ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 հուլիսի 2026 թվականի N 78-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի 5-11-րդ դասարանների առարկայական ծրագրերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով`
1) 2026-2027 ուսումնական տարվանից` 5-րդ և 10-րդ դասարաններում.
2) 2027-2028 ուսումնական տարվանից` 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
3) 2028-2029 ուսումնական տարվանից` 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
4) 2029-2030 ուսումնական տարվանից` 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
5) 2030-2031 ուսումնական տարվանից` 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում:
3. Սահմանել, որ մինչև «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման ավարտը հաստատություններում դասավանդվելու է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
7/28/2026
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի հուլիսի 28-ի
N 78-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
._____________________________________________________________________.
| ԹԵՄԱ 1. |
|_____________________________________________________________________|
| ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ: ՎՏԱՆԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացում «վտանգ» և «անվտանգություն» երևույթների և |
|դրանց միջև առկա կապի վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |

|1. Նկարագրում է վտանգը և թվարկում է մարդու կյանքում հանդիպող |
|հիմնական վտանգները, հիմնավորում և պաշտպանում է սեփական տեսակետը: Հ32|
|2. Նկարագրում է «անվտանգություն» հասկացությունը և անվտանգ վարքի |
|դրսևորման անհրաժեշտությունը: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |

|1. Վտանգ և Անվտանգություն հասկացությունների ընդհանուր գաղափարը |
|2. Մարդու կյանքում հանդիպող հիմնական վտանգները |
|3. Անվտանգ վարքագծի հիմնական կանոնները տարբեր իրավիճակներում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|1. Տեսանյութերի դիտում և |Պատճառ և հետևանք: |
|քննարկում: |Պատճառահետևանքային կապերը |
| |ուսումնասիրել` նոր երևույթները |
| |կանխատեսելու և հետագայում |
| |կանխարգելելու համար |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |

|1.1. ԹԳՀԳ: Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր: |
|2.2. Օտար լեզուներ: Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով |
|տեղեկություն: |
|3.3. Բնություն: Բնական պայմաններ: Երկրակեղևի կառուցվածք: |
|Երկրաշարժեր, սելավներ, ջրհեղեղ, ձնաբուք, բնական հրդեհներ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 2. |
|_____________________________________________________________________|
| ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՑԱՂՈՒՄ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |

|1. Ծանոթացնել բնակարանում հանդիպող հիմնական վտանգներին և անվտանգ |
|վարքին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Թվարկում է բնակարանում (թափթփված) և կենցաղային այլ միջավայրերում |
|հանդիպող հիմնական վտանգները և դրսևորում է համապատասխան վարք: |
|Հ27, Հ51 |
|2. Թվարկում է սուր, կտրող, ծակող առարկաների, Էլեկտրական |
|սարքավորումների, ջրամատակարարման համակարգի (ջրմուղ-կոյուղի), |
|դեղորայքի, կենցաղային քիմիայի, գազի, վերելակի օգտագործման անվտանգ |
|օգտագործման վարքի կանոնները: Հ51 |
|3. Բացատրում է խցանված միջանցքների հետևանքով առաջացող վտանգները: Հ29|
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Բնակարանում և այլ կենցաղային միջավայրերում հանդիպող հիմնական |
|վտանգները, |
|2. Սուր, կտրող, ծակող առարկաների, Էլեկտրական սարքերի, ջրամատակարարման|
|համակարգի, դեղորայքի, կենցաղային քիմիայի, գազի և վերելակի |
|օգտագործման անվտանգային հիմնախնդիրները և վարքի կանոնները: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|1. Տեսանյութերի դիտում: Քննարկում |Պատճառ և հետևանք: |
|«թափթփված» բնակարան թեմայով: |Թվարկում է այն պայմանները որոնց |
| |առկայության դեպքում առաջանում են |
| |վտանգավոր երևույթները |
| |բնակարանում: |
| |Համակարգ և մոդել: |
| |Թվարկում է բնակարանում առկա այն |
| |վտանգները, որոնց գոյությունը |
| |հանգեցնում է մյուս այլ վտանգների |
| |առկայությանը: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1.1. Մայրենի: Մասնագիտական եզրույթների ուսումնասիրություն, |
|թարգմանություն: |
|2.2. Տեխնոլոգիա: Տեխնոլոգիական մեքենաներ, սննդի պատրաստման և |
|տաքացման էլեկտրական սարքեր, էլեկտրական սարքավորումներ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 3. |
|_____________________________________________________________________|
