաձայն Ձև N 5-ի գրանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև տեղեկատվություն ընդունող անձանց անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հայտնող կարգավարի անունը, ազգանունը, հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:

(23.1-ին կետը լրաց. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

24. Օդանավի վթարի կամ աղետի մասին ազդանշանի ստացումից հետո անմիջապես սույն կարգի 11-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայություններն ազդանշանի ստացման մասին հաղորդում են` օդանավի երթուղու վրա գտնվող իրենց ստորաբաժանումների տարածքային կենտրոններին, տեղամասերին, բաժիններին, բժշկական կազմակերպություններին և անհապաղ հայտարարում «Պատրաստություն» վիճակ:

(24-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

25. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքներն սկսելու մասին որոշման ստացումից հետո, սույն կարգի 14-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայությունների որոնողափրկարարական ուժերն ու միջոցներն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:

(25-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

26. Վթարված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ կատարվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքները և հայտնի է վթարի կամ աղետի վայրը: Փրկարարական աշխատանքներն սկսելու մասին փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի հրահանգն ստանալուց անմիջապես հետո փրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը ժամանում են վթարի կամ աղետի վայր և ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը:

(26-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

27. Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ուժերի և միջոցների սերտ համագործակցության պայմաններում:

28. Հայաստանի Հանրապետության տարածքին հարակից շրջաններում աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են` համաձայն միջպետական պայմանագրերի:

29. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օտարերկրյա օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են միջազգային պայմանագրերի և սույն կարգի համաձայն:

30. Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում կատարված ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

31. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, ինչպես նաև դրանց տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների փրկարարական խմբերի կազմավորումը, նրանց` փրկարարական սարքավորումներով ու միջոցներով ապահովումը և ուսուցումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի (ԻԿԱՕ) «Որոնում և փրկում» N 12 հավելվածի դրույթների համաձայն կազմակերպում ու իրականացնում են օդանավակայանների ու տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինները, որոնք օդանավակայաններում փրկարարական աշխատանքների ապահովման նպատակով նշանակում են փրկարարական աշխատանքների գծով հաստիքային աշխատողներ և ստեղծում վթարափրկարարական արտահաստիքային խմբեր` նրանց ապահովելով`

1) կապի միջոցներով սարքավորված` բարձր անցունակություն ունեցող տրանսպորտային միջոցներով.

2) շարժական կապի միջոցներով.

3) վթարային ռադիոկայաններով.

4) վերգետնյա վթարափրկարարական սարքավորումներով:

32. Օդանավակայանային և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների վթարափրկարարական հաստիքային և արտահաստիքային խմբերում ընդգրկվում են`

1) ավիացիոն անվտանգության ծառայության խումբը.

2) աերոդրոմային ծառայության խումբը.

3) ուղևորափոխադրումների ծառայության խումբը.

4) հատուկ ավտոտրանսպորտի ծառայության խումբը.

5) ավիացիոն տեխնիկական բազայի խումբը.

6) շտապ բժշկական օգնության խումբը.

7) սանիտարական կարանտինային ծառայության խումբը.

8) հակահրդեհային անվտանգության ծառայության խումբը.

9) ռադիոտեխնիկական ծառայության հերթապահ հերթափոխը.

10) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:

33. Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայությունների անձնակազմերն այդ աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով պետք է պարտադիր պատրաստվեն և վերապատրաստվեն, կիրառեն փորձնական տագնապներ և իրականացնեն ուսումնական վարժանքներ:

34. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը: Փրկարարական համակարգող կենտրոնին աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով:

(34-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

35. Կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրումը և տեղեկատվության փոխանցումը փրկարարական համակարգող կենտրոնին իրականացվում է կոմիտեի կողմից:

(35-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

36. Օպերատիվ շտաբի կազմում, ըստ անհրաժեշտության, կարող են ընդգրկվել նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային աշխատանքների կազմակերպման, օդային երթևեկության կառավարման, ավիացիոն անվտանգության, ինժեներական, հրշեջ-փրկարարական աշխատանքների գծով մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու այդ կազմակերպությունների վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:

(36-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

37. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու վերաբերյալ քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և փրկարարական համակարգող կենտրոնից ստացված տեղեկատվության փոխանցման համար կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ապահովված լինի համապատասխան անձնակազմով, կապի միջոցներով և համակարգիչներով:

(37-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

38. Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ` հետևյալ ծառայությունների հետ`

1) փրկարարական համակարգող կենտրոնի.

2) օդային երթևեկության կառավարման կենտրոնի.

3) օդանավակայանի շահագործողական ծառայության.

4) օդանավ շահագործողների.

5) օդերևութաբանական դիտարկումներ իրականացնող մարմինների.

