Սեղմել Esc փակելու համար:
2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2026 թվականի N 1376-Լ

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2026 թվականի`

1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) գաղտնի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1376-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային, եվրոպական, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության «2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը` միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

4. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանդարտների մշակման պահանջները:

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.

3) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.

4) «Տարածական տվյալների մասին» օրենքը.

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը.

6) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշումը.

8) «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.

9) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.

10) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը.

11) Առողջապահության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 53-Ն հրամանը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

6. Ծրագրի նպատակն է`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը` ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը` առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.

3) նպաստել ազգային արտադրանքի ճանաչելիությանը.

4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացումը.

7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

9) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.

10) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ապահովումը.

11) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին.

12) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը:

7. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել` մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից), ազգային ստանդարտների վերանայում, որի ընթացքում, համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալների, կամ համաձայն նշված պահանջների կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության: Նշյալ գործընթացները կապահովեն`

ա. սննդամթերքի անվտանգության ոլորտում համապատասխանության գնահատման մեխանիզմների ապահովում,

բ. ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման մեթոդների սահմանում` ջրում ՊՖԱՍ նյութերի հետազոտության իրականացման նպատակով,

գ. տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովում,

դ. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

2) ազգային ստանդարտների` միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի`

ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,

բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը` ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը`

ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը թույլ է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ` ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը` ինչպես միջազգային, այնպես էլ` տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ,

բ. հանդիսանալով սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ստանդարտացման միջազգային կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ`

ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,

բ. 2026 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) նոր և արդիականացված ստանդարտներով` այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք, որոնք որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվում են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման բացառում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների ու արդյունքների հաշվի առնում.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.

10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:

 

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. Ստանդարտների մշակման պետական ծրագիրը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա: Այն նաև հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:

10. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտները` տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`

1) կառավարման համակարգեր. նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության որակի կառավարման համակարգերի ներդրման պահանջներ սահմանող ստանդարտներ, որոնց նպատակն է հավատարմագրման գործընթացի արդյունավետ ապահովումը.

2) շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտին ներդաշնակ ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ` ջրում ՊՖԱՍ նյութերի հետազոտություն իրականացնելու նպատակով.

3) երկրատարածական տվյալներ. նախատեսվում է մշակել աշխարհագրական տվյալների ստուգիչ մոդելի հիմնական սկզբունքներ, ինչպես նաև աշխարհագրական տվյալների ժամանակավոր սխեմաների ներդրումն ապահովող կոդավորման կանոններ սահմանող ազգային ստանդարտներ` միջազգային պահանջներին համապատասխան.

4) ռազմարդյունաբերություն. ռազմական ստանդարտի մշակում:

11. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում`

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 63 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.

2) Նախատեսվում է իրականացնել միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման ոլորտի աշխատանքներ.

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն - ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.

4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն` հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:

12. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում`

1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները` ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար`

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,

դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,

ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):

 

6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանն ուղղված պետական ֆինանսավորման դրույթը սահմանված է «Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշմամբ սահմանված «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազար դրամ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1376-Լ որոշման

 

ՑԱՆԿ

2026 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN    |Մշակման     |Նպատակը     |Պատասխանատու  |Արդյուն-|Կատարման |2026   |

|ը/կ   |ենթակա      |            |մարմինը       |քը      |ժամկետը  |թվականի|

|      |ստանդարտների|            |              |        |         |ֆինան- |

|      |և  աշխատանք-|            |              |        |         |սավո-  |

|      |ների անվա-  |            |              |        |         |րում   |

|      |նումները    |            |              |        |         |(հազ.  |

|      |            |            |              |        |         |դրամ)  |

|______|____________|____________|______________|________|_________|_______|

|  1   |     2      |     3      |      4       |   5    |    6    |   7   |

|__________________________________________________________________________|

|                          1. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ                         |

|__________________________________________________________________________|

|                        1.1. Կառավարման համակարգեր                        |

|__________________________________________________________________________|

|1.1.1.|Սննդամթերքի |«Սննդամթերքի|»Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |անվտանգու-  |անվտանգու-  |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |թյուն.      |թյան մասին» |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |Մաս 1.      |օրենքով     |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |Սննդամթերքի |սահմանվող   |բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |անվտանգու-  |դրույթների  |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |թյան        |ապահովում,  |              |        |         |միջոց- |

