Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 օգոստոսի 2025 թվականի N 87-Ն

 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել աորտայի անևրիզմայով և շերտազատումով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Ջումայան

 

04.08.2025

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոսի 4-ի

N 87-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը     |Անվանում                                               |

|___|_________|_______________________________________________________|

|1) |I71      |Աորտայի անևրիզմա  և  շերտազատում                       |

|___|_________|_______________________________________________________|

|2) |I71.0    |Աորտայի շերտազատում                                    |

|___|_________|_______________________________________________________|

|3) |I71.01   |Կրծքային աորտայի շերտազատում                           |

|___|_________|_______________________________________________________|

|4) |I71.010  |Վերել աորտայի շերտազատում                              |

|___|_________|_______________________________________________________|

|5) |I71.011  |Աորտայի աղեղի շերտազատում                              |

|___|_________|_______________________________________________________|

|6) |I71.1    |Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա`  պատռվածքով         |

|___|_________|_______________________________________________________|

|7) |I71.11   |Վերել աորտայի անևրիզմա`  պատռվածքով                    |

|___|_________|_______________________________________________________|

|8) |I71.12   |Աորտայի աղեղի անևրիզմա`  պատռվածքով                    |

|___|_________|_______________________________________________________|

|9) |I71.2    |Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա`  առանց պատռվածքի    |

|   |         |մատնանշման                                             |

|___|_________|_______________________________________________________|

|10)|I71.21   |Վերել աորտայի անևրիզմա`  առանց պատռվածքի մատնանշման    |

|___|_________|_______________________________________________________|

|11)|I71.22   |Աորտայի աղեղի անևրիզմա`  առանց պատռվածքի մատնանշման    |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ    |Դեռահաս, մեծահասակ                           |

|   |(նորածին, երեխա,   |                                             |

|   |դեռահաս, մեծահասակ)|                                             |

|___|___________________|_____________________________________________|

|2) |Սեռ (արական,       |Արական, իգական                               |

|   |իգական)            |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|3) |Բարդություններ     |ԱԲ, Բ                                        |

|   |(առանց բարդություն-|                                             |

|   |ների (ԱԲ),         |                                             |

|   |բարդություններով   |                                             |

|   |(Բ))               |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|4) |Հիվանդության փուլը |1. Ըստ կլինիկական դասակարգման տարբերում են   |

|   |(նկարագրել)        |աորտայի շերտազատման հետևյալ  տեսակները`      |

|   |                   |1) սուր (մինչև  14 օր).                      |

|   |                   |2) ենթասուր (15-90 օր).                      |

|   |                   |3) քրոնիկ (91 օր և  ավել):                   |

|   |                   |2. Պայմանավորված շերտազատման տեղակայմամբ և   |

|   |                   |տարածվածությամբ, կլինիկական պրակտիկայում     |

|   |                   |լայնորեն կիրառվում են հետևյալ  դասակարգման   |

|   |                   |համակարգերը`                                 |

|   |                   |1) De-Bakey (Դե-Բեկեյ) դասակարգում.          |

|   |                   |ա. Տիպ I` շերտազատումն ընդգրկում է վերել     |

|   |                   |աորտան, աորտայի աղեղը, ինչպես նաև  կարող է   |

|   |                   |ընդգրկել վայրէջ կրծքային աորտան ու           |

|   |                   |որովայնային աորտան` ախտահարման տարբեր        |

|   |                   |տարածվածությամբ,                             |

|   |                   |բ. Տիպ II` շերտազատումն ընդգրկում է միայն    |

|   |                   |վերել աորտան,                                |

|   |                   |գ. Տիպ IIIa` շերտազատումն ընդգրկում է վայրէջ |

|   |                   |կրծքային աորտան:                             |

|   |                   |Կարող է ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ,|

|   |                   |դ. Տիպ IIIb` շերտազատումն ընդգրկում է վայրէջ |

|   |                   |կրծքային աորտան, ինչպես նաև  որովայնային     |

|   |                   |աորտան և  զստային զարկերակները: Կարող է      |

|   |                   |ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ:        |

