13.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2025 թվականի N 863-Ա
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Ստեղծել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` ռազմավարություն և գործողությունների ծրագիր) իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհուրդ (այսուհետ` միջգերատեսչական խորհուրդ):
2. Հաստատել`
1) միջգերատեսչական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
4) միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
i
ՀՀ վարչապետի
2025 թվականի սեպտեմբերի 29-ի
N 863-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ ներքին գործերի նախարար (միջգերատեսչական խորհրդի նախագահ)
ՀՀ ներքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ գլխավոր դատախազի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Երևանի քաղաքապետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբան - Գայանե Սաֆարյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից-Կորյուն Ռաֆայելյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի` գիտության գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ - Արման Բայադյան (համաձայնությամբ)
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիսպանսեր բաժանմունքի վարիչ (համաձայնությամբ)
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար (համաձայնությամբ)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանրային առողջության և հասարակական անվտանգության ապահովման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
(1-ին հավելվածը փոփ. 13.08.2026 թիվ 716-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2025 թվականի սեպտեմբերի 29-ի
N 863-Ա որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Միջգերատեսչական խորհրդի նպատակն է ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացման մշտադիտարկումը և գնահատումը:
2. Միջգերատեսչական խորհուրդը`
1) մշտադիտարկում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքը.
2) ուսումնասիրում ու վերլուծում է ռազմավարության և գործողությունների ծրագրի` պատասխանատու մարմինների կողմից ներկայացված` կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացված` ռազմավարության և գործողությունների ծրագրի ու դրա կատարման վերաբերյալ առաջարկությունները.
3) գնահատում է մշտադիտարկման, ինչպես նաև վերլուծության հիման վրա վեր հանված խնդիրներն ու հնարավոր ռիսկերը և պատասխանատու մարմիններին ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ.
4) սահմանված կարգով հաստատում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
5) տարեկան հաշվետվության հաստատման հետ մեկտեղ կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն` վերանայելու ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը` մշակելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխությունների նախագիծ.
6) կազմակերպում է միջգերատեսչական համագործակցությունը ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում.
7) տարեկան հաշվետվության հաստատման հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 6-ի N 736-Լ որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով սահմանված իր գործառույթի իրացման շրջանակներում, կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն` նույն կետով նախատեսված տարեկան զեկույցների բովանդակության վերաբերյալ:
3. Միջգերատեսչական խորհուրդը ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատում է ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցությունը հասարակության վրա: Իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում կարող է նախաձեռնել ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ:
2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Միջգերատեսչական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով: Նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև առցանց (հեռավար) եղանակով, ինչպես նաև գրավոր կերպով` հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ` միջգերատեսչական խորհրդի անդամների կողմից փոխադարձաբար ընդունելի տարբերակով:
5. Միջգերատեսչական խորհրդի նիստերը հրավիրում և վարում է միջգերատեսչական խորհրդի նախագահը:
6. Միջգերատեսչական խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալը:
7. Միջգերատեսչական խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ միջգերատեսչական խորհրդի նախագահի անդրադարձով:
8. Միջգերատեսչական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է միջգերատեսչական խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
9. Միջգերատեսչական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
10. Միջգերատեսչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում, ինչպես նաև միջգերատեսչական խորհրդի նիստն առցանց (հեռավար) եղանակով կամ գրավոր կերպով անցկացվում են միջգերատեսչական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
11. Միջգերատեսչական խորհրդի անդամները հերթական նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին միջգերատեսչական խորհրդի քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ, իսկ արտահերթ նիստի մասին` ողջամիտ ժամկետում:
12. Միջգերատեսչական խորհրդի անդամի առաջարկությամբ և միջգերատեսչական խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ այլ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ փորձագետներ:
13. Միջգերատեսչական խորհրդի նախագահի հանձնարարությամբ, միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալի կամ միջգերատեսչական խորհրդի քարտուղարության նախաձեռնությամբ` նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու և նախապես քննարկելու նպատակով կարող է կազմակերպվել նախանիստ` միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալի գլխավորությամբ, որի կողմից սահմանվում է նախանիստի մասնակիցների շրջանակը:
3. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14. Միջգերատեսչական խորհրդի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
15. Քարտուղարության հիմնական նպատակն է` ապահովել միջգերատեսչական խորհրդի բնականոն գործունեությունը:
16. Քարտուղարությունը`
1) մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա առաջին 10-րդ աշխատանքային օրը, ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով յուրաքանչյուր գործողության կատարման առնչությամբ առկա տեղեկատվությունն ամփոփող հաշվետվությունը, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման կիսամյակային հաշվետվությունը և ներկայացնում միջգերատեսչական խորհրդի հաստատմանը.
2) մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող ամսվա առաջին 10-րդ աշխատանքային օրը, ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով յուրաքանչյուր գործողության կատարման առնչությամբ առկա տեղեկատվությունն ամփոփող հաշվետվությունը, յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը և ներկայացնում միջգերատեսչական խորհրդի հաստատմանը.
3) միջգերատեսչական խորհրդի կողմից հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում տարեկան և կիսամյակային հաշվետվությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և հրապարակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում.
4) միջգերատեսչական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ռազմավարության մեջ և գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր.
5) նախապատրաստում է միջգերատեսչական խորհրդի նիստի և նախանիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում միջգերատեսչական խորհրդի անդամներին.