|      |կառավարման  |սննդամթերքի |              |        |         |ներ    |

|      |համակարգերի |անվտանգու-  |              |        |         |       |

|      |աուդիտ և    |թյան        |              |        |         |       |

|      |սերտիֆիկա-  |կառավարման  |              |        |         |       |

|      |ցում իրակա- |համակարգերի |              |        |         |       |

|      |նացնող մար- |ներդրում,   |              |        |         |       |

|      |միններին    |միջազգային  |              |        |         |       |

|      |ներկայացվող |և  տարածա-  |              |        |         |       |

|      |պահանջներ   |շրջանային   |              |        |         |       |

|      |            |կազմակերպու-|              |        |         |       |

|      |Ազգային     |թյուններին  |              |        |         |       |

|      |ստանդարտի   |Հայաստանի   |              |        |         |       |

|      |մշակում ԻՍՕ |Հանրապետու- |              |        |         |       |

|      |22003-1     |թյան անդա-  |              |        |         |       |

|      |միջազգային  |մակցության  |              |        |         |       |

|      |ստանդարտին  |շրջանակում  |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |միջազգային  |              |        |         |       |

|      |            |ստանդարտների|              |        |         |       |

|      |            |կիրառում,   |              |        |         |       |

|      |            |այդ թվում`  |              |        |         |       |

|      |            |սննդամթերքի |              |        |         |       |

|      |            |անվտանգու-  |              |        |         |       |

|      |            |թյան և  հա- |              |        |         |       |

|      |            |մապատասխա-  |              |        |         |       |

|      |            |նության     |              |        |         |       |

|      |            |գնահատման   |              |        |         |       |

|      |            |ոլորտում    |              |        |         |       |

|______|____________|____________|______________|________|_________|_______|

|1.1.2.|Սննդամթերքի |«Սննդամթերքի|»Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |անվտանգու-  |անվտանգու-  |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |թյուն.      |թյան մասին» |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |Մաս 2.      |օրենքով     |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |Արտադրանքի, |սահմանվող   |բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |գործընթաց-  |դրույթների  |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |ների և      |ապահովում,  |              |        |         |միջոց- |

|      |ծառայու-    |սննդամթերքի |              |        |         |ներ    |

|      |թյունների   |անվտանգու-  |              |        |         |       |

|      |գնահատում և |թյան        |              |        |         |       |

|      |սերտիֆիկա-  |կառավարման  |              |        |         |       |

|      |ցում,       |համակարգերի |              |        |         |       |

|      |ներառյալ    |ներդրում,   |              |        |         |       |

|      |սննդամթերքի |միջազգային  |              |        |         |       |

|      |անվտանգու-  |և  տարածա-  |              |        |         |       |

|      |թյան        |շրջանային   |              |        |         |       |

|      |համակարգի   |կազմակերպու-|              |        |         |       |

|      |աուդիտ      |թյուններին  |              |        |         |       |

|      |իրականացնող |Հայաստանի   |              |        |         |       |

|      |մարմիններին |Հանրապետու- |              |        |         |       |

|      |ներկայացվող |թյան անդա-  |              |        |         |       |

|      |պահանջներ   |մակցության  |              |        |         |       |

|      |            |շրջանակում  |              |        |         |       |

|      |Ազգային     |միջազգային  |              |        |         |       |

|      |ստանդարտի   |ստանդարտների|              |        |         |       |

|      |մշակում ԻՍՕ |կիրառում,   |              |        |         |       |

|      |22003-2     |այդ թվում`  |              |        |         |       |

|      |միջազգային  |սննդամթերքի |              |        |         |       |

|      |ստանդարտին  |անվտանգու-  |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |թյան և  հա- |              |        |         |       |

|      |            |մապատասխա-  |              |        |         |       |

|      |            |նության     |              |        |         |       |

|      |            |գնահատման   |              |        |         |       |

|      |            |ոլորտում    |              |        |         |       |

|__________________________________________________________________________|

|                          1.2. Շրջակա միջավայր                            |

|__________________________________________________________________________|

|1.2.1.|Ջրի որակ.   |ՊՖԱՍ        |«Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |Ջրում պերֆ- |նյութերի    |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |տորալկիլային|հետազոտու-  |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |և  պոլիֆտո- |թյուն իրա-  |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |րալկիլային  |կանացնելու  |բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |նյութերի    |նպատակով,   |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |(PFAS)      |տվյալ       |              |        |         |միջոց- |

|      |որոշումը.   |ցուցանիշ-   |              |        |         |ներ    |

|      |Պինդ        |ները մտնում |              |        |         |       |

|      |փուլային    |են խմելու   |              |        |         |       |

|      |լուծահանման |ջրի նոր     |              |        |         |       |

|      |և  հեղուկ   |սանիտարական |              |        |         |       |

|      |քրոմատոգրման|նորմերի և   |              |        |         |       |

|      |տանդեմային  |կանոնների   |              |        |         |       |

|      |զանգվածային |պարտադիր    |              |        |         |       |

|      |սպեկտրա-    |հետազոտու-  |              |        |         |       |

|      |չափման      |թյան ենթակա |              |        |         |       |

|      |(LC-MS/MS)  |ցուցանիշների|              |        |         |       |

|      |կիրառմամբ   |ցանկի մեջ,  |              |        |         |       |

|      |մեթոդ       |որն ուժի մեջ|              |        |         |       |

|      |            |է մտնելու   |              |        |         |       |

|      |Ազգային     |2027 թ.     |              |        |         |       |

|      |ստանդարտի   |հունվարի    |              |        |         |       |

|      |մշակում ԻՍՕ |1-ից        |              |        |         |       |

|      |21675       |            |              |        |         |       |

|      |ստանդարտին  |            |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |            |              |        |         |       |

|__________________________________________________________________________|

|                      1.3. Երկրատարածական տվյալներ                        |

|__________________________________________________________________________|

|1.3.1.|Աշխարհագրա- |Հայաստանի   |«Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |կան տեղեկատ-|Հանրապետու- |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |վություն.   |թյան կառա-  |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |Ժամանակային |վարության   |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |սխեմա       |2025 թվականի|բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |            |նոյեմբերի   |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |Ազգային     |6-ի N 1583-Լ|              |        |         |միջոց- |

|      |ստանդարտի   |որոշմամբ    |              |        |         |ներ    |

|      |մշակում ԻՍՕ |սահմանվող   |              |        |         |       |

|      |19108       |դրույթների  |              |        |         |       |

|      |ստանդարտին  |ապահովում,  |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |Տարածական   |              |        |         |       |

|      |            |տվյալների   |              |        |         |       |

|      |            |ոլորտի      |              |        |         |       |

|      |            |զարգացման   |              |        |         |       |

|      |            |համար       |              |        |         |       |

|      |            |անհրաժեշտ   |              |        |         |       |

|      |            |նորմատիվային|              |        |         |       |

|      |            |բազայի      |              |        |         |       |

|      |            |ստեղծում    |              |        |         |       |

|______|____________|____________|______________|________|_________|_______|

|1.3.2.|Աշխարհագրա- |Հայաստանի   |«Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |կան տեղեկատ-|Հանրապետու- |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |վություն.   |թյան կառա-  |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |Տարածական   |վարության   |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |օբյեկտների  |2025 թվականի|բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |քարտացուցա- |նոյեմբերի   |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |կավորման    |6-ի N 1583-Լ|              |        |         |միջոց- |

|      |մեթոդաբանու-|որոշմամբ    |              |        |         |ներ    |

|      |թյուն       |սահմանվող   |              |        |         |       |

|      |            |դրույթների  |              |        |         |       |

|      |Ազգային     |ապահովում,  |              |        |         |       |

|      |ստանդարտի   |Տարածական   |              |        |         |       |

|      |մշակում ԻՍՕ |տվյալների   |              |        |         |       |

|      |19110       |ոլորտի      |              |        |         |       |

|      |ստանդարտին  |զարգացման   |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |համար       |              |        |         |       |

|      |            |անհրաժեշտ   |              |        |         |       |

|      |            |նորմատիվային|              |        |         |       |

|      |            |բազայի      |              |        |         |       |

|      |            |ստեղծում    |              |        |         |       |

|______|____________|____________|______________|________|_________|_______|

|1.3.3.|Աշխարհագրա- |Հայաստանի   |«Ստանդարտացման|ստանդարտ|2026 թ.  |Պետական|

|      |կան տեղեկատ-|Հանրապետու- |և  չափագիտու- |        |դեկտեմբե-|բյուջե |

|      |վություն.   |թյան կառա-  |թյան ազգային  |        |րի 3-րդ  |և      |

|      |Կոդավորում  |վարության   |մարմին» փակ   |        |տասնօրյակ|օրենքով|

|      |            |2025 թվականի|բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |Ազգային     |նոյեմբերի   |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |ստանդարտի   |6-ի N 1583-Լ|              |        |         |միջոց- |

|      |մշակում ԻՍՕ |որոշմամբ    |              |        |         |ներ    |

|      |19118       |սահմանվող   |              |        |         |       |

|      |ստանդարտին  |դրույթների  |              |        |         |       |

|      |ներդաշնակ   |ապահովում,  |              |        |         |       |

|      |            |Տարածական   |              |        |         |       |

|      |            |տվյալների   |              |        |         |       |

|      |            |ոլորտի      |              |        |         |       |

|      |            |զարգացման   |              |        |         |       |

|      |            |համար       |              |        |         |       |

|      |            |անհրաժեշտ   |              |        |         |       |

|      |            |նորմատիվային|              |        |         |       |

|      |            |բազայի      |              |        |         |       |

|      |            |ստեղծում    |              |        |         |       |

|__________________________________________________________________________|

|          2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ           |

|__________________________________________________________________________|

|      2.1. Միջազգային, եվրոպական, միջպետական և  ԵԱՏՄ ստանդարտացման        |

|                        աշխատանքների կազմակերպում                         |

|__________________________________________________________________________|

|2.1.1.|ԱՊՀ երկրների|Տեղական     |«Ստանդարտացման|Միջազգա-|2026 թ.  |Պետական|

|      |ստանդարտաց- |արտադրանքի  |և  չափագիտու- |յին և   |ընթացքում|բյուջե |

|      |ման միջպետա-|մրցունակու- |թյան ազգային  |եվրոպա- |         |և      |

|      |կան խորհրդի,|թյան և      |մարմին» փակ   |կան     |         |օրենքով|

|      |ստանդարտաց- |որակի       |բաժնետիրական  |ստան-   |         |չարգել-|

|      |ման         |բարձրացում  |ընկերություն  |դարտնե- |         |ված այլ|

|      |միջազգային  |Տեխնիկական  |              |րին     |         |միջոց- |

|      |կազմակերպու-|խոչընդոտների|              |ներդաշ- |         |ներ    |

|      |թյան (ԻՍՕ)  |նվազեցում   |              |նակ     |         |       |

|      |և  ստանդար- |միջազգային, |              |ստան-   |         |       |

|      |տացման      |եվրոպական,  |              |դարտնե- |         |       |

|      |եվրոպական   |ԱՊՀ և  ԵԱՏՄ |              |րի ապա- |         |       |

|      |կոմիտեի     |անդամ       |              |հովում  |         |       |

|      |(ՍԵՆ),      |երկրների    |              |        |         |       |

|      |Եվրասիական  |շուկաներում |              |        |         |       |

|      |տնտեսական   |            |              |        |         |       |

|      |միության    |            |              |        |         |       |

|      |(ԵԱՏՄ)      |            |              |        |         |       |

|      |աշխատանքների|            |              |        |         |       |

|      |կազմակերպում|            |              |        |         |       |

|______|____________|            |              |________|_________|_______|

|2.1.2.|Միջազգային  |            |              |Քվեար-  |2026 թ.  |Պետական|

|      |և  միջպետա- |            |              |կության |ընթացքում|բյուջե |

|      |կան ստան-   |            |              |ապահո-  |         |և      |

|      |դարտների    |            |              |վում,   |         |օրենքով|

|      |նախագծերի   |            |              |դիրք-   |         |չարգել-|

|      |էլեկտրոնային|            |              |որոշման |         |ված այլ|

|      |քվեարկու-   |            |              |ներկայա-|         |միջոց- |

|      |թյուն       |            |              |ցում    |         |ներ    |

|______|____________|            |              |________|_________|_______|

|2.1.3.|Միջազգային  |            |              |Ստան-   |2026 թ.  |Պետական|

|      |(ԻՍՕ),      |            |              |դարտների|ընթացքում|բյուջե |

|      |եվրոպական   |            |              |նախագծե-|         |և      |

|      |(ԵՆ) և      |            |              |րի փոր- |         |օրենքով|

|      |միջպետական  |            |              |ձաքննու-|         |չարգել-|

|      |(ԳՕՍՏ)      |            |              |թյուն   |         |ված այլ|

|      |ստանդարտների|            |              |        |         |միջոց- |

|      |նախագծերի   |            |              |        |         |ներ    |

|      |փորձաքննու- |            |              |        |         |       |

|      |թյուն       |            |              |        |         |       |

|__________________________________________________________________________|

|          3. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ           |

|__________________________________________________________________________|

|     3.1. Ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների       |

| կազմակերպում և  իրականացում, Ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի  |