|   |                   |2) Stanford (Սթանֆորդ) դասակարգում.          |

|   |                   |ա. Տիպ A` շերտազատումն ընդգրկում է վերել     |

|   |                   |աորտան, աորտայի աղեղի և  վայրէջ աորտային     |

|   |                   |ընդգրկումով կամ առանց ընդգրկման,             |

|   |                   |բ. Տիպ B` շերտազատումն ընդգրկում է կրծքային  |

|   |                   |վայրէջ աորտան և  կարող է տարածվել աորտայի    |

|   |                   |հեռակա հատվածներ,                            |

|   |                   |գ. Տիպ non A non B` շերտազատումն ընդգրկում է |

|   |                   |աորտայի աղեղը և  կարող է տարածվել դեպի վայրէջ|

|   |                   |կրծքային աորտա և  աորտայի հեռակա հատվածներ,  |

|   |                   |բայց ոչ վերել աորտա:                         |

|   |                   |3. Ներկայումս աստիճանաբար կիրառություն է     |

|   |                   |ստանում TEM (ՏԵՄ) դասակարգումը, որի հիմքում  |

|   |                   |ընկած են շերտազատման տիպը` ըստ Stanford      |

|   |                   |(Սթանֆորդ) դասակարգման, շերտազատման մուտքի   |

|   |                   |(ինտիմայի պատռվածք) տեղակայումը և            |

|   |                   |մալպերֆուզիայի ռադիոլոգիական և  կլինիկական   |

|   |                   |դրսևորումների  առկայությունը:                |

|   |                   |4. Աորտայի իրական անևրիզման  իրենից          |

|   |                   |ներկայացնում է աորտայի մշտական տեղայնացված   |

|   |                   |լայնացում, որը գերազանցում է նորմալ          |

|   |                   |տրամագիծը` 50 և  ավելի տոկոսով կամ նորմալ    |

|   |                   |միջին տրամագիծը` 2 և  ավելի ստանդարտ         |

|   |                   |շեղումներով, պարփակված է աորտայի պատով, որը  |

|   |                   |պարունակում է բոլոր 3 շերտերը` ինտիմիա, մեդիա|

|   |                   |և  ադվենտիցիա:                               |

|   |                   |5. Ըստ պատճառագիտության բաժանվում է հետևյալ  |

|   |                   |ենթախմբերի`                                  |

|   |                   |1) բնածին կամ զարգացման.                     |

|   |                   |2) դեգեներատիվ.                              |

|   |                   |3) քրոնիկ հետտրավմատիկ.                      |

|   |                   |4) բորբոքային.                               |

|   |                   |5) ինֆեկցիոն.                                |

|   |                   |6) մեխանիկական.                              |

|   |                   |7) հետվիրահատական (հետբերանակցումային):      |

|___|___________________|_____________________________________________|

|5) |Բժշկական օգնության |Հիվանդանոցային պայմաններում                  |

|   |և  սպասարկման      |                                             |

|   |պայմանները         |                                             |

|   |(բժշկական կազմակեր-|                                             |

|   |պությունից դուրս,  |                                             |

|   |արտահիվանդանոցային |                                             |

|   |պայմաններում,      |                                             |

|   |ցերեկային          |                                             |

|   |ստացիոնարի         |                                             |

|   |պայմաններում,      |                                             |

|   |հիվանդանոցային     |                                             |

|   |պայմաններում)      |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|6) |Բժշկական օգնության |1. Աորտայի Stanford (Սթանֆորդ) տիպ A սուր    |

|   |և  սպասարկման      |շերտազատման վիրահատական բուժումը բացառապես   |

|   |ծառայությունների   |իրականացվում է անհետաձգելի ձևով:             |

|   |մատուցման ձևը      |2. Աորտայի քրոնիկ շերտազատման վիրահատական    |

|   |(շտապ, անհետաձգելի,|բուժումը կարող է իրականացվել շտապ կամ        |

|   |պլանային)          |պլանային ձևով`  կախված հեմոդինամիկ           |

|   |                   |կայունության աստիճանից:                      |

|   |                   |3. Աորտայի չբարդացած անևրիզմայի  վիրահատական |

|   |                   |բուժումը գլխավորապես իրականացվում է պլանային |

|   |                   |ձևով:                                        |

|___|___________________|_____________________________________________|

|7) |Կիրառման շրջանակը  |Սրտային վիրաբույժ, սրտաբան:                  |

|   |(նշել մասնագետների |                                             |

|   |շրջանակը)          |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|8) |Գանգատներ          |1. Կլինիկական պատկերը խիստ տարբեր է, կարող է |

|   |                   |լինել ասիմպտոմատիկ կամ տարբեր                |

|   |                   |դրսևորումներով`  պայմանավորված այս կամ այն   |

|   |                   |օրգան-համակարգերի մալպերֆուզիայով, ընդհուպ   |

|   |                   |հանկարծամահություն` սուր աորտալ              |

|   |                   |անբավարարության, սրտամկանի սնուցման սուր     |

|   |                   |խանգարման կամ աորտայի պատռման հետևանքով:     |

|   |                   |2. Պացիենտների մեծ մասը հիմնականում ասիմպ-   |

|   |                   |տոմատիկ են վերջինիս հայտնաբերման ժամանակ,    |

|   |                   |և  անևրիզմայի  հայտնաբերումը տեղի է ունենում |

|   |                   |այլ օրգան-համակարգերի խնդիրների դեպքում      |

|   |                   |հետազոտության ժամանակ` պատահականորեն:        |

|   |                   |Կլինիկական ախտանիշների ի հայտ գալը           |

|   |                   |հիմնականում պայմանավորված է անևրիզմայի       |

|   |                   |չափերի մեծացմամբ` հարակից կառուցվածքների     |

|   |                   |ճնշման հետևանքով:  Վերել աորտայի անևրիզման,  |

|   |                   |որն ընդգրկում է աորտայի օղը, կարող է         |

|   |                   |դրսևորվել  աորտալ անբավարարության պատկերով:  |

|   |                   |Աորտայի աղեղի անևրիզման  կարող է արտահայտվել |

|   |                   |մեջքի և  ծնոտի ցավով: Ձայնի խռպոտության      |

|   |                   |առաջացումը պայմանավորված է հետադարձ          |

|   |                   |կոկորդային նյարդի գրգռմամբ: Կարող են զարգանալ|

|   |                   |ստրիդոր` շնչափողի ճնշման, դիսֆագիա`          |

|   |                   |կերակրափողի ճնշման, շնչարգելություն` թոքի    |

|   |                   |դրունքի սեղման, ինչպես նաև  մարմնի վերին կեսի|

|   |                   |պլետորա և  այտուց` վերին սիներակի ճնշման     |

|   |                   |հետևանքով:                                   |

|   |                   |3. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր    |