| ՔՈ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացում շրջապատում գտնվող տարբեր օբյեկտների |
|շահագործումից առաջացող վտանգների վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Բացահայտում է իր բնակավայրում առկա վտանգավոր օբյեկտները (քիմիական |
|նյութեր, միջուկային օբյեկտներ, հիդրոկայաններ, բարձրավոլտ էլեկտրական |
|հոսանքի աղբյուրներ) և նշում դրանցից սպասվող հնարավոր վտանգները: Հ51 |
|2. Դրսևորում է անվտանգության կանոններին համապատասխան վարք: |
|3. Թվարկում է շրջապատում հանդիպող անծանոթ իրերի հետ վարվելու |
|կանոնները: Հ25 |
|4. Նկարագրում է պատերազմից հետո մնացած և չպայթած զինամթերքները: Հ10 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Քիմիական օբյեկտները և նրանց հնարավոր վտանգները |
|2. Շրջապատում հանդիպող անծանոթ իրերի և առարկաների հետ վարվելու |
|կանոնները |
|3. Միջուկային օբյեկտները և նրանց հնարավոր վտանգները |
|4. Հիդրոկայանները և նրանց հնարավոր վտանգները |
|5. Բարձրավոլտ էլեկտրական հոսանք |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Գործնական աշխատանք, սահիկաշարեր, |Մասշտաբ: |
|իրավիճակի խաղարկում, քննարկումներ:|Նկարագրում է վտանգի ծավալների և |
| |չափերի մեծացումը բնակարանում վրա |
| |հասնող վտանգների համեմատությամբ: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1.1. Տեխնոլոգիա: Տեխնիկա, տեխնիկայի տարրեր: |
|2.2. Բնություն: Էներգիա, էներգիայի աղբյուրները: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 4. |
|_____________________________________________________________________|
| ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացում եղանակային պայմանների և դրանց ազդեցության |
|մասին մարդու գործունեության, առողջության և անվտանգության վրա: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Նկարագրում է եղանակային պայմանները և դրանց ազդեցությունները |
|մարդու վրա: Հ10 |
|2. Թվարկում է եղանակի կանխատեսման մի քանի պարզագույն ձևեր: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Ընդհանուր գաղափար եղանակային պայմանների վերաբերյալ |
|2. Ինչպես կարող են եղանակային պայմանները ազդել մարդու վրա |
|(ցրտահարություն, արևահարություն և այլն) |
|3. Եղանակի կանխատեսման մի քանի պարզագույն հնարներ |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Զարգացում: Դիտարկում է եղանակային |
|քննարկում, Գործնական աշխատանք, |պայմանների փոփոխությունը` պարզ |
|իրավիճակի խաղարկում |եղանակից դեպի անձրևայինը: |
| |Պատճառ և հետևանք: Եղանակային |
| |պայմանների ազդեցությունները մարդու|
| |վրա: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1. Ես և շրջակա աշխարհը: Երկրի օդային հագուստը: Վտանգները մեր շուրջը:|
|2. Բնություն: Գաղափար ջերմաստիճանի մասին: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ |
| ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացումներ տեղեկատվական անվտանգության և նրա դեմ |
|պայքարի մասին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունք |

|1. Նկարագրում է տեղեկատվական անվտանգությունը: Հ51 |
|2. Թվարկում է տեղեկատվական դաշտում հանդիպող հիմնական վտանգները: Հ14 |
|3. Ցուցաբերում է անվտանգ վարքագիծ համցանցային կայքերից և սոցիալական |
|ցանցերից տեղեկատվության այլ միջոցներից օգտվելիս: Հ15 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը: |
|2. Տեղեկատվական դաշտում հանդիպող հիմնական վտանգները: |
|3. Անվտանգության կանոնները: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
| |Պատճառ և հետևանք: Տեղեկատվական |
| |դաշտում կատարվող խարդախությունների|
| |պատճառները: Ինչու՞ են կորզում |
| |անձնական տվյալներ, մասնավորապես |
| |երեխաներից: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1. ԹԳՀԳ: Տվյալների պահպանման մեխանիզմներ: Կեղծ և ճշմարիտ |
|տեղեկություններ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 3 |
|_____________________________________________________________________|
| ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացումներ առաջին օգնության և նրա կարևորության |
|մասին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Բացատրում է առաջին օգնության կարևորությունը: Հ25 |
|2. Թվարկում է տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական |
|քայլերը: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Գաղափար առաջին օգնության մասին |
|2. Տուժածի առաջնային զննում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Անհատ և հասարակություն: Տուժածի |
|քննարկում: Տարբեր իրավիճակների |կյանքի փրկություն: Մարդկային |
|քննարկում: |փոխհարաբերություններ հիմնված |
| |փոխօգնության վրա: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|3. Առողջ ապրելակերպ: Առաջին օգնություն: |
._____________________________________________________________________.
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
._____________________________________________________________________.
| ԹԵՄԱ 1. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ |
|_____________________________________________________________________|
| ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԻՊՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐՆ ՈՒ |
| ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ծանոթացնել փողոցում և երթևեկության ժամանակ հանդիպող հնարավոր |
|վտանգներին և անվտանգ վարքի կանոններին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Թվարկում է այն վտանգները, որոնք կարող են առաջանալ փողոցում, |
|տրանսպորտում, երկաթուղում, մետրոպոլիտենում, հեծանիվ կամ ինքնագլոր |
|վարելիս: Հ34 |
|2. Նշում է, թե որ վարքի կանոնները պետք է պահպանվեն դրանցից խուսափելու|
|համար: Հ26 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Վարքի կանոնները հետիոտնի համար |
|2. Վարքի կանոնները ուղևորների համար |
|3. Վարքի կանոնները հեծանիվ և էլեկտրական ինքնագլոր վարելիս |
|4. Անվտանգության հիմնական կանոնները փողոցում |
|5. Անվտանգությունը երկաթուղային ուղևորության ժամանակ |
|6. Անվտանգությունը մետրոպոլիտենում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Մասշտաբ և համեմատություն, քանակ: |
|քննարկում, |Անվտանգությունը ավելի լայն |
|Գործնական աշխատանք, սահիկաշարեր, |շրջանակ` համեմատած կենցաղում |
|իրավիճակի խաղարկում |առաջացող վտանգավոր երևույթների: |
| |Պատճառ և հետևանք: |
| |Ճանապարհատրանսպորտային վթարներ: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1. Ես և շրջակա աշխարհը: Վտանգները մեր շուրջը: |
|2. Բնագիտություն: Մարմինների շարժումը և փոխազդեցությունը: |

| ԹԵՄԱ 2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
| ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|Ծանոթացնել տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքներին |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Թվարկում է տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքները: |
|Հ50, 29, 22 |
|2. Դրսևորում է անվտանգ վարքագիծ` կիրառելով սկզբունքները: Հ50, 29, 22|
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքները |
|2. Ինչպես պահպանել տեղեկատվական անվտանգությունը |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|1. Տեսանյութերի ցուցադրում և |Պատճառ և հետևանք: Անվտանգության |
|քննարկում, Գործնական աշխատանք, |կանոնների խախտումը կարող է |
|սահիկաշարեր |հանգեցնել տվյալների կորստի և |
| |անցանկալի հետևանքների: |
| |Տարածություն և ժամանակ: |
| |Տեղեկատվական դաշտը համաշխարհային |
| |տարածք է, որտեղ մարդիկ շփվում են: |
| |Անհրաժեշտ է ժամանակին փոխել |
| |գաղտնաբառերը, թարմացնել ծրագրերը |
| |և պաշտպանել տվյալները: |
| |Օրինաչափություններ: Եթե պահպանվում|
| |են տեղեկատվական անվտանգության |
| |կանոնները, ապա տվյալների կորստի |
| |վտանգը նվազում է, եթե օգտագործվում|
| |են բարդ գաղտնաբառեր, ապա հաշիվներն|
| |ավելի պաշտպանված են լինում: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|3.1. Հայոց լեզու: Տեղեկատվական դաշտի հայերեն լեզվով կիրառություն: |
|4.2. ԹԳՀԳ: Անձնական տվյալներ: ՈՒմ ինչ պատմել կամ չպատմել: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 3. ԱՐՇԱՎՆԵՐ |
|_____________________________________________________________________|
| ԱՐՇԱՎ |

|1. Ծանոթացնել արշավների ընդհանուր գաղափարին ու նպատակին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Բացատրում է «արշավ» երևույթը և թվարկում է արշավների նպատակները: |
|Հ10 |
|2. Նկարագրում է արշավներին նախապատրաստվելը: Թվարկում է արշավային |
|պայուսակի հիմնական պարագաները, տեղադրում է վրան և օգտագործում |
|քնապարկ: |
|3. Եղանակային տարբեր պայմաններում արշավներին դրսևորում է անվտանգ |
|վարք: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Լրացուցիչ վերջնարդյունքներ: |
|_____________________________________________________________________|
|1. Մարզված են ֆիզիկական համապատասխան որակները (արագություն, ուժ, |
|դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն և հավասարակշռություն): |
|Հ48 |
|2. Տիրապետում է վախի, սթրեսի հաղթահարման եղանակներին, պահպանում է |
|հավասարակշռություն: Հ37 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Արշավները և դրանց նպատակը |
|2. Արշավներին նախապատրաստվելը. անհրաժեշտ գույք (արշավային ուսապարկ, |
|քնապարկ, վրան) |
|3. Անվտանգության պահպանություն եղանակային տարբեր պայմաններում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Գործնական աշխատանք` արշավների |Օրինաչափությունները: Արշավի |
|կազմակերպում |հաջողությունը կախված է նախապես |
| |սահմանված նպատակից և |
| |կազմակերպվածությունից: Որքան լավ |
| |է նախապատրաստությունը, այնքան քիչ |
| |են վտանգներն ու դժվարությունները: |
| |Սարքավորումների ճիշտ ընտրությունն |
| |ու օգտագործումը ապահովում են |
| |հարմարավետություն և |
| |անվտանգություն: |
| |Պատճառ և հետևանք: Արշավին ճիշտ |
| |նախապատրաստվելը նպաստում է |
| |անվտանգությանը, իսկ անպատրաստ |
| |լինելը` վտանգների: |
| |Ժամանակ և տարածություն: Արշավի |
| |երթուղու, ժամանակի և տարածքի ճիշտ|
| |ընտրությունը կարևոր է |
| |անվտանգության իմաստով: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|4. Բնագիտություն: Քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 4. ԳՈՅԱՏԵՎՈՒՄ |
|_____________________________________________________________________|
|Գաղափար «Կյանքի ծայրահեղ» պայմանների մասին: |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել կարողունակություններ կյանքի ծայրահեղ իրավիճակներում |
|հայտնվելու դեպքում անելիքների պլանավորման և կյանքի համար անհրաժեշտ |
|պարագաների հայթայթման վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Պարզագույն եղանակներով հայթայթում է ջուր, սնունդ և ստեղծում է |
|կրակ: Հ10 |
|2. Եղանակային տարբեր պայմաններում ստանում է կրակ և կառուցում |
|պատսպարան: Հ51 |
|3. Պարզագույն եղանակների կիրառմամբ ստանում է կրակ: Հ10 |
|4. Հաղորդում է ազդանշաններ: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. «Կյանքի ծայրահեղ» պայմաններ հասկացությունը |
|2. Իրավիճակի գնահատում և ըստ գնահատված իրավիճակի գործողությունների |
|պլանավորում (պատսպարանի կառուցում, սննդի և ջրի հայթայթում, կրակի |
|ստացում, ազդանշանների հաղորդում(1): |
| |
|_________________ |
|1) Խոսքը վերաբերում է սննդի, ջրի հայթայթման և կրակի ստացման |
|պարզագույն միջոցներին: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Պատճառ և հետևանք: Անզգույշ |
|քննարկում, Գործնական աշխատանք, |գործողությունները կարող են |
|սահիկաշարեր իրավիճակի խաղարկում |առաջացնել հրդեհ կամ առողջական |
| |խնդիրներ: |
| |Գործնական հմտություններ: Ջուր |
| |գտնելու, կրակ ստանալու և սնունդ |
| |հայթայթելու կարողությունների |
| |զարգացում: |
| |Տարածություն Ժամանակ: Տարբեր |
| |տեղանքներում և եղանակային |
| |պայմաններում կիրառվում են ջուր |
| |գտնելու և կրակ ստանալու տարբեր |
| |եղանակներ, արագ և ճիշտ որոշումներ|
| |ընդունելը` ջուր, սնունդ և |
| |ջերմություն ապահովելու համար: |
| |Օրինաչափություններ: Բնության |
| |ռեսուրսների ճիշտ օգտագործման |
| |դեպքում հնարավոր է երկար ժամանակ |