6) կազմում է միջգերատեսչական խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.
7) վարում է միջգերատեսչական խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
8) ապահովում է միջգերատեսչական խորհրդի որոշումների և նիստերի արձանագրությունների տրամադրումը միջգերատեսչական խորհրդի անդամներին.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 6-ի N 736-Լ որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով նախատեսված գործառույթը:
Հավելված N 3
ՀՀ վարչապետի
2025 թվականի սեպտեմբերի 29-ի
N 863-Ա որոշման
ՁԵՎ N 1 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ (I ԿԻՍԱՄՅԱԿ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
| Ուղղություն |
|_________________________________________________________________________|
| |Գործո- | Թիրախ` ըստ ժամկետների |Պետական |Արդյունք/ |Կատարո- |
| |ղություն|______________________________|կառավար-|վերստուգիչ|ղական |
| | |2025 թ. |2026 թ. |2027 թ. |ման մար-|ցուցանիշ | |
| | |(I կիսամ-|(I կիսամ- |(I կիսամ-|մին | | |
| | |յակ) |յակ) |յակ) | | | |
| | |_________|__________|_________|________|__________|_________|
| | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|1. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|2. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|3. | | | | | | | |
._________________________________________________________________________.
ՁԵՎ N 2 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ (II ԿԻՍԱՄՅԱԿ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
| Ուղղություն |
|_________________________________________________________________________|
| |Գործո- | Թիրախ` ըստ ժամկետների |Պետական |Արդյունք/ |Կատարո- |
| |ղություն|______________________________|կառավար-|վերստուգիչ|ղական |
| | |2025 թ. |2026 թ. |2027 թ. |ման մար-|ցուցանիշ | |
| | |(II կի- |(II կի- |(II կի- |մին | | |
| | |սամյակ) |սամյակ) |սամյակ) | | | |
| | |_________|__________|_________|________|__________|_________|
| | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|1. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|2. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|3. | | | | | | | |
._________________________________________________________________________.
ՁԵՎ N 3 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
| Ուղղություն |
|_________________________________________________________________________|
| |Գործո- | Թիրախ` ըստ ժամկետների |Պետական |Արդյունք/ |Կատարո- |
| |ղություն|______________________________|կառավար-|վերստուգիչ|ղական |
| | |2025 թ. |2026 թ. |2027 թ. |ման մար-|ցուցանիշ | |
| | | | | |մին | | |
| | |_________|__________|_________|________|__________|_________|
| | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|1. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|2. | | | | | | | |
|___|________|_________|__________|_________|________|__________|_________|
|3. | | | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ վարչապետի
2025 թվականի սեպտեմբերի 29-ի
N 863-Ա որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է քարտուղարության կողմից:
2. Միջգերատեսչական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանրային առողջության և հասարակական անվտանգության ապահովման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Քարտուղարությունը մրցույթն սկսելուց առնվազն յոթ աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն:
4. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`
1) համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի մասին.
2) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և քարտուղարությունում հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում դրանց ընդունման օրերը և ժամերը.
4) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
5) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն` հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:
7. Համակարգող խորհրդի կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:
9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) քարտուղարություն կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
10. Փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
11. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ուսումնասիրվում:
12. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ` մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:
4. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Հասարակական կազմակերպությունների ներգրավման ընթացակարգն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային և ընտրական:
14. Փաստաթղթային փուլում քարտուղարությունը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին:
15. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում փաստաթղթերը ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:
16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում փաստաթղթերին ընթացք չի տրվում:
17. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը հինգ հասարակական կազմակերպություններ, ապա այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են միջգերատեսչական խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են հինգից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ` ընտրական փուլը:
18. Սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններն ընտրական փուլի անցկացման նպատակով հանդիպման օրվա, ժամի և տեղի մասին ծանուցվում են հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր` հանդիպումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ, իսկ հանդիպումների ժամանակացույցը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
19. Ընտրական փուլն անցկացվում է քարտուղարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են փաստաթղթային փուլը հաղթահարած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվում է իրենց շրջանակից կոնսենսուսային եղանակով ընտրել այն հինգ կազմակերպություններին, որոնք ներգրավվելու են միջգերատեսչական խորհրդի աշխատանքներին` որպես միջգերատեսչական խորհրդի անդամ: Եթե կոնսենսուսը կայանում է, ապա դրա արդյունքում ընտրված հինգ հասարակական կազմակերպություններն ընդգրկվում են միջգերատեսչական խորհրդի կազմում:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված եղանակով թվով հինգ հասարակական կազմակերպություններ չընտրվելու պարագայում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների միաժամանակյա մասնակցությամբ` ընտրական փուլն ավարտելու և միջգերատեսչական խորհրդի կազմում ներգրավվող հինգ հասարակական կազմակերպություններին ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն հինգում պետք է նշված լինի միջգերատեսչական խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են մեկ վիճակահանության թերթիկ, և արդյունքը հայտարարվում է բոլոր մասնակիցների ներկայությամբ:
21. Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
22. Եթե միջգերատեսչական խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունը հրաժարվում է միջգերատեսչական խորհրդի աշխատանքներին մասնակցելուց, կամ նրա գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն կարգով սահմանված ընթացակարգով մեկամսյա ժամկետում կազմակերպվում է նոր մրցույթ: