Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ Պ ...

 

10.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2022 թվականի N 06-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 59-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.08.2025 թիվ 104-Ն հրաման)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 59-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 25.08.2025 թիվ 104-Ն հրաման)

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի փետրվարի 1-ի

թիվ 06-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով տուբերկուլոզային (այսուհետ` ՏԲ) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն չափորոշչում նշված` բժշկական գաղտնիք համարվող տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, իսկ անձնական այլ տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

3. ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայությունը մատուցվում է անվճար` բնակչության բոլոր խմբերի համար, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բոլոր մակարդակներում (առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՊ բժշկական կազմակերպություն) տուբերկուլոզային կաբինետներ (այսուհետ` ՏԲ կաբինետներ), մասնագիտացված ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ` ԹԱԿ ՓԲԸ)):

 

2. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Արտահիվանդանոցային պայմաններում ՏԲ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են հանրապետության ԱԱՊ բժշկական կազմակերպությունների ՏԲ կաբինետների կողմից` հիմք ընդունելով սույն չափորոշչի 62-րդ կետով սահմանված աղյուսակ 1-ում ընդգրկված բժշկական կազմակերպությունների ցանկը:

5. Տուբերկուլոզի կասկածով պացիենտներին ախտորոշման նպատակով ԱԱՊ բժշկական կազմակերպությունների մասնագետներն (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) ուղեգրում են ՏԲ կաբինետներ` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով սահմանված դրույթներով (տուբերկուլոզի կասկածելի դեպքերի հայտնաբերման ալգորիթմ): ՏԲ կաբինետի կողմից իրականացվում է տուբերկուլոզի կասկածելի դեպքերի հետագա հետազոտություն` ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով: Կլինիկական բարդ դեպքերի ախտորոշման և մասնագիտացված խորհրդատվության կարիքի դեպքում պացիենտն ուղեգրվում է ԹԱԿ ՓԲԸ` կենսանմուշի մանրադիտման և գենէքսպերտ հետազոտության արդյունքների տվյալներով (առկայության դեպքում) և քաղվածքով, որտեղ նշված են պացիենտի մասին տվյալ պահին առկա վերհուշի ու լաբորատոր-գործիքային հետազոտության տվյալները:

6. ՏԲ կաբինետի կողմից սույն չափորոշչով նախատեսված գործառույթների կազմակերպման և անխափան իրականացման պատասխանատուն տվյալ ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենն է:

7. ՏԲ կաբինետներում աշխատանքներն իրականացվում են ֆթիզիատրների (այսուհետ ՏԲ կաբինետի մասնագետ), միջին բուժաշխատողների, իսկ ՏԲ մանրադիտակային և գենէքսպերտ հետազոտության լաբորատորիայի առկայության դեպքում` նաև բժիշկ-լաբորանտի կամ բուժակ-լաբորանտի կողմից: Ֆթիզիատրի բացակայության դեպքում գործառույթներն իրականացվում են ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով` տվյալ կազմակերպության թերապևտի կողմից:

8. ՏԲ կաբինետի մասնագետը, որպես տվյալ տարածքը սպասարկող ՏԲ մասնագետ, հաշվետու է ԱԱՊ բժշկական կազմակերպության և Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզին հակազդման ռազմավարության և միջոցառումների ծրագրերով սահմանված բոլոր ցուցանիշների հաշվարկման գործընթացում անհրաժեշտ տվյալների ներկայացման, տրամադրման համար` ներառյալ դեպքերի հայտնաբերման և բուժման ելքի վերաբերյալ տվյալները:

9. ՏԲ կաբինետի մասնագետի կողմից իրականացված ողջ գործունեության վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվությունները ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի հաստատմամբ ներկայացվում է ԹԱԿ ՓԲԸ` (համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի):

10. ՏԲ կաբինետի մասնագետն իրականացնում է տուբերկուլոզ հիվանդության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ՏԲ կաբինետի կողմից սպասարկվող բնակչությանը:

11. Տուբերկուլոզով պացիենտների բուժումն իրականացվում է ուղղակիորեն վերահսկվող բուժման (այսուհետ` ՈՒՎԲ) շրջանակներում, որոնք են` պացիենտի ամենօրյա այցելություն ՏԲ կաբինետ, միջին բուժաշխատողի կողմից իրականացվող տնային ՈՒՎԲ, ընտանիքի անդամների կողմից ՈՒՎԲ` կարճ հաղորդագրության միջոցով և տեսաՈՒՎԲ` տեսազանգի կամ հեռախոսային հավելվածի կիրառմամբ: ՏԲ կաբինետ պացիենտի ամենօրյա այցելությամբ պացիենտի ՈՒՎԲ-ն իրականացվում է շաբաթական վեցօրյա այցելությամբ, ներառյալ` տոնական և հիշատակի օրերը, համաձայն ԱԱՊ բժշկական կազմակերպության ներքին կանոնակարգերի: Հեռահար ուղղակի վերահսկվող բուժման բոլոր ռեժիմների կիրառման դեպքում պացիենտի բուժման համար նշանակված դեղերի շաբաթական ընդունման քանակությունը տրվում է պացիենտին առձեռն: Բուժման անընդհատությունը ապահովելու նպատակով հեռահար ուղղակի վերահսկվող բուժումը, առավելագույնը մեկ ամիս տևողությամբ, կարող է կիրառվել նաև այն դեպքերի համար, երբ պացիենտն արդեն սկսել է հակատուբերկուլոզային բուժումը, սակայն պետք է բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Բուժումը հսկող բժշկի կողմից նշանակված ամենամսյա լաբորատոր հետազոտությունները պացիենտի սեփական միջոցներով արտերկրում իրականացնելու և բուժումը հսկող բժշկին տվյալներն ուղարկելու դեպքերում` հեռահար բուժումը կարող է շարունակվել նաև հաջորդ ամիսների համար: Ամսական կտրվածքով տրամադրվող դեղորայքը կարող է ստանալ առձեռն նաև պացիենտի օրինական ներկայացուցիչը` համապատասխան լիազորագրի առկայությամբ:

12. ՏեսաՈՒՎԲ-ն տեսազանգի կամ հեռախոսային հավելվածի միջոցով բուժման ուղղակի մշտադիտարկումն է` պացիենտի շաբաթական մեկանգամյա այցելությամբ ՏԲ կաբինետ: Այն իրականացվում է ԹԱԿ ՓԲԸ կողմից այդ նպատակով սահմանված միջին բուժաշխատողների թիմի կամ ՏԲ կաբինետի միջին բուժաշխատողների կողմից: ՏեսաՈՒՎԲ-ն հանդիսանում է բուժման մարդակենտրոն մոդել` ուղղված բուժման բարձր հետևողականության ապահովմանը և իրականացվում է ՏԲ կաբինետի մասնագետի կողմից պացիենտի սոցիալ-հոգեբանական գնահատման արդյունքում: Անհրաժեշտության դեպքում, ելնելով պացիենտի կարիքներից, տեսաՈՒՎԲ իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որպես հարբժշկական միջոցներ (հեռախոսներ և համացանցային կապ) ամբողջովին կամ մասնակիորեն ապահովում է ԹԱԿ ՓԲԸ-ն: Այդ նպատակով, առկայության դեպքում, կարող են նաև կիրառվել պացիենտի կամ ընտանիքի անդամների միջոցները (ամբողջովին կամ մասնակիորեն): ՏեսաՈՒՎԲ-ն իրականացվում է սույն չափորոշչի 69-րդ կետով սահմանված չափանիշներով և կանոնակարգվում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց»-ի:

13. Արտահիվանդանոցային պայմաններում առաջնակի հայտնաբերված ոչ մանրէազատ թոքային և արտաթոքային դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտի ՈՒՎԲ-ն պահպանողական փուլում իրականացվում է ընտանիքի անդամների ներգրավմամբ (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց»), վեցօրյա ժամանակացույցով և պացիենտի շաբաթը մեկ անգամ ՏԲ կաբինետ այցելությամբ` մեկ շաբաթվա դեղերը ստանալու, պացիենտի կլինիկական վիճակն ու բուժման ընթացքը գնահատելու նպատակով: Գործառույթը կանոնակարգվում է ԹԱԿ ՓԲԸ ծրագրային ապահովման թիմի կողմից:

14. Արտահիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի բուժումը կազմակերպվում է նաև տնային պայմաններում: Տնային պայմաններում ՈՒՎԲ-ն իրականացվում է միջին բուժաշխատողի կողմից` համաձայն սույն հավելվածի 67-րդ և 68-րդ կետերով սահմանված չափանիշների: Տնային պայմաններում ՈՒՎԲ-ն կարող է իրականացվել ՏԲ կաբինետի միջին բուժաշխատողի կամ ԹԱԿ ՓԲԸ կողմից` պայմանագրային հիմունքներով տնային այցերով ՈՒՎԲ ծառայություններ մատուցող միջին բուժաշխատողի կողմից:

15. Տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների բուժման ընթացիկ վերահսկումն իրականացվում է ՏԲ կաբինետի մասնագետի կողմից` ամիսը մեկ անգամ պացիենտի այցելությամբ: Ելնելով պացիենտի կլինիկական վիճակի ծանրության աստիճանից` այցերը կարող են իրականացվել ավելի հաճախակի:

16. Գյուղական ԱԱՊ բժշկական կազմակերպություններում (գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և առողջության կենտրոններում (այսուհետ` ԳԲԿ)) տուբերկուլոզով պացիենտների բուժման ամբուլատոր փուլի ՈՒՎԲ կազմակերպման և ապահովման պատասխանատուները հանդիսանում են ԳԲԿ տնօրենները: Պացիենտի ՈՒՎԲ-ն իրականացնում են ԳԲԿ միջին բուժաշխատողները:

17. ՏԲ կաբինետի մասնագետի կողմից ԳԲԿ-ի բժշկական անձնակազմին տրամադրվում են պացիենտի բուժման ամսական վարման անհատական թերթիկները, հակատուբերկուլոզային բուժման դեղերի նշանակումները (բուժման ռեժիմները լրացվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում), տրամադրվում են համապատասխան հակատուբերկուլոզային դեղերն ու տնային այցերով ՈՒՎԲ համար նախատեսված այցելության թերթիկները: ՈՒՎԲ-ից ԳԲԿ-ում հրաժարվելու դեպքում` տուբերկուլոզով պացիենտը կարող է հաճախել տարածքային ՏԲ կաբինետ և ստանալ հակատուբերկուլոզային ամենօրյա այցով կամ որևէ այլ մոդելով ՈՒՎԲ` ըստ ցուցման: ԳԲԿ-ի մասնագետի կողմից ՏԲ կաբինետ է ներկայացվում դեղերի ծախսի և պահեստային քանակների վերաբերյալ ամսական հաշվետվություն, ինչպես նաև սահմանվում է այցելության և վարման թերթիկների ներկայացման և նոր դեղերի ստացման օրացուցային օր:

18. ԹԱԿ ՓԲԸ կողմից ՈՒՎԲ իրականացնող ՏԲ կաբինետներին և կից ախտորոշիչ լաբորատորիաներին, ԳԲԿ-ին կարող են տրամադրվել վարակի հսկողության պարագաներ ու ապրանքներ (մասնավորապես` ուլտրամանուշակագույն մանրէասպան լամպեր, շնչադիմակներ, մեկանգամյա օգտագործման բաժակներ, ձեռքերի ախտահանիչ միջոցներ, թղթե սրբիչներ, մեկանգամյա օգտագործման խորխի նմուշառման տարաներ, ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր սարքեր, դրանց պահեստամասեր, ծախսանյութեր):

19. ԳԲԿ-ի բժիշկը, պացիենտների շրջանում հակատուբերկուլոզային որևէ դեղից առաջացած անցանկալի երևույթ նկատելիս, այն գրանցում է պացիենտի վարման թերթիկում և տեղեկացնում ՏԲ կաբինետի մասնագետին, ով հաղորդում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև ԹԱԿ ՓԲԸ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017թ. մայիսի 17-ի թիվ 23-Ն հրամանով հաստատված դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերն արձանագրելու, դրանց մասին հայտնելու, դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքման, տեղեկացման, դիտարկման, հաշվետվությունների ներկայացման, տվյալների վերլուծության կարգի և դեղի կողմնակի ազդեցության, արդյունավետության բացակայության, որակի կամ կեղծման կասկածի քարտ-հայտագրի (քարտ-հայտագրի ձևաթղթի օրինակը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի ձև 36-ի):

20. ՏԲ կաբինետի կողմից հաշվառված պացիենտների ՈՒՎԲ-ն իրականացնելու, պացիենտների ՏԲ կաբինետներ կանոնավոր այցերը խրախուսելու և բուժման բարձր հետևողականություն ապահովելու նպատակով, պացիենտներին տրամադրվում է սոցիալական աջակցություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 211-Ա հրամանով սահմանված կարգի:

21. ԹԱԿ ՓԲԸ կողմից, համաձայն տնօրենի կողմից նախապես հաստատված մշտադիտարկման եռամսյակային այցերի ժամանակացույցի, պարբերաբար իրականացվում է մշտադիտարկում հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում' տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ ՏԲ կաբինետների մասնագետներին մեթոդական և կազմակերպչական օժանդակություն ցուցաբերելու, աշխատանքները համակարգելու նպատակով:

22. Երևան քաղաքի վարչական շրջանների այն ԱԱՊ բժշկական կազմակերպություններում, որտեղ նախատեսված չեն ՏԲ կաբինետներ, բնակչության ՏԲ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է` հիմք ընդունելով սույն չափորոշչի 64-րդ կետով սահմանված բժշկական կազմակերպությունների ցանկը: Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտությունների կազմակերպումն իրականացվում է համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշումներով հաստատված կարգերի: Կրծքավանդակի օրգանների ճառագայթային հետազոտությունը, տուբերկուլինային մաշկային փորձը, որոնք ներառված են նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման անհրաժեշտ հետազոտությունների ծավալում, իրականացվում են ԱԱՊ բժշկական կազմակերպության տվյալ տարիքի պատանիների բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսված մասնագետի (մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, առկայության դեպքում` դեռահասների բժիշկ) հսկողության ներքո: Տուբերկուլինային փորձի դրական պատասխանի դեպքում` անձը ներկայանում է տվյալ ԱԱՊ բժշկական կազմակերպության ՏԲ կաբինետի մասնագետին` լրացուցիչ հետազոտությունների կազմակերպման նպատակով:

23. Քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկված անձանց շրջանում տուբերկուլոզի ախտորոշման դեպքում բժշկական օգնությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման և Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628-Լ հրամանի:

24. Տուբերկուլոզ ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց կալանքից ազատելու և դատապարտյալների պատժից ազատելու դեպքերում ազատված անձանց արտահիվանդանոցային պայմաններում շարունակական բուժման կազմակերպման նպատակով` ԹԱԿ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստանում է տեղեկություն նշված անձանց ազատման վերաբերյալ, ազատմանը հաջորդող առավելագույնը 3 օրերի ընթացքում` փոստով կամ այդ գործառույթն իրականացնող նշանակված անձի միջոցով: ԹԱԿ ՓԲԸ-ն ապահովում է տեղեկատվության տրամադրումը պացիենտի բնակության վայրի կամ կցագրված ԱԱՊ կազմակերպության ՏԲ կաբինետ, որն էլ վեց օրվա ընթացքում ապահովում է պացիենտի հաշվառումը և բուժման շարունակումը:

25. Տուբերկուլոզով պացիենտները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ենթարկվում են մարդու իմունային անբավարարության վարակակրության (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 7-ի թիվ 2429-Ա և 2017 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3229-Ա հրամաններով հաստատված ուղեցույցների: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ՏԲ կաբինետի մասնագետի կողմից տեղեկատվություն է ներկայացվում ԹԱԿ ՓԲԸ` ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում անցած տուբերկուլոզով պացիենտների թվի վերաբերյալ:

26. Առաջին անգամ կասկածելի կամ հաստատված տուբերկուլոզով (A15-A19` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19- ի թիվ 871-Ն հրամանի) յուրաքանչյուր դեպքի համար այն հայտնաբերած բժշկական կազմակերպությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է հաղորդում պացիենտի բնակության վայրի կամ կցագրված ԱԱՊ կազմակերպության ՏԲ կաբինետ: Տուբերկուլոզի դեպքերի մասին տրվում է նաև շտապ հաղորդում` օրենսդրությամբ սահմանված կարգով: Շտապ հաղորդումն ուղարկվում է նաև ախտադարձերի և տուբերկուլոզով պացիենտի մահվան դեպքում (այդ թվում` կյանքի ընթացքում հաշվառման մեջ չգտնված):

 

3. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԵՏԲՈՒԺԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Տուբերկուլոզով պացիենտների հետբուժական շարունակական հսկողությունը (լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություն) կազմակերպվում է ՏԲ կաբինետների կողմից բուժման բարեհաջող ավարտից հետո երկու տարվա ընթացքում, իսկ բուժման անբարեհաջող ավարտի դեպքում` անժամկետ, եթե պացիենտին չի նշանակվել հակատուբերկուլոզային նոր բուժում:

28. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզով պացիենտների հետբուժական շարունակական հսկողությունն իրականացվում ու կազմակերպվում է համաձայն սույն չափորոշչի 66-րդ կետի աղյուսակ 4-ով սահմանված ժամանակացույցի:

 

4. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

29. Տուբերկուլոզով պացիենտների հիվանդանոցային պայմաններում հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է բնակչության բոլոր խմբերի համար անվճար` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 3 հավելվածի:

30. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզով պացիենտների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է ԹԱԿ ՓԲԸ-ում: Պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է ՏԲ կաբինետների մասնագետների ուղեգրմամբ, ՀՀ այլ բժշկական կազմակերպությունների ուղեգրերով` որևէ լաբորատոր կամ գործիքային ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված տուբերկուլոզի կամ դրա առկայության հիմնավորված կասկածի դեպքում:

31. Որևէ լաբորատոր կամ գործիքային ախտորոշիչ հետազոտությամբ ՏԲ կաբինետների կամ ՀՀ այլ բժշկական կազմակերպությունների կողմից հայտնաբերված տուբերկուլոզի կամ դրա առկայության հիմնավորված կասկածի դեպքում պացիենտն ուղեգրվում է ԹԱԿ ՓԲԸ` կցելով կատարված լաբորատոր-գործիքային, կենսանմուշի մանրադիտման և գենէքսպերտ հետազոտությունների արդյունքները (առկայության դեպքում) և քաղվածքը` տվյալ պահին պացիենտի մասին առկա վերհուշի ու գործիքային ախտորոշիչ հետազոտության տվյալներով (տեղափոխումը` ուղեգրող կազմակերպության միջոցներով):

32. ԹԱԿ ՓԲԸ տուբերկուլոզի կասկածով ինքնուրույն դիմած (ոչ ավել, քան տարվա կտրվածքով ՏԲ կաբինետների կողմից ուղեգրված պացիենտների ընդհանուր թվի 15 տոկոսը) և ԹԱԿ ՓԲԸ կողմից անմիջականորեն կամ հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների հետ համագործակցությամբ տուբերկուլոզի նկատմամբ ռիսկային խմբերում իրականացվող համակարգված սքրինինգի ընթացքում հայտնաբերված և ԹԱԿ ՓԲԸ ուղղորդված` տուբերկուլոզի կասկածով պացիենտի ախտորոշման նպատակով պացիենտների հետազոտումն (ոչ ավել, քան հետազոտված պացիենտների ընդհանուր թվի 7% -ը) իրականացվում է ԹԱԿ ՓԲԸ-ի ընդունարանի և նեղ մասնագիտական օգնության բաժնի կողմից: ՏԲ կասկածելի դեպքը սահմանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված` տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի:

33. ԹԱԿ ՓԲԸ ինքնուրույն դիմած պացիենտների շրջանում տուբերկուլոզ ախտորոշումը հաստատվելուն պես տեղեկատվություն է ներկայացվում պացիենտի բնակության վայրի կամ կցագրված ԱԱՊ կազմակերպության ՏԲ կաբինետ:

34. Տուբերկուլոզով պացիենտների ԹԱԿ ՓԲԸ ուղեգրումն իրականացվում է հետևյալ դեպքերում.

1) առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով` մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատող պացիենտներ,

2) վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ,

3) առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով` մանրադիտակային հետազոտությամբ ոչ մանրէազատող պացիենտներ` թոքային հյուսվածքի տարածուն ՏԲ ախտահարմամբ (ռենտգենաբանորեն երկու և ավելի սեգմենտների ներսփռանքներ, թոքային հյուսվածքի քայքայում, սերմնացրումներ),

4) պացիենտներ` արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ),

5) տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ` որևէ գործիքային կամ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով,

6) տուբերկուլոզի բուժում ստացող պացիենտներ` հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման),

7) Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628-Լ հրամանի հավելված 2-ի:

35. Տուբերկուլոզով պացիենտների, ներառյալ հոգեբուժական հաստատությունից տեղափոխված` հոգեկան առողջության խնդիրներով տուբերկուլոզ ունեցող պացիենտների հիվանդանոցից դուրսգրումն իրականացվում է հետևյալ կարգով.

1) դեղազգայուն և դեղակայուն մանրէազատող տուբերկուլոզով պացիենտների արդյունավետ և բարձր հետևողականությամբ բուժման երրորդ շաբաթվա վերջում` մանրադիտակային հետազոտությամբ խորխի մանրէազերծման և կլինիկական բավարար վիճակի, ինչպես նաև երկրորդ և ավելի բարձր աստիճանի կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում,

2) բուժման երրորդ շաբաթվա ավարտին մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատումը շարունակվելիս` հետազոտությունը կրկնվում է յուրաքանչյուր 15-րդ օրը և խորխի մանրէազերծման, կլինիկական բավարար վիճակի, դեղերի երկրորդ և ավելի բարձր աստիճանի կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում պացիենտը դուրս է գրվում,

3) դեղազգայուն և դեղակայուն ոչ մանրէազատող տուբերկուլոզով պացիենտներին` բուժման առաջին ամսվա 15-րդ օրը` խորխի մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատման բացակայության պահպանման, կլինիկական վիճակի բարելավման, ինչպես նաև արդյունավետ և բարձր հետևողականության առկայությամբ, երկրորդ և ավելի բարձր աստիճանի կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում,

4) վիրահատված պացիենտների հետվիրահատական շրջանի ավարտից հետո,

5) արտաթոքային տուբերկուլոզով պացիենտների կլինիկական վիճակի կայունացման դեպքում,

6) ակտիվ տուբերկուլոզով ազատազրկված անձանց դուրսգրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628-Լ հրամանի հավելված 2-ի:

36. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտները ստացիոնար ընդունվելիս իրազեկվում են բժշկական օգնության և միջամտությունների մասին և միջամտության համար տալիս են գրավոր համաձայնություն` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ 215-Ն հրամանով սահմանված դեպքերի:

37. Տուբերկուլոզի անընդմեջ բուժումն ապահովելու նպատակով հիվանդանոցային պայմաններում բուժման փուլի ավարտից հետո, հիվանդանոցից պացիենտի դուրսգրման մասին անհապաղ տեղեկացվում է պացիենտի բնակավայրի ՏԲ կաբինետ, միևնույն ժամանակ ուղարկվում է պացիենտի հիվանդության պատմագրի էպիկրիզը և բուժման անհատական քարտը (ձև ՏԲ 01, դեղակայուն տուբերկուլոզով պացիենտի վարման ձևաթղթերի փաթեթ' ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի): Յուրաքանչյուր եռամսյակից հետո, ԹԱԿ ՓԲԸ տվյալների կառավարման բաժին է ներկայացվում տեղեկատվություն հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հակատուբերկուլոզային բուժօգնություն ստացած պացիենտների վերաբերյալ:

38. Տուբերկուլոզով պացիենտների ԹԱԿ ՓԲԸ-ում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, վիրահատական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը` թթվածնի և այլ գազերի օգտագործումը, պացիենտի խնամքի ապահովումը` միջին և կրտսեր բուժաշխատողների կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները և սննդով ապահովումը)` բացառությամբ վերականգնողական բուժման:

39. ԱԱՊ բժշկական կազմակերպության կամ ԹԱԿ ՓԲԸ տնօրենի կողմից հաստատված ուղեգրով հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են տվյալ հետազոտություններն իրականացնող լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

40. Այն զինծառայողների բուժումը, ովքեր զինվորական ծառայության համար տուբերկուլոզ հիվանդության պատճառով ճանաչվել են ոչ պիտանի ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ, բայց շարունակում են մնալ որպես զինծառայող, կազմակերպվում է ԹԱԿ ՓԲԸ-ում' մինչև խորխի մանրէազերծումը:

 

5. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ` ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտի կարճաժամկետ բուժման մեջ ընդգրկումն իրականացվում է ԹԱԿ ՓԲԸ-ում կլինիկական բժշկական հանձնաժողովի որոշմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 2275-Լ հրամանով հաստատված «Դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտների բուժման կլինիկական ուղեցույց»-ի:

42. Դեղակայուն տուբերկուլոզով պացիենտների բուժման ծրագրում ընդգրկումն իրականացվում է բացառապես դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդակցական մարմնի (այսուհետ ԴԿ խորհուրդ) որոշման հիման վրա, որը ստեղծվում և կազմը հաստատվում է ԹԱԿ ՓԲԸ տնօրենի կողմից:

43. ԱԱՊ բժշկական կազմակերպության և ԹԱԿ ՓԲԸ կողմից ախտորոշված բոլոր դեղակայուն տուբերկուլոզով պացիենտների տվյալները` համապատասխան փաստաթղթերով ներկայացվում են ԹԱԿ ՓԲԸ դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդին` յուրաքանչյուր շաբաթ խորհրդի անդամների և պացիենտներին ներկայացնող ՏԲ մասնագետների հետ դեպքերի անհատական քննարկումը համատեղ իրականացնելու, բուժման սխեմաների և տակտիկայի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

44. ՏԲ կաբինետի մասնագետը, անձամբ կամ հեռավար տարբերակով, դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացնում հիվանդության յուրաքանչյուր դեպքը:

45. Դեղակայուն տուբերկուլոզից բուժվող պացիենտների հաշվառումը և հաշվետվությունների տրամադրումը ԹԱԿ ՓԲԸ իրականացվում է ըստ դեղակայուն պացիենտների վարման ձևերի (համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի ձև 32.1-35.15):

 

6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

46. Տուբերկուլոզով պացիենտների բուժման համար անհրաժեշտ ինչպես հակատուբերկուլոզային, այնպես էլ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների բուժման դեղերը, ախտորոշիչ նյութերը ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից և բաշխվում են ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին (ԱԱՊ բժշկական կազմակերպություններ և ԹԱԿ ՓԲԸ)` պացիենտներին անվճար տրամադրելու և նրանց բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

47. Տուբերկուլոզով պացիենտների հակատուբերկուլոզային դեղերով ապահովումն ու հսկողությունն իրականացվում են ԱԱՊ բժշկական կազմակերպությունների և ԹԱԿ ՓԲԸ կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման:

48. Տուբերկուլոզով պացիենտների արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ քանակությամբ հակատուբերկուլոզային և կողմնակի ազդեցությունների բուժման դեղերը տրամադրվում են ԹԱԿ ՓԲԸ կողմից` հակատուբերկուլոզային առաջին շարքի դեղերի դեպքում` եռամսյակային, իսկ հակատուբերկուլոզային երկրորդ շարքի դեղերի դեպքում` ամսական մատակարարմամբ, հիմք ունենալով մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացված առաջին և երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի եռամսյակային հաշվետվությունները և յուրաքանչյուր մատակարարման համար ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթերը` սահմանված ԹԱԿ ՓԲԸ կողմից:

 

7. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

49. ԱԱՊ բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար, տվյալ ծառայության համար նախատեսված պետական ֆինանսավորմամբ, ապահովելով տուբերկուլոզով պացիենտների ախտորոշման և բուժման հսկողության նպատակով սահմանված հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի:

50. ԱԱՊ այն բժշկական կազմակերպություններում, որտեղ ՏԲ կաբինետներին կից չեն գործում մանրադիտակային և գենէքսպերտ հետազոտության լաբորատորիաներ, կազմակերպվում են խորխի հավաքման կետեր: Տվյալ ՏԲ կաբինետի միջին բուժաշխատողի կողմից կլինիկական հետազոտման երկու հաջորդական օրերի ընթացքում հավաքվում է խորխի երեք նմուշ, որոնք հատուկ սառնարկղերով (պահպանելով կենսանվտանգության կանոնները) և սահմանված պարբերականությամբ տեղափոխվում են տվյալ ՏԲ կաբինետին կցագրված խորխի ախտորոշիչ հետազոտություն իրականացնող լաբորատորիա, այնուհետև յուրաքանչյուր պացիենտից ստացված երկու կենսանմուշը` ԹԱԿ ՓԲԸ ազգային ռեֆերենս լաբորատորիա` մանրէաբանական և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով մոլեկուլային գենետիկական գենային զոնդ` ֆենոտիպային դեղազգայնության թեստ (ԴԶԹ) հետազոտություններ իրականացնելու համար: Խորխի հավաքման օրվանից մինչև Ազգային ռեֆերենս լաբորատորիա տեղափոխման ժամանակը չպետք է գերազանցի 72 ժամը:

51. Կենսաբանական նմուշների լաբորատոր մանրադիտակային և մոլեկուլային գենետիկ գենէքսպերտ հետազոտությունները կազմակերպվում են` ըստ սույն չափորոշչի 65-րդ կետով սահմանված` բժշկական կազմակերպությունների ցանկի:

52. Բոլոր պացիենտների խորխի մանրէաբանական, իրական ժամանակում մոլեկուլային գենետիկական գենային զոնդ և ֆենոտիպային ԴԶԹ որոշման հետազոտությունները կազմակերպվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիայում:

53. Ազգային ռեֆերենս լաբորատորիայում շաբաթ օրերին սահմանվում է հերթապահություն` ՀՀ մարզերից տեղափոխված խորխի նմուշների ընդունման և սահմանված ժամկետներում հետազոտությունների իրականացման նպատակով:

54. Տուբերկուլոզով պացիենտների բուժման հսկողությունը և անցանկալի երևույթների կառավարումն իրականացվում են ԱԱՊ բժշկական կազմակերպությունների ՏԲ կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի» ալգորիթմ 1-ի (դեղազգայուն տուբերկուլոզի վերաբերյալ) և աղյուսակ 11-ի (դեղակայուն տուբերկուլոզի վերաբերյալ):

55. Տուբերկուլոզով պացիենտների մասնագիտական խորհրդատվությունն իրականացվում է ԱԱՊ բժշկական կազմակերպությունում (որտեղ պացիենտը հաշվառված է)` համապատասխան մասնագետի կողմից:

56. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար մասնագիտական խորհրդատվությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշումներով հաստատված ծավալների:

57. Տուբերկուլոզով պացիենտների մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 83-Ն հրամանով հաստատված չափորոշչի:

58. Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողությունը, այդ թվում կոնտակտավորների հետազոտությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողությանը ներկայացվող պահանջները սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 34-Ն հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի:

 

8. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՈՉ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՄԻԿՈԲԱԿՏԵՐԻՈԶՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

59. Տուբերկուլոզի կանխարգելիչ բուժումը կազմակերպվում է ՏԲ կաբինետների մասնագետների կողմից` տուբերկուլոզով պացիենտների կոնտակտավորների և ՏԲ վարակի այլ ռիսկային խմբերում: ՀՀ-ում կանխարգելիչ բուժումն իրականացվում է` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված գործելակարգի:

60. Ոչ ՏԲ միկոբակտերիոզների ախտորոշումն ու կլինիկական ցուցումներով պայմանավորված` պացիենտի հիվանդանոցային բուժումն իրականացվում է ԹԱԿ ՓԲԸ-ում` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված գործելակարգի, իսկ արտահիվանդանոցային բուժումը` ԱԱՊ բժշկական կազմակերպությունների ՏԲ կաբինետի կողմից` ՄԻԱՎ դրական, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար` անվճար հիմունքներով:

61. Ոչ ՏԲ միկոբակտերիոզներով պացիենտների` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային բուժման ծրագրում ընդգրկումն իրականացվում է բացառապես սույն հավելվածի 43-րդ կետով սահմանված` դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդակցական մարմնի որոշման հիման վրա:

62. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի կասկածով պացիենտների ախտորոշում, բուժում, հետբուժական հսկողություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կատարող արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում.