|   |                   |շերտազատման դեպքում կլինիկական դրսևորումները |

|   |                   |տատանվում են լայն սահմաններում: Որոշ պացիենտ-|

|   |                   |ների մոտ բնորոշ է ասիմպտոմատիկ սկիզբը,       |

|   |                   |բայց մեծամասամբ բնութագրվում է կրծքավանդակում|

|   |                   |հյուծող ցավի առաջացմամբ, որը կարող է ունենալ |

|   |                   |տեղակայման միգրացիա` պայմանավորված           |

|   |                   |շերտազատման տարածումով:                      |

|   |                   |4. Վերել աորտայի շերտազատման դեպքում, որն    |

|   |                   |ընդգրկում է աորտայի օղը, կարող է դիտվել սուր |

|   |                   |աորտալ անբավարարության կլինիկական պատկեր:    |

|   |                   |Հիմնական շրջանառող արյան ծավալի ուղղումը դեպի|

|   |                   |կեղծ լուսանցք հանգեցնում է հիպովոլեմիկ շոկի  |

|   |                   |և  տարբեր օրգան-համակարգերի մալպերֆուզիայի:  |

|   |                   |Մասնավորապես, խիստ ծանր բարդություն է        |

|   |                   |հանդիսանում մեզենտերիալ մալպերֆուզիան, որը   |

|   |                   |մեծացնում է հետվիրահատական մահացությունը 43  |

|   |                   |և  ավելի տոկոսով: Կորոնար մալպերֆուզիան ևս   |

|   |                   |հանդիսանում է մեկ այլ ծանր բարդություն,      |

|   |                   |մեծացնելով ներ- և  հետվիրահատական            |

|   |                   |մահացությունը 40 և  ավելի տոկոսով:           |

|   |                   |Կենտրոնական նյարդային համակարգում            |

|   |                   |արյունահոսքի խանգարումը հանգեցնում է         |

|   |                   |նյարդաբանական տարբեր խանգարումների զարգացման:|

|   |                   |5. Զարկերակային գերճնշումը և                 |

|   |                   |հաճախասրտությունը հիմնականում պայմանավորված  |

|   |                   |են ցավային շոկի հետևանքով  կատեխոլամինների   |

|   |                   |ձերբազատմամբ: Թերճնշումը (հիպոտենզիան) և     |

|   |                   |տախիկարդիան առավել բնորոշ են շերտազատված     |

|   |                   |հատվածի պատռմանը և  սրտի տամպոնադայի         |

|   |                   |առաջացմանը, որն էլ հանդիսանում է             |

|   |                   |հանկարծամահության հիմնական պատճառը:          |

|___|___________________|_____________________________________________|

|9) |Անամնեզ            |1. Աորտայի անևրիզման  և  շերտազատումն առավել |

|   |                   |հաճախ հանդիպում են 60 և  ավելի բարձր տարիքի  |

|   |                   |անձանց շրջանում: Երկարատև  չկառավարվող       |

|   |                   |զարկերակային ճնշման անամնեզը նախատրամադրող է |

|   |                   |աորտայի պատի թուլացման և  անևրիզմայի  ու     |

|   |                   |շերտազատման առաջացման համար: Կոկայինի        |

|   |                   |օգտագործումը, որը ևս  բերում է զարկերակային  |

|   |                   |գերճնշման և  անոթասեղման առաջացման, կարող է  |

|   |                   |հանգեցնել աորտայի սուր շերտազատման: Որոշ     |

|   |                   |պացիենտներ ունեն Մարֆանի սինդրոմ, որոշների   |

|   |                   |մոտ անևրիզման  և  շերտազատումը ի հայտ են     |

|   |                   |գալիս հղիության ընթացքում: Որոշները          |

|   |                   |անամնեզում ունեն աորտայի կոարկտացիա` շտկված  |

|   |                   |կամ չշտկված, կամ նախկինում կատարված աորտալ   |

|   |                   |փականի վիրահատություն:                       |

|   |                   |2. Երբեմն աորտայի անևրիզման  և  շերտազատումը |

|   |                   |հանդիպում են Տերների, Լոյս-Դիցի, Էհլերս-     |

|   |                   |Դանլոսի և  Նունանի համախտանիշների դեպքում:   |

|   |                   |Այս համախտանիշներով պացիենտների շրջանում     |

|   |                   |աորտայի ախտաբանությունը հանդիպում է ավելի    |

|   |                   |երիտասարդ հասակում, հիմնականում տեղակայվում է|

|   |                   |վերել աորտայում և  անամնեզում գրեթե չի       |

|   |                   |հանդիպում զարկերակային գերճնշումը: Ոչ        |

|   |                   |սիմտոմատիկ ընտանեկան կրծքային աորտայի        |

|   |                   |անևրիզմայով  պացիենտների շրջանում            |

|   |                   |ախտաբանությունը հանդիպում է ավելի երիտասարդ  |

|   |                   |հասակում, քան սպորադիկ դեպքերի ժամանակ, բայց |

|   |                   |ավելի մեծ տարիքում, քան Մարֆանի և  Լոյս-Դիցի |

|   |                   |համախտանիշների դեպքում:                      |

|___|___________________|_____________________________________________|

|10)|Զննման արդյունք/   |1. Աորտայի սուր շերտազատումը կյանքին         |

|   |Ցուցում            |սպառնացող իրավիճակ է, որը պահանջում է        |

|   |                   |անհետաձգելի գնահատում և  բուժում:            |

|   |                   |2. Վերել աորտայի, աորտայի աղեղի շերտազատումը |

|   |                   |որոշ դեպքերում կարող է ընթանալ առանց         |

|   |                   |ախտանշանների ի հայտ գալու: Ախտանշանները կարող|

|   |                   |են պայմանավորված լինել հիպովոլեմիկ շոկով     |

|   |                   |(թերճնշում, հաճախասրտություն), որը կարող է   |

|   |                   |պայմանավորված լինել մեծ քանակով արյան անցմամբ|

|   |                   |կեղծ լուսանցքից դեպի պերիաորտալ հյուսվածքներ |

|   |                   |և  սրտի տամպոնադայով: Տարբեր ախտանշաններ     |

|   |                   |կարող են առաջանալ պայմանավորված այս կամ այն  |

|   |                   |օրգան-համակարգերի մալպերֆուզիայով: Աորտայի   |

|   |                   |աղեղի ճյուղերով արյունահոսքի խանգարման       |

|   |                   |դեպքում կարող է դիտվել գլխուղեղի արյան       |

|   |                   |շրջանառության սուր խանգարման կլինիկական      |

|   |                   |դրսևորումներ:  Վերին և  ստորին վերջույթների  |

|   |                   |արյունահոսքի խանգարման դեպքում կարող է դիտվել|

|   |                   |վերջույթների սառնություն, գունատություն,     |

|   |                   |թմրածություն, անոթազարկի բացակայություն:     |

|   |                   |Երիկամների մալպերֆուզիան կարող է հանգեցնել   |

|   |                   |սակավամիզության (օլիգուրայի) և  անմիզության  |

|   |                   |(անուրիայի): Վերել աորտայի, աորտայի աղեղի    |

|   |                   |անևրիզմայի  դեպքում զննման արդյունքում       |

|   |                   |ախտանշաններ կարող են չհայտնաբերվել: Եթե      |

|   |                   |աորտայի անևիզման  կամ շերտազատումն ընդգրկում |

|   |                   |է աորտալ օղը և  առկա է աորտալ                |

|   |                   |անբավարարություն, ապա աորտայի լսման կետում   |

|   |                   |կհայտնաբերվի դիաստոլիկ աղմուկ: Աորտայի աղեղի |

|   |                   |անևրիզմայի  դեպքում հետադարձ կոկորդային      |

|   |                   |նյարդի գրգռման հետևանքով  կարող է դիտվել     |

|   |                   |ձայնի խռպոտություն, վերին սիներակի ճնշման    |

|   |                   |հետևանքով  մարմնի վերին կեսի այտուց:         |

|   |                   |Պուլսացնող զանգվածի առկայություն որովայնի    |

|   |                   |առաջային պատին կարող է դիտվել թորակոաբդոմինալ|

|   |                   |անևիզմայի  դեպքում:                          |

|___|___________________|_____________________________________________|

|11)|Հոսպիտալացման      |1. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր և  |

|   |ցուցում            |քրոնիկ շերտազատման դեպքում առկա է վիրահատական|

|   |                   |միջամտության ցուցում:                        |

|   |                   |2. Առանց վերել աորտայի ընդգրկման աորտայի     |

|   |                   |աղեղի քրոնիկ շերտազատման դեպքում             |

|   |                   |վիրահատություն ցուցված է, երբ աորտայի        |

|   |                   |տրամագիծը հավասար է կամ գերազանցում է 5.5 սմ |

|   |                   |կամ ախտանշանների առկայության պարագայում`     |

|   |                   |անկախ աորտայի տրամագծից:                     |

|   |                   |3. Վերել աորտայի անևրիզմայի  վիրահատական     |

|   |                   |բուժման ցուցումներն են`                      |

|   |                   |1) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5 սմ|

|   |                   |կամ ավելի փոքր տրամագծի պարագայում, երբ      |

|   |                   |առկա է տրամագծի աճ տարեկան 3 մմ և  ավելի.    |

|   |                   |2) ախտանշանների առկայության դեպքում` անկախ   |

|   |                   |աորտայի տրամագծից.                           |

|   |                   |3) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ|

|   |                   |և  առկա է Մարֆանի համախտանիշ.                |

|   |                   |4) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ|

|   |                   |և  առկա է TGFBR1 կամ TGFBR2 գեների           |

|   |                   |մուտացիայով պայմանավորված Լոյս-Դիցի          |

|   |                   |համախտանիշ.                                  |

|   |                   |5) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ|

|   |                   |և  առկա է երկփեղկ աորտալ փական.              |

|   |                   |6) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ|

|   |                   |և  առկա է աորտալ փականի վիրահատության        |

|   |                   |ցուցում.                                     |

|   |                   |7) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ|

|   |                   |և  առկա է ոչ աորտալ փականային սրտի           |

|   |                   |վիրահատության ցուցում:                       |

|   |                   |4. Աորտայի աղեղի անևրիզմայի  դեպքում         |

|   |                   |վիրահատություն ցուցված է, երբ աորտայի        |

|   |                   |տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5 սմ, կամ      |

|   |                   |ախտանշանների առկայության պարագայում անկախ    |

|   |                   |աորտայի տրամագծից:                           |

|   |                   |5. Վերել աորտայի, աորտայի աղեղի անևրիզմայի   |

|   |                   |պատռվածքի պարագայում առկա է անհետաձգելի      |

|   |                   |վիրահատության ցուցում:                       |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Խորհրդատվության տեսակը             |Տրամադրման քանակը            |