6) ինտերնետ կապ, որն ապահովելու է կապը տվյալ շրջանն սպասարկող «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» տիեզերական համակարգի կոորդինացիոն կենտրոնի հետ:

(38-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

39. Փրկարարական համակարգող կենտրոնին ցանկացած պահի պետք է հասանելի լինեն որոնման շրջանում իրականացվող աշխատանքների մասին նոր տեղեկատվությունը, այդ թվում` տվյալներ, որոնք վերաբերում են`

1) իրականացվող աշխատանքներին, որոնողափրկարարական հաշվարկներին և վթարափրկարարական ենթակենտրոններին.

2) օդային երթևեկության կառավարման մարմիններին.

3) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվող կապի միջոցներին.

4) որոնման շրջանում գործունեություն իրականացնող` օդանավ շահագործողներին (նրանց պաշտոնական ներկայացուցիչներին).

5) տվյալներ այլ միջոցների և ուժերի մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում:

40. Փրկարարական համակարգող կենտրոնը, ելնելով ստեղծված իրավիճակից և վերլուծելով որոնողափրկարարական աշխատանքների մասին ստացված տվյալները, պետք է նախապատրաստի որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մանրամասն պլաններ` կապված որոնման շրջանում աշխատանքների կազմակերպման հետ, որոնցում պետք է նշվեն նաև որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած օդանավերի (ուղղաթիռների) և այլ տրանսպորտային միջոցների սպասարկման ու լիցքավորման միջոցառումները, այդ թվում` նաև օտարերկրյա օդանավերի և տրանսպորտային միջոցների մասով:

41. Փրկարարական համակարգող կենտրոնին կից պետք է ստեղծվի կորած, վթարի ենթարկված կամ աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի անձնակազմերի անդամների և ուղևորների հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված բժիշկներից, հոգեբաններից, ոստիկանության, օդանավակայանի, օդանավ շահագործողի, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

(41-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

42. Վթարից տուժած կամ զոհված անձանց մասին պետք է տեղեկացվի նրանց հարազատներին, ինչպես նաև տուժածների հարազատներին ցուցաբերվի հոգեբանական, բժշկական, իրավաբանական, ֆինանսական օգնություն, ապահովվի օտարերկրյա քաղաքացիների տեղավորումը հյուրանոցներում, աշխատանքներ իրականացվեն դեսպանությունների և հյուպատոսությունների հետ` նրանց տուժած ուղևորների մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու նպատակով, օտարերկրյա քաղաքացիներին օգնեն էմիգրացիոն և մաքսային խնդիրների առաջացման դեպքերում:

43. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

44. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով պետք է կազմակերպվի որոնողափրկարարական ծառայությունների ուժերի ու միջոցների շուրջօրյա հերթապահություն, որն իրականացվում է որոնողափրկարարական ծառայությունների ուժերի ու միջոցների տեղակայման վայրերում:

45. Հերթապահող որոնողափրկարարական ծառայությունների ուժերում ու միջոցներում ընդգրկվում են որոնողափրկարարական ուղղաթիռ (օդանավ)` իր անձնակազմով, փրկարար ծառայության և օդանավակայանների հրշեջ-փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները:

(45-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

46. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով շուրջօրյա հերթապահությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով` իր տեղակայման վայրում շուրջօրյա հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռով (օդանավով) և անձնակազմով:

(46-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

46.1. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների իրականացման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների ուղղաթիռները (օդանավերը)` նրանց համաձայնությամբ:

(46.1-ին կետը լրաց. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

47. Հերթապահության նշանակված որոնողափրկարարական ուղղաթիռը և անձնակազմը պետք է մշտապես գտնվեն պատրաստականության վիճակում և պատրաստ լինեն կատարել թռիչք` աղետի ազդանշան ստանալուց 30 րոպե հետո` գարուն-ամառ ժամանակաշրջանի համար, և 45 րոպե հետո` աշուն-ձմեռ ժամանակաշրջանի համար:

48. Որոնողափրկարարական ուղղաթիռը նախատեսվում է աղետի ենթարկված օդանավերի հայտնաբերման, հնարավորության դեպքում նաև օդանավի անձնակազմի անդամներ և ուղևորների փրկման, առաջին բժշկական օգնության ցուցաբերման, տարահանման, ինչպես նաև վերգետնյա որոնողափրկարարական ուժերին ուղղություն ցույց տալու համար:

49. Որոնողափրկարարական ուղղաթիռի անձնակազմում պետք է ընդգրկվեն թռիչքային և վերգետնյա որոնողափրկարարական աշխատանքների մասով պատրաստականություն ունեցող թռիչքային անձնակազմեր: Որոնողական ուղղաթիռի անձնակազմում անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել փրկարարական աշխատանքների ուսուցում անցած քաղաքացիական ավիացիայի բնագավառի մասնագետներ:

50. Որոնողափրկարարական ուղղաթիռը պետք է ապահովված լինի աղետի ենթարկված օդանավերի գտնվելու վայրի արագ հայտնաբերման (որոնման) սարքավորումներով և տուժածներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման փրկարարական հանդերձանքով, որոնման լուսարձակներով ու բեռնաբարձման համար անհրաժեշտ ամբարձիչով` փրկարարների իջեցման ու բարձրացման սարքավորումներով, ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ տվյալ որոնման շրջանում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող այլ որոնողափրկարարական ստորաբաժանումների հետ:

51. Որոնողափրկարարական ուղղաթիռը պետք է կարողանա կապ պահպանել ավիացիոն վթարային հաճախականություններով (121,5 ՄՀց և ծովային տարածքներում ու դժվարամատչելի տեղանքներում` 408,0 ՄՀց): Յուրաքանչյուր որոնողափրկարարական ուղղաթիռ պետք է կահավորված լինի նաև վթարային հաճախականությունները հայտնաբերող սարքավորումներով:

52. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են այն դեպքերում, երբ`

1) օդանավից ստացվել է աղետի ազդանշան.

2) ժամանման հաշվարկային ժամկետից հետո 10 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանել վայրէջքի օդանավակայան, և ռադիոկապը նրա հետ բացակայում է.

3) օդանավի անձնակազմն ստացել է վայրէջքի թույլտվություն և այն չի կատարել նախատեսված ժամանակահատվածում, իսկ ինքնաթիռի հետ ռադիոկապն ընդհատվել է.

4) հայտնի է, կամ հիմքեր կան ենթադրելու, որ օդանավում եղած վառելիքի պաշարի մնացորդը կամ օդանավի տեխնիկական վիճակը չեն երաշխավորում օդանավի թռիչքի անվտանգ շարունակումը և ավարտը.

5) օդային երթուղով (երթուղուց դուրս) թռիչքի ընթացքում ընդհատվել է ռադիոկապն օդանավի անձնակազմի հետ, և 20 րոպեի ընթացքում չի հաջողվել որոշել գտնվելու վայրը:

53. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են նաև այն դեպքերում, երբ`

1) անհրաժեշտ է օգնություն ցույց տալ օդանավի անձնակազմին.

2) ստացվել է հաղորդագրություն տիեզերական ապարատի սպասվելիք վայրէջքի մասին.

3) տարերային կամ տեխնածին աղետների դեպքում:

 

IV. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ

 

54. Օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին ունեցած տեղեկատվությունն անհապաղ հայտնում է կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին անմիջապես տեղեկացնում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը, հայտարարում է իրավիճակին համապատասխան սույն կարգի 4-րդ գլխով սահմանված վթարային փուլ և անհապաղ տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:

(54-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

55. Եթե օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել է ոչ թե օդային երթևեկության կառավարման կենտրոնից, այլ` այլ աղբյուրներից, ապա կենտրոնական կարգավարական ծառայությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը և գնահատելով իրավիճակը, հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:

(55-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

56. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի կողմից որոնման աշխատանքների մասին հայտարարումից հետո փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի պատասխանատու աշխատակիցը լրացնում է որոնման աշխատանքների հրահանգավորման ձևաթերթը` համաձայն Ձև N 1-ի:

(56-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

57. Օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու կամ աղետի ենթարկվելու մասին ունեցած նախնական տեղեկությունները գրանցվում են նախնական տեղեկատվության գրանցման ձևաթերթում` համաձայն N 2 ձևի, որի օրինակները պահվում են կենտրոնական կարգավարական ծառայությունում և օդանավակայանների թռիչքների ղեկավարի մոտ:

58. Փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարն օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու, աղետի ենթարկվելու կամ վթարների մասին տեղեկատվության ստացումից հետո գնահատում է ստացված տեղեկատվությունը, որոշում է, թե վթարային որ փուլին է համապատասխանում այդ իրավիճակը, սահմանում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասշտաբները և ընդունում որոնողափրկարարական գործողությունների ձեռնարկման մասին որոշում:

59. Աղետալի իրավիճակների և օդանավերի աղետների դեպքերի դասակարգման, ինչպես նաև յուրաքանչյուր որոշակի դեպքում անհրաժեշտ որոնողափրկարարական գործողությունների ձեռնարկման նպատակով փրկարարական համակարգող կենտրոնը սահմանում է վթարային երեք փուլ`

1) անորոշության,

2) տագնապի,

3) աղետի:

60. Անորոշության փուլի ժամանակ փրկարարական համակարգող կենտրոնը գործում է օդային երթևեկության կառավարման մարմինների, այլ ծառայությունների ու հաստատությունների հետ` ապահովելու համար ստացված տեղեկատվության ստացումը, գնահատում է ստացված տեղեկատվությունը և ընդունում համապատասխան որոշում: Անորոշության փուլը հայտարարվում է, եթե`

1) օդանավից 30 րոպեի ընթացքում չի ստացվել ոչ մի հաղորդագրություն` այն պահից, երբ պետք է տրվեր հաղորդագրություն, կամ օդանավի հետ կապ հաստատելու առաջին անհաջող փորձից հետո` անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ.