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վարչատարածքային բաժանում|ՏԲ կաբինետներ                           |

|___|________________________|________________________________________|

|1. |Երևան  քաղաք            |«Տիգրան Մեծ» ԱԿ ՓԲԸ                     |

|   |                        |«Մալաթիա-Սեբաստիա» ԱԿ ՓԲԸ               |

|   |                        |«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ                |

|   |                        |«Արաբկիր» ԱԿ ՓԲԸ                        |

|   |                        |«Դավթաշեն» ԱԿ ՓԲԸ                       |

|   |                        |«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ        |

|   |                        |«Արշակունյաց» ԱԿ ՓԲԸ                    |

|   |                        |«Քանաքեռ-Զեյթուն» ԱԿ ՓԲԸ                |

|   |                        |«Ավան» ԱԿ ՓԲԸ                           |

|___|________________________|________________________________________|

|2. |Շիրակի մարզ             |«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ        |

|   |                        |«Գյումրու թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ        |

|   |                        |«Վ. Աբաջյանի անվան Ընտանեկան ԲԿ» ՓԲԸ    |

|   |                        |«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա «ՓԲԸ  |

|   |                        |«Բեռլին պոլիկլինիկա «ՓԲԸ               |

|   |                        |Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ |

|   |                        |«Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ                      |

|   |                        |«Արթիկի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Մարալիկ ԱԿ» ՓԲԸ                        |

|___|________________________|________________________________________|

|3. |Լոռու մարզ              |«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՓԲԸ        |

|   |                        |«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ        |

|   |                        |«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ |

|   |                        |«Սպիտակի ԲԿ» ՓԲԸ                        |

|   |                        |«Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ                    |

|   |                        |«Տաշիրի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Ալավերդու ԲԿ» ՓԲԸ                      |

|___|________________________|________________________________________|

|4. |Սյունիքի մարզ           |«Գորիսի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Սիսիանի ԲԿ «ՓԲԸ                       |

|   |                        |«Կապանի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Մեղրու ԲԿ «ՓԲԸ                        |

|___|________________________|________________________________________|

|5. |Արագածոտնի մարզ         |«Թալինի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Աշտարակի ԲԿ» ՓԲԸ                       |

|   |                        |«Ապարանի ԲԿ» ՓԲԸ                        |

|   |                        |«Ծաղկահովիտի ԱԿ» ՓԲԸ                    |

|___|________________________|________________________________________|

|6. |Արմավիրի մարզ           |«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ                       |

|   |                        |«Մեծամորի ԲԿ» ՓԲԸ                       |

|   |                        |Քեվօրք և  Անիթա Փակումեանների հիշատակի  |

|   |                        |«Հիսուսի Մանուկներ ԱԿ» ՓԲԸ              |

|   |                        |«Էջմիածին ԲԿ» ՓԲԸ                       |

|___|________________________|________________________________________|

|7. |Արարատի մարզ            |«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ                       |

|   |                        |«Արարատի ԲԿ» ՓԲԸ                        |

|   |                        |«Վեդու ԲԿ» ՓԲԸ                          |

|   |                        |«Մասիսի ԲԿ» ՓԲԸ                         |

|___|________________________|________________________________________|

|8. |Տավուշի մարզ            |«Իջևանի  ԲԿ «ՓԲԸ                       |

|   |                        |«Դիլիջանի ԲԿ «ՓԲԸ                      |

|   |                        |«Բերդի ԲԿ «ՓԲԸ                         |

|   |                        |«Ն. Նասիբյանի անվ. Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ |

|___|________________________|________________________________________|

|9. |Գեղարքունիքի մարզ       |«Գավառի ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Սևանի  ԲԿ» ՓԲԸ                         |

|   |                        |«Մարտունու ԲԿ» ՓԲԸ                      |

|   |                        |«Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ                      |

|   |                        |«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ                      |

|___|________________________|________________________________________|

|10.|Կոտայքի մարզ            |«Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ|

|   |                        |«Նաիրի ԲԿ» ՓԲԸ                          |

|   |                        |«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ                       |

|   |                        |«Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ                    |

|___|________________________|________________________________________|

|11.|Վայոց ձորի մարզ         |«Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ            |

|   |                        |«Վայքի պոլիկլինիկա» ՓԲԸ                 |

._____________________________________________________________________.

 

63. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի կասկածով պացիենտների ախտորոշում, բուժում, հետբուժական հսկողություն և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին խորհրդատվություն իրականացնող կառույցը` ԹԱԿ ՓԲԸ-ն է:

64. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տուբերկուլոզի կասկածով պացիենտների ախտորոշում, բուժում և հետբուժական հսկողություն իրականացնող ՏԲ կաբինետներին կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը ներկայացված է աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Ք. Երևան |Տուբերկուլոզով պացիենտների  |Կցագրված բժշկական         |

|   |վարչական |բժշկական օգնություն և       |օգնություն և  սպասարկում  |

|   |շրջան    |սպասարկում իրականացնող      |իրականացնող բժշկական      |

|   |         |բժշկական կազմակերպություններ|կազմակերպություններ       |

|___|_________|____________________________|__________________________|

|1. |Կենտրոն  |«Տիգրան Մեծ ԱԿ» ՓԲԸ         |»Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ   |

|   |         |                            |«Թիվ 1» ստորաբաժանում     |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«ԹԻՎ 2 բուժմիավորում» ՓԲԸ |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ   |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Տիգրան Մեծ» ԱԿ ՓԲԸ       |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Տիգրան Մեծ» ԱԿ ՓԲԸ       |

|   |         |                            |«Սարի Թաղ» ստորաբաժանում  |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |Վ. Ավագյանի անվան բժշկական|

|   |         |                            |կենտրոն ՍՊԸ               |

|___|_________|____________________________|__________________________|

|2. |Մալաթիա- |«Մալաթիա-Սեբաստիա» ԱԿ ՓԲԸ   |»Աստղիկ» բժշկական կենտրոնի|

|   |Սեբաստիա |                            |պոլիկլինիկա               |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Սեբաստիա» ԱԿ ՓԲԸ         |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Մալաթիա-Սեբաստիա» ԱԿ ՓԲԸ |

|___|_________|____________________________|__________________________|

|3. |Էրեբունի |«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ    |»Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ  |

|   |         |                            |«Նոր Արեշ» ստորաբաժանում  |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ  |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Էրեբունի ԲԿ» ՓԲԸ         |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ  |

|   |         |                            |«Նուբարաշեն» ստորաբաժանում|

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Մուրացան» հիվանդանոցային |

|   |         |                            |համալիրի պոլիկլինիկա      |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ      |

|___|_________|____________________________|__________________________|

|4. |Արաբկիր  |«Արաբկիր» ԱԿ ՓԲԸ            |»Բաղրամյան» ԱԿ ՓԲԸ        |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Արաբկիր ԱԿ» ՓԲԸ          |

|___|_________|____________________________|__________________________|

|5. |Աջափնյակ,|«Դավթաշեն ԱԿ» ՓԲԸ           |»Արմենիա» հանրապետական    |

|   |Դավիթաշեն|                            |բժշկական կենտրոնի         |

|   |         |                            |պոլիկլինիկա               |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Դավթաշեն» ԱԿ ՓԲԸ         |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Աջափնյակ» ԲԿ ՓԲԸ         |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Վերարտադրողական          |

|   |         |                            |առողջության,              |

|   |         |                            |պերինատոլոգիայի,          |

|   |         |                            |մանկաբարձության և         |

|   |         |                            |գինեկոլոգիայի հանրապետական|

|   |         |                            |ինստիտուտ» ՓԲԸ            |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Իգնացիա» ԲԿ ՍՊԸ          |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |Դիագնոստիկա բժշկական      |

|   |         |                            |միավորում ԲԲԸ             |

|___|_________|____________________________|__________________________|

|6. |Նոր Նորք,|«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ|»Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» |

|   |Նորք-    |ՓԲԸ                         |ԲԿ ՓԲԸ                    |

|   |Մարաշ    |                            |                          |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Նոր Նորք ԱԿ» ՓԲԸ         |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ   |

|   |         |                            |«Թիվ 5» ստորաբաժանում     |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Յունկտուռա ԸԲԱՊ» ՍՊԸ     |

|___|_________|____________________________|__________________________|

|7. |Շենգավիթ |«Արշակունյաց» ԱԿ ՓԲԸ        |»Արշակունյաց» ԱԿ ՓԲԸ      |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Բագրատունյաց» ԱԿ ՓԲԸ     |

|   |         |                            |«Նորագավիթ» ստորաբաժանում |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Բագրատունյաց» ԱԿ ՓԲԸ     |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Կարմիր բլուր» ԱԿ ՓԲԸ     |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ|

|   |         |                            |«Արտաշիսյան պոլիկլինիկա»  |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |Վարդանանց նորարարական     |

|   |         |                            |բժշկության կենտրոն        |

|___|_________|____________________________|__________________________|

|8. |Քանաքեռ- |«Քանաքեռ-Զեյթուն ԱԿ» ՓԲԸ    |»Քանաքեռ-Զեյթուն» ԱԿ ՓԲԸ  |

|   |Զեյթուն  |                            |                          |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Կ. Եսայանի անվան         |

|   |         |                            |պոլիկլինիկա» ՓԲԸ          |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |Արթմեդ բժշկական           |

|   |         |                            |վերականգնողական կենտրոն   |

|   |         |                            |ՓԲԸ                       |

|___|_________|____________________________|__________________________|

|9. |Ավան     |«Ավան» ԱԿ ՓԲԸ               |»Ավան» ԱԿ ՓԲԸ             |

|___|_________|____________________________|__________________________|

|10.|Լոռու    |«Գուգարք» կենտրոնական       |»Գուգարք» կենտրոնական     |

|   |մարզ, ք. |պոլիկլինիկա ՊՓԲԸ            |պոլիկլինիկա» ՊՓԲԸ         |

|   |Վանաձոր  |                            |                          |

|   |         |                            |__________________________|

|   |         |                            |«Վանաձորի թիվ 1           |

|   |         |                            |պոլիկլինիկա» ՊՓԲԸ         |

|___|_________|____________________________|__________________________|

|11.|Շիրակի   |Ք. Ամասիա                   |Գյումրու «Սուրբ Գրիգոր    |

|   |մարզ     |                            |Նարեկացի» ԲԿ ՓԲԸ          |

|   |         |____________________________|__________________________|

|   |         |Ք. Աշոցք                    |Գյումրու «Բեռլին          |

|   |         |                            |պոլիկլինիկա» ՓԲԸ          |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.02.2022
N 06-Ն
Հրաման