|   |                                   |_____________________________|

|   |                                   |      ԱԲ      |      Բ       |

|___|___________________________________|______________|______________|

|1) |Սրտային վիրաբույժ                  |      1       |      1       |

|___|___________________________________|______________|______________|

|2) |Սրտաբան (նախավիրահատական,          |      1       |      1       |

|   |հետվիրահատական շրջան)              |              |              |

|___|___________________________________|______________|______________|

|3) |Երիկամաբան (նախավիրահատական,       |     0.4      |     0.8      |

|   |հետվիրահատական)                    |              |              |

|___|___________________________________|______________|______________|

|4) |Նյարդաբան (նախավիրահատական,        |     0.6      |      1       |

|   |հետվիրահատական)                    |              |              |

|___|___________________________________|______________|______________|

|5) |Անոթային վիրաբույժ                 |     0.4      |     0.8      |

|   |(նախավիրահատական, հետվիրահատական)  |              |              |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                       Լաբորատոր հետազոտություններ                   |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Կոդը   |Անվանումը             |Տրամադրման|Արդյունք               |

|   |       |                      |քանակը    |                       |

|   |       |                      |__________|                       |

|   |       |                      | ԱԲ |  Բ  |                       |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր       | 1  |  1  |Բորբոքային ցուցանիշների|

|   |       |հետազոտություն        |    |     |գնահատում,             |

|   |       |                      |    |     |սակավարյունության      |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|2) |Առկա չէ|C ռեակտիվ սպիտակուցի  | 1  |  1  |Բորբոքային պրոցեսների  |

|   |       |որոշում               |    |     |ժխտում                 |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|3) |Առկա չէ|Արյան մեջ             | 1  |  1  |Էլեկտրոլիտային         |

|   |       |էլեկտրոլիտների        |    |     |հաշվեկշռի գնահատում և  |

|   |       |մակարդակի որոշում     |    |     |կարգավորում            |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|4) |Առկա չէ|Արյան մեջ միզանյութի  | 1  |  1  |Երիկամային ֆունկցիայի  |

|   |       |և  կրեատինինի որոշում |    |     |գնահատում              |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|5) |Առկա չէ|Արյան պլազմայում      | 1  |  1  |Շաքարային դիաբետի կամ  |

|   |       |գլյուկոզի մակարդակի   |    |     |նախադիաբետի            |

|   |       |որոշում` քաղցած       |    |     |հայտնաբերում,          |

|   |       |վիճակում և            |    |     |հետվիրահատական         |

|   |       |գլիկոհեմոգլոբինի      |    |     |շրջանում արյան մեջ     |

|   |       |(HbA1c) որոշում       |    |     |գլյուկոզի մակարդակի    |

|   |       |                      |    |     |կարգավորում            |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|6) |Առկա չէ|Տրոպոնինի կրկնակի     |0.4 | 0.8 |Սրտամկանի սուր իշեմիայի|

|   |       |չափումներ` գերադասելով|    |     |հայտնաբերում           |

|   |       |բարձր զգայունության   |    |     |                       |

|   |       |տրոպոնինի որոշում     |    |     |                       |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|7) |Առկա չէ|Դ-դիմեր               | 1  |  1  |Աորտայի շերտազատման    |

|   |       |                      |    |     |պարագայում բարձր       |

|   |       |                      |    |     |զգայունություն ունեցող |

|   |       |                      |    |     |հետազոտություն         |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|8) |Առկա չէ|Արյան թթվահիմնային    | 1  |  1  |Մետաբոլիկ ացիդոզի/     |

|   |       |հավասարակշռության     |    |     |ալկալոզի հայտնաբերում, |

|   |       |որոշում               |    |     |շնչառական ացիդոզի/     |

|   |       |                      |    |     |ալկալոզի կոմպենսացիայի |

|   |       |                      |    |     |գնահատում:             |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|9) |Առկա չէ|Լյարդային տրանսամինազ-| 1  |  1  |Լյարդի մետաբոլիկ       |

|   |       |ների որոշում          |    |     |ֆունկցիայի գնահատում,  |

|   |       |                      |    |     |լյարդի և  սրտամկանի    |

|   |       |                      |    |     |հյուսվածքային վնասման  |

|   |       |                      |    |     |հայտնաբերում           |

|_____________________________________________________________________|

|                 Գործիքային հետազոտություններ                        |

|_____________________________________________________________________|

|10)|Առկա չէ|12 արտածմամբ հանգստի  | 1  |  1  |Աորտայի սուր           |

|   |       |էլեկտրասրտագրություն  |    |     |շերտազատման և          |

|   |       |(ԷՍԳ)                 |    |     |սրտամկանի սուր ինֆարկտի|

|   |       |                      |    |     |տարբերակիչ ախտորոշում: |

|   |       |                      |    |     |Սրտի ռիթմի և           |

|   |       |                      |    |     |հաղորդչականության      |

|   |       |                      |    |     |խանգարման գնահատում,   |

|   |       |                      |    |     |սպիական                |

|   |       |                      |    |     |փոփոխությունների,      |

|   |       |                      |    |     |գերաճի (հիպերտրոֆիայի) |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|11)|Առկա չէ|Տրանսթորակալ հանգստի  | 1  |  1  |Աջ և  ձախ փորոքների    |

|   |       |էխոսրտագրություն      |    |     |սիստոլիկ և  դիաստոլիկ  |

|   |       |                      |    |     |ֆունկցիայի գնահատում:  |

|   |       |                      |    |     |Աորտայի արմատի և  վերել|

|   |       |                      |    |     |աորտայի գնահատում:     |

|   |       |                      |    |     |Աորտալ փականի          |

|   |       |                      |    |     |կառուցվածքային և       |

|   |       |                      |    |     |ֆունկցիոնալ գնահատում: |

|   |       |                      |    |     |Պերիկարդի խոռոչում     |

|   |       |                      |    |     |հեղուկի առկայության    |

|   |       |                      |    |     |գնահատում և  սրտի      |

|   |       |                      |    |     |տամպոնադայի            |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|   |       |                      |    |     |Էխոսրտագրությամբ       |