2) օդանավից ստացված վերջին հաղորդագրությունից կամ օդային երթևեկության սպասարկման մարմինների կողմից հաշվարկված ժամանման ժամկետը լրանալուց հետո 30 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանում նշանակված վայր:

61. Տագնապի փուլի ժամանակ փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը դրա մասին անհապաղ համապատասխան կապի միջոցներով տեղեկացնում է որոնողափրկարարական ծառայություններին:

(61-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

62. Աղետի փուլը հայտարարվում է, եթե`

1) տագնապի փուլից հետո օդանավի հետ կապ հաստատելու փորձերը և ավելի լայնածավալ տեղեկությունների հավաքման արդյունքները ցույց են տալիս, որ տվյալ օդանավն աղետալի վիճակում է.

2) համարվում է, որ օդանավում եղած վառելիքի պաշարն սպառված է կամ բավարար չէ, որպեսզի թույլ կտա օդանավին անվտանգ վայրէջքի վայրը հասնել.

3) տեղեկություն է ստացվել կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օդանավը պատրաստվում է կատարել կամ կատարել է հարկադիր վայրէջք:

63. Աղետի փուլի հայտարարումից հետո`

1) անհապաղ գործողության մեջ են դրվում որոնողափրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները.

2) որոշվում են աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրը, օդանավի գտնվելու վայրի ենթադրյալ սխալի մեծության չափանիշները, և դրանց հիման վրա որոշվում են որոնման շրջանի չափերը.

3) տեղեկացվում է օդանավ շահագործողին, եթե դա հնարավոր է, և հայտնում, ձեռնարկված որոնողափրկարարական գործողությունների մասին.

4) տեղեկացվում է այն համակարգող կենտրոններին, որոնցից կարելի է օգնություն ստանալ, կամ որոնց կարող է վերաբերել տվյալ միջոցառումը.

5) տեղեկացվում է օդային երթևեկության կառավարման մարմիններին, եթե տեղեկատվությունն ստացվել է այլ աղբյուրներից.

6) սկզբնական փուլում առաջարկվում է օգնություն ցույց տալ որոնողափրկարարական միջոցառումների պլանում չընդգրկված այն օդանավերին, ափամերձ կայաններին և այլ ծառայություններին, որոնք ի վիճակի են ցույց տալ նման օգնություն.

7) հետևել աղետի ենթարկված օդանավից ստացվող հաղորդագրություններին, վթարափրկարարական ռադիոսարքավորումների ազդանշաններին (121,5 ՄՀց և 408,0 ՄՀց) հաճախականություններով.

8) աղետի ենթարկված օդանավին ցույց տալ հնարավոր օգնություն.

9) փրկարարական համակարգող կենտրոնին հայտնել դեպքերի զարգացման մասին: Փրկարարական համակարգող կենտրոնն ստացված տեղեկատվության հիման վրա մշակում է որոնողափրկարարական միջոցառումների պլան և փոխանցում որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված ծառայություններին, անհրաժեշտության դեպքում, ելնելով իրավիճակից, փոփոխում է միջոցառումների պլանը, աղետի մասին տեղեկացնում հետաքննության մարմնին:

64. Այն դեպքում, երբ հայտարարվել է վթարային փուլերից որևէ մեկն այն օդանավի նկատմամբ, որի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվություն չկա, և որը կարող է գտնվել որոնման մեկ կամ մի քանի շրջաններում, իրականացվում են հետևյալ միջոցառումները`

1) եթե փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը տեղեկացվում է վթարային իրավիճակի մասին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում հարևան փրկարարական համակարգող կենտրոնները, ապա համապատասխան կապի միջոցներով կապ է հաստատում հարևան փրկարարական համակարգող կենտրոնների հետ և ստանում համապատասխան տեղեկատվություն նրանց կողմից իրականացված միջոցառումների և այլ գործողությունների վերաբերյալ.

2) այն փրկարարական համակարգող կենտրոնը, որը պետք է համակարգեր որոնողափրկարարական միջոցառումներն այլ շահագրգիռ փրկարարական համակարգող կենտրոնների հետ, ընդհանուր համաձայնության բացակայության դեպքում հանդիսանում է այնպիսի կենտրոն, որը պատասխանատու է`

ա. այն շրջանի համար, որտեղից ստացվել է վերջին հաղորդագրությունն օդանավի գտնվելու վայրի մասին,

բ. այն շրջանի համար, որտեղ մուտք է գործել օդանավը, երբ վերջին հաղորդագրությունն ստացվել է երկու որոնման շրջանների բաժանարար գծի վրա,

գ. այն շրջանի համար, որտեղ մուտք է գործել երկկողմանի կապի միջոցներով չկահավորված օդանավը, կամ պարտադիր չէ օդանավի կողմից ռադիոկապի պահպանումը,

դ. այն շրջանը, որտեղ գտնվող աղետի վայրը որոշվել է ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգով.

3) աղետի փուլի մասին հայտարարումից հետո որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնը վթարային իրավիճակի և գործողությունների հետագա զարգացման մասին տեղեկացնում է այն բոլոր փրկարարական համակարգող կենտրոններին, որոնք կարող են ընդգրկվել որոնողափրկարարական միջոցառումներում, իսկ որոնողափրկարարական միջոցառումներում ընդգրկված համակարգող կենտրոնները վթարային իրավիճակի մասին իրենց ստացած տեղեկատվությունը փոխանցում են որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնին:

(64-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

65. Ելնելով նպատակահարմարությունից` որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնը պետք է որոնման շրջանի օդային երթևեկության կառավարման մարմնին փոխանցի որոնվող օդանավի գտնվելու վայրի թռիչքային տեղեկատվության և ձեռնարկված փրկարարական գործողությունների մասին, որպեսզի այդ տեղեկությունն օդային երթևեկության կառավարման մարմինը փոխանցի տվյալ շրջանում գտնվող օդանավերին:

 

V. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

66. Փրկարարական համակարգող կենտրոնի գործողություններն անորոշության փուլում հետևյալն են`

1) հնարավորության սահմաններում կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով ստուգել օդային երթևեկության կառավարման կենտրոնից ստացվող տեղեկությունները.

2) այն դեպքում, երբ չի ներկայացվել թռիչքների պլանը, փորձել պարզել օդանավի երթուղին և թռիչքի ու վայրէջքի ժամերը.

3) օդային երթևեկության կառավարման համապատասխան մարմինների հետ պահպանել սերտ կապ, որպեսզի ստացված տեղեկությունները (կապի միջոցներով կամ թռիչքի պլանի ուսումնասիրման միջոցով ստացված, թռիչքից առաջ կամ ընթացքում օդանավի անձնակազմին հաղորդված եղանակի մասին տվյալների ուսումնասիրությունը) անմիջապես ներկայացվեն գնահատման, տեղանքի քարտեզի կամ օդանավի թռիչքի երթուղու վրա նշելու և որոշումներ ընդունելու համար, ինչպես նաև խուսափելու համար գործողությունների կրկնական կատարումից.

4) համապատասխան տեղեկությունների հիման վրա սկսել տվյալ օդանավի երթուղու նշագրումը քարտեզի վրա:

(66-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

67. Կապի միջոցներով որոնումը նպատակ է հետապնդում`

1) փորձելու կապ հաստատել օդանավի հետ ռադիոփոխանակման սահմանված ալիքներով.

2) պարզելու օդանավի առավել հավանական գտնվելու վայրը` հարցում կատարելով օդանավի երթուղու վրա գտնվող բոլոր օդանավակայաններին և հավանական վայրէջքի այլ օդանավակայաններին.

3) կապ հաստատելու օդանավի երթուղով չվերթ իրականացնող այլ օդանավերի հետ` աղետալի վիճակում կամ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրի մասին հնարավոր տեղեկատվություն ստանալու նպատակով.

4) փորձելու օդանավի հետ կապ հաստատել բոլոր հնարավոր ռադիոհաճախականություններով.

5) որոշելու օդանավի առավել հավանական գտնվելու վայրը:

68. Եթե որոնման արդյունքներից, կապի միջոցներով որոնման կամ ստացված այլ տեղեկատվությամբ պարզվում է, որ օդանավը գտնվում է աղետալի վիճակում կամ աղետի է ենթարկվել, և առկա է որոնողափրկարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտություն, ապա փրկարարական համակարգող կենտրոնը հայտարարում է անորոշության փուլի ավարտը, հայտարարում տագնապի փուլ և հրահանգում սկսել որոնողափրկարարական աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնում է`

1) կենտրոնական կարգավարական ծառայությանը.

2) տեղեկատվության սկզբնաղբյուրին.

3) այն ստորաբաժանումներին, որոնց ուղարկվել է վթարի կամ աղետի մասին տեղեկատվությունը:

(68-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

69. Տագնապի փուլի հայտարարումից հետո փրկարարական համակարգող կենտրոնը պարտավոր է`

1) վթարի կամ աղետի մասին տեղեկատվությունը հաղորդել համապատասխան որոնողափրկարարական ստորաբաժանումներին.

2) դեպքերի զարգացման մասին ստացվող ամբողջ տեղեկատվությունը գրանցել ազատ ձևով վարվող գրանցամատյանում.

3) միջոցներ ձեռնարկել տեղեկատվության այլ աղբյուրներից վթարի կամ աղետի ենթարկված օդանավի մասին տեղեկատվություն ստանալու համար.

4) վերլուծել վթարի կամ աղետի ենթարկված օդանավի թռիչքային պլանը, եղանակային պայմանները, տեղանքի բնույթը, կապի հնարավոր խաթարման կամ ընդհատման դեպքերը, կապի դուրս գալու վերջին սեանսը, օդանավի գտնվելու հայտնի վերջին վայրը (կոորդինատները), կարգավարի որակավորման աստիճանը.

5) ճշտել օդանավի վառելանյութի չափը և ուշադրություն դարձնել անբարենպաստ եղանակային պայմաններում տվյալ օդանավի թռիչքային-տեխնիկական բնութագրերին.

6) սերտ կապ պահպանել օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայության հետ, որպեսզի նոր ստացվող տեղեկատվությունն անմիջապես գնահատվի, անցկացվի քարտեզի վրա և ընդունվի անհրաժեշտ որոշում.

7) ձեռնարկել սույն կարգով սահմանված համապատասխան գործողություններ և դրանց մասին տեղեկատվությունը փոխանցել որոնողափրկարարական ստորաբաժանումներին.

8) Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով օդանավ շահագործող կազմակերպությանը հեռագրով և կապի այլ միջոցներով հայտնել ստացված տեղեկությունների և ձեռնարկվող գործողությունների մասին:

(69-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

70. Այն դեպքերում, երբ ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ օդանավն աղետի չի ենթարկվել, փրկարարական համակարգող կենտրոնը հայտարարում է դադար և դրա մասին անհապաղ հայտնում կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչպես նաև` այն ծառայություններին ու ստորաբաժանումներին, որոնց հաղորդվել էր վթարի մասին ահազանգը, և որոնք արդեն սկսել էին որոնողափրկարարական գործողությունների իրականացումը:

(70-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

71. Եթե ձեռնարկված գործողությունների ընթացքում օդանավը չի հայտնաբերվել, կամ թռիչքի սահմանված ժամանակահատվածի համար նախատեսված վառելանյութի պաշարների սպառման հաշվարկված ժամանակն անցել է, ապա համարում է, որ օդանավին և դրա մեջ գտնվող անձանց անմիջական վտանգ է սպառնում, նրանք անհապաղ օգնության կարիք ունեն,

72. Աղետի փուլը հայտարարում է փրկարարական համակարգող կենտրոնը, որն աղետի փուլի հայտարարումից հետո պարտավոր է`

1) գործել սույն կարգի դրույթների համաձայն.

2) առկա տեղեկատվության հիման վրա կազմել որոնողափրկարարական գործողությունների իրականացման պլան և համապատասխան մասերն ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մարմիններ ու կազմակերպություններ.

3) սկսել որոնողափրկարարական գործողությունները և պլանով նախատեսված միջոցառումների մասին իրազեկել օդային երթևեկության կառավարման կարգավարին` օդային երթևեկության կառավարման աշխատանքները համակարգելու համար, ինչպես նաև օդանավի երթուղու և հարակից շրջանների փրկարարական համակարգող կենտրոններին.

4) որոշել օդանավի գտնվելու հավանական վայրը, սահմանել գտնվելու վայրի անորոշության աստիճանը և որոնման շրջանի այն տարածքը, որտեղ պետք է իրականացվեն որոնման աշխատանքները.

5) ելնելով իրավիճակից` փոփոխություններ կատարել գործողությունների պլանում.

6) Կոմիտեի մարմնի միջոցով տեղեկացնել օդանավի գրանցման երկրի ներկայացուցչությանը և ավիացիոն բնագավառում գործունեություն իրականացնող լիազոր մարմնին.

7) Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով դիմել որոնողափրկարարական աշխատանքներում չընդգրկված օդանավերին, վերգետնյա ծառայություններին և ռադիոկայաններին` առկա կապի միջոցներով (ալիքներով) իրականացնելու օդանավից ստացվող ահազանգերի լսումներ, աղետի ենթարկված օդանավին ցույց տալ օգնություն և փրկարարական համակարգող կենտրոնին տեղեկացնել ձեռնարկված գործողությունների մասին.

8) Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով համապատասխան հարցումով դիմել օդային երթևեկության կառավարման այն մարմիններին, որոնք տեղեկատվության փոխանցման միջոցով կարող են օգնել աղետի ենթարկված օդանավին, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող օդանավին (ուղղաթիռին), աղետի մասին տեղեկացնել նույն երթուղով չվերթ իրականացնող օդանավերին` դիտարկումներ կատարելու համար որոնողափրկարարական շրջանում օդանավերի թռիչքների նկատմամբ, և տեղեկացնել փրկարարական համակարգող կենտրոնին.

9) Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով օդանավ շահագործողին տեղեկացնել իրականացվող ընթացիկ միջոցառումների մասին:

(72-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

73. Այն դեպքում, երբ օդանավի գտնվելու վայրը հայտնի է, և կենդանի մնացած ուղևորները փրկվել են, փրկարարական համակարգող կենտրոնը դադարեցնում է որոնողափրկարարական աշխատանքները, հայտարարում վթարային փուլի ավարտ, դրա մասին անհապաղ տեղեկացնում է օդանավը շահագործողին, որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված ծառայություններին ու ստորաբաժանումներին:

74. Եթե աղետի փուլի ընթացքում պարզվում է, որ որոնման աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս, հանձնաժողովն որոշում է ընդունում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ և դրա մասին հայտնում փրկարարական համակարգող կենտրոնին, որն ընդունված որոշման մասին տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր ծառայություններին ու ստորաբաժանումներին, ինչպես նաև օդանավը շահագործողին:

 

VI. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

75. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովը` փրկարարական համակարգող կենտրոնի միջոցով:

76. Այն դեպքում, երբ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվում են մի քանի որոնողափրկարարական խմբեր և միջոցներ, օդում, ցամաքում ու ջրի վրա կատարվող որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով փրկարարական համակարգող կենտրոնի որոշմամբ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացման համար նշանակվում են մեկ կամ մի քանի վթարափրկարարական ենթակենտրոններ` հաշվի առնելով միջոցների առկայությունը և դրանց անհրաժեշտությունը:

77. Եթե որոնման աշխատանքների ընթացքում օդանավի (ուղղաթիռի) հրամանատարը նկատում է, որ մեկ ուրիշ օդանավ էլ է ենթարկվել աղետի, հնարավորության սահմաններում (բացի այն դեպքերից, երբ նա գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա) հսկողություն է սահմանում աղետի ենթարկված օդանավի նկատմամբ` այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չէ լքել տարածքը, կամ փրկարարական համակարգող կենտրոնի կողմից դրա ամսին հրահանգ չի ստացվել, որոշվում է աղետի մոտավոր վայրը, համապատասխան փրկարարական համակարգող կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին հայտնում հետևյալ տվյալները`

1) աղետի ենթարկված օդանավի վիճակը, տեսակը, արտաքին նշանները.

2) գտնվելու վայրը` արտահայտված աշխարհագրական կոորդինատային համակարգի տվյալներով, կամ նկարագրված մոտակայքում գտնվող որևէ աերոնավիգացիոն կայանի, սարքի դիրքի նկատմամբ.

3) ժամանակը` արտահայտված միջազգային կոորդինացիոն ժամային համակարգով (UTC).

4) նկատվող մարդկանց թիվը.

5) որևէ փաստ մարդկանց կողմից օդանավը լքելու մասին.

6) աղետի վայրում եղանակի պայմանները.

7) ողջ մնացածների արտաքին ֆիզիկական վիճակը.

8) աղետի վայր հասնելու տեսանելի օպտիմալ երթուղին:

78. Եթե աղետի վայր առաջինը ժամանել է ոչ որոնողափրկարարական օդանավ, ապա այն ղեկավարում է մնացած բոլոր օդանավերի գործողությունները` այնքան ժամանակ, քանի դեռ չի ժամանել առաջին որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը): Այն դեպքում, երբ առաջինը ժամանած ոչ որոնողափրկարար օդանավը չի կարողանում կապ հաստատել փրկարարական համակարգող կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հետ, ապա հետագա գործողությունների ղեկավարումը երկուստեք պայմանավորվածությամբ ստանձնում է այն օդանավը, ում հաջողվում է կապ հաստատել և այն պահպանել` մինչև որոնողափրկարարական օդանավի ժամանումը:

79. Եթե օդում գտնվող օդանավը ցանկանում է որևէ տեղեկություն հաղորդել ողջ մնացածներին կամ ցամաքային որոնողափրկարար խմբին, սակայն բացակայում են երկկողմանի կապի միջոցները, ապա, հնարավորության դեպքում, օդանավից կարող են ցած նետել որևէ ռադիոկապի սարք (թե այդպիսիք կան) կամ տեղեկատվություն պարունակող գրություններ:

80. Այն դեպքում, երբ գետնից որևէ ազդանշան է տրվում, օդանավը, օգտագործելով սույն կարգի 8-րդ գլխում սահմանված տեսողական ազդանշանները, պետք է ցույց տա, որ ազդանշանն ընդունվել է:

81. Աղետի ազդանշան ստացած օդանավի հրամանատարը հնարավորության սահմաններում`

1) հաստատում է աղետի ազդանշանի ստացումը.

2) ֆիքսում է աղետի վայրը, եթե դրա մասին հաղորդվել է.

3) որոշում է ազդանշանը հաղորդող ռադիոկայանի դիրքը (պելենգը).

4) ստացված տեղեկատվության մասին հաղորդում է որոնողափրկարարական համակարգող կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին.

5) իր հայեցողությամբ մեկնում է դեպքի վայրը` սպասելով լրացուցիչ հրահանգի:

82. Այն դեպքերում, երբ օդանավին անհրաժեշտ է նավն (ծովային) ուղղորդել դեպի այն վայրը, որտեղ վթարի է ենթարկվել օդանավը կամ նավը (ծովային), օդանավն իր տրամադրության տակ եղած կապի ցանկացած միջոցներով հաղորդում է ճիշտ հրահանգներ: Եթե անհնար է կապ հաստատել, ապա օդանավն օգտագործում է համապատասխան ազդանշաններ:

83. Որոնման աշխատանքների ընթացքում աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում` որոնում իրականացնող օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը պարտավոր է`

1) աղետի ենթարկվածներին սահմանված ազդանշաններով ցույց տալ, որ նրանք հայտնաբերված են, և նրանց համար օդանավից իջեցնեն կապի ու կենսաապահովման միջոցներ.

2) աղետի վայրը պահել իր տեսադաշտում` շրջապտույտներ կատարելով նրանց վրա, ուսումնասիրել տեղանքը, քարտեզի վրա ճշգրտորեն որոշել աղետի վայրը.

3) Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին զեկուցել աղետի վայրի հայտնաբերման մասին` հայտնելով աղետի վայրի բացահայտման ժամը, տեղը, պայմանները, ողջ մնացած աղետյալների թիվը և տեսանելի վիճակը, անհրաժեշտ որոնողափրկարարական և կենսաապահովման միջոցների կարիքը, աղետյալներից ստացված ահազանգերը (այդ թվում` նաև կապի միջոցներով), եղանակային պայմանները, տեղանքի առանձնահատկությունները, ձեռնարկված գործողությունները, որոնում իրականացնող օդանավի վառելանյութի քանակը.

4) կատարել աղետի վայրի տեսանկարահանում, լուսանկարահանում և որոնողափրկարարական ստորաբաժանումներին ցույց տալ աղետի վայր հասնելու առավել կարճ ճանապարհը.

5) մնալ աղետի վայրում` մինչև փոխարինումը, հարկադիր վերադարձի պահը կամ որոնողափրկարարական աշխատանքների ավարտը:

(83-րդ կետը փոփ. 31.07.2025 թիվ 1069-Ն որոշում)

84. Աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում վերգետնյա որոնողափրկարարական խմբերը`

1) կատարում են աղետի վայրի տեղազննում, գնահատում և տվյալները հայտնում են փրկարարական համակարգող կենտրոնի շտաբին.

2) ցուցաբերում են առաջին օգնություն և նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում` ողջ մնացածների տարահանման համար.

3) կազմակերպում են աղետի վայրում օդանավի մնացորդների պահպանությունը և նախնական զննումը.

4) առկա միջոցներով տարահանում են ողջ մնացած ուղևորներին:

85. Աղետի ենթարկված օդանավի մնացորդները չպետք է տեղաշարժվեն` բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է դրանք տեղաշարժել ողջ մնացած ուղևորներին փրկելու համար: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ օդանավի մնացորդները ոչ միայն որոշակիորեն վտանգավոր են, այլ նաև մեծ նշանակություն ունեն դեպքի հետագա քննության համար: Այդ պատճառով մինչև դրանք տեղաշարժելն անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, կատարել աղետի վայրի լուսանկարահանում:

86. Ողջ մնացած ուղևորների տարահանման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց վիճակը, փրկարարների բժշկական պատրաստականության և ապահովվածության աստիճանը, ուղևորների տարահանման համար փրկարարական խմբերի հնարավորությունները, փրկարարական համակարգող կենտրոնի հետ կապ պահպանելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև տեղանքի ռելիեֆային և օդերևութաբանական պայմանները: Ողջ մնացած ուղևորներին օդանավով (ուղղաթիռով) տարահանման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում փրկարարական խումբը նախապատրաստում է վայրէջքի հրապարակ և համապատասխան «երկիր-օդ» ազդանշանները:

87. Ողջ մնացած ուղևորներին բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում փրկարարական համակարգող կենտրոնին պետք է հայտնել հետևյալ տեղեկությունները`

1) որոնողափրկարարական խմբի անվանումը և սահմանված ռադիոկանչը.

2) որոնողափրկարարական խմբի գտնվելու վայրը, տեղանքը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) ուղևորների անունները, հայրանունները, ազգանունները, տարիքը, տվյալներ շնչառության, սրտի աշխատանքի, արյան ճնշման, վնասվածքների բնույթի, առկա բուժման համար կիրառված մեթոդների, միջոցների և օգտագործված դեղերի մասին:

88. Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ուղևորը մահացել է փրկարար օդանավով (ուղղաթիռով) փոխադրման ընթացքում, յուրաքանչյուր զոհվածի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` նշելով զոհված ուղևորի անունը, ազգանունը, տարիքը (եթե դա հնարավոր է), մահվան տեղը, ժամը և պատճառը (եթե դա հնարավոր է): Անհրաժեշտության դեպքում որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո կազմակերպվում և իրականացվում են վարակված, կասկածելի տարածքի վարակազերծման աշխատանքները: Բազա վերադառնալուց անմիջապես հետո, փրկարարական համակարգող կենտրոնի ցուցումով, զոհվածի դին` կազմված արձանագրության հետ միասին պետք է փոխանցվի համապատասխան մարմիններին:

89. Որոնողափրկարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո փրկարարական համակարգող կենտրոնը կենտրոնական կարգավարական ծառայություն միջոցով որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված ստորաբաժանումներին պետք է ծանուցի աշխատանքների ավարտի մասին և կազմի հաշվետվություն` իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ու դրանից արդյունքների վերաբերյալ:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2008
N 1043-Ն
Որոշում