|   վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով, Հայաստանի    |

| Հանրապետության պետական կառավարման մարմիններին և  կազմակերպություններին   |

|   ստանդարտների և  տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում    |

|__________________________________________________________________________|

|3.1.1.|Ստանդարտաց- |Ազգային     |«Ստանդարտացման|Ստան-   |2026 թ.  |Պետական|

|      |ման ազգային |ֆոնդի արդիա-|և  չափագիտու- |դարտների|ընթացքում|բյուջե |

|      |ֆոնդի վարում|կանացում    |թյան ազգային  |ազգային |         |և      |

|______|____________|____________|մարմին» փակ   |ֆոնդի   |         |օրենքով|

|3.1.2.|Ստանդարտաց- |            |բաժնետիրական  |արդիակա-|         |չարգել-|

|      |ման նորմատիվ|            |ընկերություն  |նացում  |         |ված այլ|

|      |փաստաթղթերի |            |              |և       |         |միջոց- |

|      |ֆոնդի       |            |              |վարում  |         |ներ    |

|      |համալրում և |            |              |        |         |       |

|      |հաշվառում   |            |              |        |         |       |

|______|____________|            |              |        |         |       |

|3.1.3.|Ընդունված   |            |              |        |         |       |

|      |ազգային     |            |              |        |         |       |

|      |ստանդարտների|            |              |        |         |       |

|      |գրանցում    |            |              |        |         |       |

|______|____________|            |              |        |         |       |

|3.1.4.|Հայաստանի   |            |              |        |         |       |

|      |Հանրապետու- |            |              |        |         |       |

|      |թյունում    |            |              |        |         |       |

|      |գործող      |            |              |        |         |       |

|      |ազգային     |            |              |        |         |       |

|      |ստանդարտների|            |              |        |         |       |

|      |ֆոնդի վարում|            |              |        |         |       |

|__________________________________________________________________________|

|         3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում           |

|__________________________________________________________________________|

|3.2.1.|Հայաստանի   |Ազգային     |«Ստանդարտացման|Տեղեկատ-|2026 թ.  |Պետական|

|      |Հանրապետու- |ֆոնդի արդիա-|և  չափագիտու- |վական   |ընթացքում|բյուջե |

|      |թյան կազմա- |կանացում    |թյան ազգային  |սպասար- |         |և      |

|      |կերպություն-|            |մարմին» փակ   |կում    |         |օրենքով|

|      |ների        |            |բաժնետիրական  |        |         |չարգել-|

|      |տեղեկատվական|            |ընկերություն  |        |         |ված այլ|

|      |սպասարկում  |            |              |        |         |միջոց- |

|______|____________|            |              |        |         |ներ    |

|3.2.2.|Հայաստանի   |            |              |        |         |       |

|      |Հանրապետու- |            |              |        |         |       |

|      |թյունում    |            |              |        |         |       |

|      |գործող      |            |              |        |         |       |

|      |ստանդարտների|            |              |        |         |       |

|      |ամբողջ      |            |              |        |         |       |

|      |տեքստի      |            |              |        |         |       |

|      |տվյալների   |            |              |        |         |       |

|      |բազայի      |            |              |        |         |       |

|      |(էլեկտրոնա- |            |              |        |         |       |

|      |յին տարբե-  |            |              |        |         |       |

|      |րակների)    |            |              |        |         |       |

|      |ստեղծում,   |            |              |        |         |       |

|      |հաշվառում և |            |              |        |         |       |

|      |պահում      |            |              |        |         |       |

|______|____________|            |              |        |         |       |

|3.2.3.|Ազգային     |            |              |        |         |       |

|      |ստանդարտների|            |              |        |         |       |

|      |եռամսյակային|            |              |        |         |       |

|      |տեղեկատունե-|            |              |        |         |       |

|      |րի նախապատ- |            |              |        |         |       |

|      |րաստում և   |            |              |        |         |       |

|      |հրատարակում |            |              |        |         |       |

|___________________|____________|______________|________|_________|_______|

|Ընդամենը (այդ      |            |              |        |         | 7800.0|

|թվում` ԱԱՀ-ն) հազար|            |              |        |         |       |

|դրամ               |            |              |        |         |       |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2026
N 1376-Լ
Որոշում