|   |       |                      |    |     |աորտայի շերտազատման    |

|   |       |                      |    |     |պարագայում շերտազատված |

|   |       |                      |    |     |ինտիմայի               |

|   |       |                      |    |     |վիզուալիզացում, սակայն |

|   |       |                      |    |     |վերջինիս               |

|   |       |                      |    |     |բացակայությունը չի     |

|   |       |                      |    |     |ժխտում շերտազատման     |

|   |       |                      |    |     |առկայությունը:         |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|12)|Առկա չէ|Տրանսէզոֆագիալ        | 1  |  1  |Աորտայի շերտազատման և  |

|   |       |էխոսրտագրություն      |    |     |անևրիզմայի  դեպքում    |

|   |       |                      |    |     |ունի բարձր             |

|   |       |                      |    |     |զգայունություն և       |

|   |       |                      |    |     |սպեցիֆիկություն:       |

|   |       |                      |    |     |Գնահատվում է ձախ և  աջ |

|   |       |                      |    |     |փորոքների սիստոլիկ և   |

|   |       |                      |    |     |դիաստոլիկ ֆունկցիան:   |

|   |       |                      |    |     |Շերտազատման պարագայում |

|   |       |                      |    |     |վիզուալիզացվում է      |

|   |       |                      |    |     |շերտազատված ինտիման:   |

|   |       |                      |    |     |Կատարվում է աորտալ     |

|   |       |                      |    |     |փականի ֆունկցիայի և    |

|   |       |                      |    |     |կառուցվածքի գնահատում: |

|   |       |                      |    |     |Հայտնաբերվում է կորոնար|

|   |       |                      |    |     |զարկերակների ընդգրկումը|

|   |       |                      |    |     |շերտազատման մեջ:       |

|   |       |                      |    |     |Կատարվում է պերիկարդում|

|   |       |                      |    |     |հեղուկի առկայության    |

|   |       |                      |    |     |գնահատում և  սրտի      |

|   |       |                      |    |     |տամպոնադայի            |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|13)|Առկա չէ|Համակարգչային         | 1  |  1  |Աորտայի շերտազատման և  |

|   |       |տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա|    |     |անևիզմայի  ախտորոշման  |

|   |       |                      |    |     |մեջ լայնորեն կիրառվող  |

|   |       |                      |    |     |հետազոտություն է:      |

|   |       |                      |    |     |Ապահովում է աորտայի    |

|   |       |                      |    |     |վիզուալիզացիան ամբողջ  |

|   |       |                      |    |     |ընթացքով` ներառյալ     |

|   |       |                      |    |     |լուսանցքը, պատը և      |

|   |       |                      |    |     |աորտային հարակից       |

|   |       |                      |    |     |անատոմիական            |

|   |       |                      |    |     |կառուցվածքները: Թույլ է|

|   |       |                      |    |     |տալիս գնահատել աորտայի |

|   |       |                      |    |     |ճյուղերի               |

|   |       |                      |    |     |ընդգրկվածությունը      |

|   |       |                      |    |     |շերտազատման մեջ,       |

|   |       |                      |    |     |հայտնաբերել կորոնար    |

|   |       |                      |    |     |լուրջ պաթոլոգիաները:   |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|14)|Առկա չէ|Միջուկամագնիսային-    |0,4 | 0,8 |Աորտայի շերտազատման և  |

|   |       |ռեզոնանսային          |    |     |անևրիզմայի  ախտորոշման |

|   |       |տոմոգրաֆիա            |    |     |բարձր զգայունությամբ և |

|   |       |                      |    |     |սպեցիֆիկությամբ        |

|   |       |                      |    |     |հետազոտություն է: Թույլ|

|   |       |                      |    |     |է տալիս հայտնաբերել    |

|   |       |                      |    |     |ինտիմայի պատռվածքը,    |

|   |       |                      |    |     |ինչպես նաև  թրոմբային  |

|   |       |                      |    |     |զանգվածների            |

|   |       |                      |    |     |առկայությունը:         |

|   |       |                      |    |     |Կիրառությունը          |

|   |       |                      |    |     |սահմանափակ է`          |

|   |       |                      |    |     |պայմանավորված          |

|   |       |                      |    |     |հետազոտության          |

|   |       |                      |    |     |երկարատևությամբ,       |

|   |       |                      |    |     |թանկարժեքությամբ,      |

|   |       |                      |    |     |հարաբերական և  բացարձակ|

|   |       |                      |    |     |հակացուցումների        |

|   |       |                      |    |     |առկայությամբ:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|15)|Առկա չէ|Կորոնար անգիոգրաֆիա   | 1  |  1  |Աորտայի անևրիզմայով    |

