Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2026 թվականի N 949-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Էներգետիկ վերափոխման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի սեպտեմբերի 28-ի

N 949-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Փոխվարչապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Աշխատանքի և բարեկեցության նախարար

Առողջապահության նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար

Էկոնոմիկայի նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Շրջակա միջավայրի նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.09.2026
N 949-Ա
Որոշում