|   |       |                      |    |     |պացիենտների նախավիրահա-|

|   |       |                      |    |     |տական շրջանում կորոնար |

|   |       |                      |    |     |ախտահարումների         |

|   |       |                      |    |     |հայտնաբերում: Աորտայի  |

|   |       |                      |    |     |շերտազատմամբ           |

|   |       |                      |    |     |պացիենտների նախավիրահա-|

|   |       |                      |    |     |տական շրջանում գրեթե չի|

|   |       |                      |    |     |կիրառվում`             |

|   |       |                      |    |     |պայմանավորված          |

|   |       |                      |    |     |բարդությունների մեծ    |

|   |       |                      |    |     |ռիսկով: Հետվիրահատական |

|   |       |                      |    |     |շրջանում կիրառվում է   |

|   |       |                      |    |     |կորոնար զարկերակների   |

|   |       |                      |    |     |ախտահարումներ          |

|   |       |                      |    |     |հայտնաբերելու նպատակով:|

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|16)|Առկա չէ|Կրծքավանդակի ռենտգենա-| 1  |  1  |Թոքերում թարմ          |

|   |       |բանական հետազոտություն|    |     |ինֆիլտրատիվ            |

|   |       |                      |    |     |փոփոխությունների,      |

|   |       |                      |    |     |պլևրալ  խոռոչներում    |

|   |       |                      |    |     |հեղուկի, պնևոթորաքսի   |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|17)|Առկա չէ|Որովայնի և  փոքր կոնքի|0.4 | 0.8 |Որովայնի և  փոքր կոնքի |

|   |       |խոռոչի օրգանների      |    |     |խոռոչի օրգանների       |

|   |       |ուլտրաձայնային        |    |     |ախտաբանական            |

|   |       |հետազոտություն        |    |     |փոփոխությունների       |

|   |       |                      |    |     |հայտնաբերում, որովայնի |

|   |       |                      |    |     |խոռոչում ազատ հեղուկի  |

|   |       |                      |    |     |հայտնաբերում:          |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|18)|Առկա չէ|Մագիստրալ անոթների    | 1  |  1  |Մագիստրալ անոթների     |

|   |       |դուպլեքս              |    |     |ախտաբանական փոփոխու-   |

|   |       |հետազոտություն        |    |     |թյունների և            |

|   |       |                      |    |     |անատոմիական շեղումների |

|   |       |                      |    |     |հայտնաբերում, խորանիստ |

|   |       |                      |    |     |երակային համակարգում   |

|   |       |                      |    |     |թրոմբոզի հայտնաբերում: |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ |Անվանում,      |Անվանում       |Չափման   |Միջի- |Միջին|Բուժման |Օրե-|

|    |դեղաչափ,       |(ջեներիկ)      |միավոր   |նացված|օրա- |կուրսի  |րի  |

|    |դեղաձև,        |               |         |ցուցա-|կան  |միջին   |քա- |

|    |փաթեթավորում   |               |         |նիշ`  |չափա-|տևողու- |նակ |

|    |               |               |         |տրամա-|քանակ|թյուն   |    |

|    |               |               |         |դրման |     |        |    |

|    |               |               |         |հաճա- |     |        |    |

|    |               |               |         |խակա- |     |        |    |

|    |               |               |         |նու-  |     |        |    |

|    |               |               |         |թյուն |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|1)  |Ացետիլսալիցի-  |Ացետիլսալիցի   |դեղահատ  | 0.6  |  1  |շարունա-| -  |

|    |լաթթու 100մգ   |լաթթու 100մգ   |         |      |     |կելի    |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|2)  |Ացետիլսալիցի-  |Ացետիլսալիցի-  |դեղահաբ  | 0.6  |  1  |   1    | -  |

|    |լաթթու 500մգ   |լաթթու 500մգ   |լուծվող  |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|3)  |Ացետիլսալիցի-  |Ացետիլսալիցի-  |դեղահաբ  |      |  1  |    1   | -  |

|    |լաթթու 400մգ+  |լաթթու 400մգ+  |լուծվող  |      |     |        |    |

|    |Ասկորբինաթթու  |Ասկորբինաթթու  |         |      |     |        |    |

|    |240 մգ         |240 մգ         |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|4)  |Կլոպիդոգրել    |Կլոպիդոգրել    |դեղահատ  | 0.6  |  1  |շարունա-| -  |

|    |75 մգ          |75 մգ          |         |      |     |կելի    |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|5)  |Տիկագրելոր 90մգ|Տիկագրելոր 90մգ|դեղահատ  | 0.4  |  2  |շարունա-| -  |

|    |               |               |         |      |     |կելի    |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|6)  |Հեպարին (հեպա- |Հեպարին (հեպա- |սրվակ    | 0.6  |  1  |    2   | -  |

|    |րին նատրիում)  |րին նատրիում)  |         |      |     |        |    |

|    |լուծույթ ն/ե և |լուծույթ ն/ե և |         |      |     |        |    |

|    |ե/մ ներարկման  |ե/մ ներարկման  |         |      |     |        |    |

|    |5000 ՄՄ/մլ     |5000 ՄՄ/մլ     |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|7)  |Ռիվարօքսաբան   |Ռիվարօքսաբան   |դեղահատ  | 0.4  |  1  |շարունա-| -  |

|    |2,5մգ, 10մգ,   |2,5մգ, 10մգ,   |         |      |     |կելի    |    |

|    |15մգ, 20 մգ    |15մգ, 20 մգ    |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|8)  |Նադրոպարին     |Նադրոպարին     |նախալցված| 0.8  |  1  |   3-4  | -  |

|    |կալցիում 9500  |կալցիում 9500  |ներարկիչ-|      |     |        |    |

|    |լուծույթ       |լուծույթ       |ներ      |      |     |        |    |

|    |ներարկման      |ներարկման      |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|9)  |Դեքսամեթազոն   |Դեքսամեթազոն   |սրվակ    | 0.4  |  1  |    3   | -  |

|    |(դեքսամեթազոն  |(դեքսամեթազոն  |         |      |     |        |    |

|    |նատրիումի      |նատրիումի      |         |      |     |        |    |

|    |ֆոսֆատ)        |ֆոսֆատ)        |         |      |     |        |    |

|    |լուծույթ մ/մ և |լուծույթ մ/մ և |         |      |     |        |    |

|    |ն/ե ներարկման  |ն/ե ներարկման  |         |      |     |        |    |

|    |4 մգ/մլ        |4 մգ/մլ        |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|10) |Լիդոկային      |Լիդոկային      |լուծույթ | 0.2  |  1  |    1   | -  |

|    |(լիդոկայինի    |(լիդոկայինի    |ներարկման|      |     |        |    |

|    |հիդրոքլորիդ)   |հիդրոքլորիդ)   |         |      |     |        |    |

|    |20 մգ/մլ       |20 մգ/մլ       |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|11) |Կալիումի քլորիդ|Կալիումի քլորիդ|դեղապատիճ|  1   |  2  |  8-10  | -  |

|    |600մգ          |600մգ          |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|12) |Կալիումի քլորիդ|Կալիումի քլորիդ|պլաստիկե |  1   |  1  |    2   | -  |

|    |լուծույթ կաթի- |լուծույթ կաթի- |փաթեթ    |      |     |        |    |

|    |լաներարկման    |լաներարկման    |         |      |     |        |    |

|    |40 մգ/մլ       |40 մգ/մլ       |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|13) |Կալցիումի      |Կալցիումի      |պլաստիկե | 0.8  |  1  |  8-10  | -  |

|    |քլորիդ 100մգ/մլ|քլորիդ 100մգ/մլ|փաթեթ    |      |     |        |    |

|    |5 մլ           |5 մլ           |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|14) |Մագնեզիումի    |Մագնեզիումի    |ամպուլներ|  1   |  2  |  8-10  | -  |

|    |սուլֆատ        |սուլֆատ        |         |      |     |        |    |

|    |լուծույթ ն/ե և |լուծույթ ն/ե և |         |      |     |        |    |

|    |մ/մ ներարկման  |մ/մ ներարկման  |         |      |     |        |    |

|    |250 մգ/մլ      |250 մգ/մլ      |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|15) |Մագնեզիում     |Մագնեզիում     |դեղահատ  | 0.6  |  6  |շարունա-| -  |

|    |(մագնեզիումի   |(մագնեզիումի   |         |      |     |կելի    |    |

|    |լակտատ         |լակտատ         |         |      |     |        |    |

|    |դիհիդրատ),     |դիհիդրատ),     |         |      |     |        |    |

|    |պիրիդօքսին     |պիրիդօքսին     |         |      |     |        |    |

|    |(պիրիդօքսինի   |(պիրիդօքսինի   |         |      |     |        |    |

|    |հիդրոքլորիդ)   |հիդրոքլորիդ)   |         |      |     |        |    |

|    |34 մգ+5 մգ     |34 մգ+5 մգ     |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|16) |Բիսոպրոլոլ     |Բիսոպրոլոլ     |դեղահատ  | 0.8  |  1  |շարունա-| -  |

|    |(բիսոպրոլոլի   |(բիսոպրոլոլի   |         |      |     |կելի    |    |

|    |ֆումարատ)      |ֆումարատ)      |         |      |     |        |    |

|    |2,5 մգ, 5 մգ,  |2,5 մգ, 5 մգ,  |         |      |     |        |    |

|    |10 մգ          |10 մգ          |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|17) |Սոտալոլ 80 մգ  |Սոտալոլ 80 մգ  |դեղահատ  | 0.4  |  1  |ըստ ան- | -  |

|    |               |               |         |      |     |հրաժեշ- |    |

|    |               |               |         |      |     |տության |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|18) |Պրոպրանոլոլ    |Պրոպրանոլոլ    |դեղահատ  | 0.2  |  1  |ըստ ան- | -  |

|    |(պրոպրանոլոլի  |(պրոպրանոլոլի  |         |      |     |հրաժեշ- |    |

|    |հիդրոքլորիդ)   |հիդրոքլորիդ)   |         |      |     |տության |    |

|    |40 մգ          |40 մգ          |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|19) |Նբիվոլոլ       |Նբիվոլոլ       |դեղահատ  | 0.2  |  1  |ըստ ան- | -  |

|    |(նեբիվոլոլի    |(նեբիվոլոլի    |         |      |     |հրաժեշ- |    |

|    |հիդրոքլորիդ)   |հիդրոքլորիդ)   |         |      |     |տության |    |

|    |դեղահատեր 5 մգ |դեղահատեր 5 մգ |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|20) |Ամինոֆիլլին    |Ամինոֆիլլին    |սրվակ    | 0.4  |  1  |        |    |

|    |24 մգ/մլ 5մլ   |24 մգ/մլ 5մլ   |         |      |     |        |    |

|    |լուծույթ       |լուծույթ       |         |      |     |        |    |

|    |ներարկման      |ներարկման      |         |      |     |        |    |

|____|_______________|_______________|_________|______|_____|________|____|

|21) |Ամինոֆիլլին    |Ամինոֆիլլին    |դեղահատ  | 0.4  |  1  |ըստ ան- | -  |

|    |150 մգ         |150 մգ         |         |      |     |հրաժեշ- |    |

|    |               |               |         |      |     |տության |    |

._________________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.08.2025
N 87-Ն
Հրաման