| |ապահովել գոյությունը: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|Բնագիտություն: Մթնոլորտ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 5. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|Տագնապ, վախ, խուճապ: Տուժածին հոգեբանական օգնության տրամադրումը |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Տագնապը, վախը և խուճապը հաղթահարելու, հոգեկան հավասարակշռությունը|
|պահպանելու կարողությունների ձևավորում: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Հաղթահարում է տագնապը, վախը և խուճապը: Հ38 |
|2. Հոգեբանական օգնություն է ցույց տալիս վնասվածք ստացածին: Հ30 |
|3. Տիրապետում է տագնապը, վախը և խուճապը հաղթահարելու հոգեբանական |
|որոշ վարժությունների: Հ26 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Տագնապի և վախի հաղթահարման համար հոգեբանական պատրաստություն |
|(խաղեր)` ինքնօգնության և փոխօգնության հմտությունների զարգացում |
|2. Խուճապի պայմաններում ճիշտ վարքագծի ցուցաբերում |
|3. Տուժածին հոգեբանական օգնության տրամադրումը |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Իրավիճակային խաղեր, քննարկումներ, |Օրինաչափություններ: Եթե մարդը |
|տեսանյութերի դիտում: |հոգեբանորեն պատրաստված է, ապա |
| |ավելի հեշտ է հաղթահարում վախն ու |
| |տագնապը, երբ մարդիկ աջակցում են |
| |միմյանց, ապա խուճապի մակարդակը |
| |նվազում է, երբ մարդը կարողանում է |
| |վերահսկել իր հույզերը, ապա ավելի |
| |ճիշտ որոշումներ է կայացնում: |
| |Տարածություն և ժամանակ: Տագնապ և |
| |խուճապ կարող են առաջանալ տարբեր |
| |միջավայրերում` դպրոցում, տանը, |
| |փողոցում, բնության մեջ կամ |
| |արտակարգ իրավիճակներում: Վտանգավոր|
| |իրավիճակներում կարևոր է արագ |
| |հաղթահարել խուճապը և ճիշտ |
| |արձագանքել: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|Հայոց լեզու: Կարողանա իր միտքը ձևակերպել հստակ ու սահուն: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 6. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
| Վիրակապում: Փոքր վերքեր: Արյունահոսություն քթից: |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|Ձևավորել վիրակապման, փոքր վերքերի մշակման և քթային արյունահոսության|
|դադարեցման հմտություններ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|1. Թվարկում է վիրակապական նյութերը և դնում է վիրակապ: Հ51 |
|2. Մշակում է փոքր վերքերը և դնում վիրակապ: Հ27 |
|3. Նկարագրում է թունավորման ձևերը և թույնը մարմնի մեջ տարածվելու |
|ձևերը: Հ10, 30 |
|4. Ցուցաբերում է առաջին օգնություն օձի խայթոցի, շան կծածի, միջատների |
|խայթոցների դեպքերում: Հ30, 51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Վիրակապական նյութեր և վիրակապում: Փոքր վերքեր (փոքր վերքերի |
|մշակում): |
|2. Թունավորումներ (կլվող, ներծծվող, ներշնչվող, ներարկվող): |
|3. Առաջին օգնությունը օձի խայթոցի, շան կծածի, միջատների խայթոցների |
|դեպքերում: |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Պատճառ և հետևանք: |
|քննարկում, սահիկաշարեր, առաջին |Թունավորումները, կծածները և |
|օգնության կիրառման Գործնական |խայթոցները կարող են առաջացնել |
|աշխատանք` մոդելավորում և |տարբեր վտանգավոր հետևանքներ: |
|իրավիճակի խաղարկում: |Տարածություն ժամանակ: Վնասվածքներ |
| |և թունավորումներ կարող են տեղի |
| |ունենալ տանը, բնության մեջ, |
| |դպրոցում կամ այլ միջավայրերում: |
| |Առաջին օգնությունը պետք է |
| |ցուցաբերվի արագ և ժամանակին` |
| |բարդություններից խուսափելու համար:|
| |Օրինաչափություններ: Վերքի |
| |ժամանակին մշակումը և վիրակապումը |
| |նվազեցնում է վարակման վտանգը: |
| |Թունավորման պատճառի արագ |
| |բացահայտումը նպաստում է առաջին |
| |օգնության արդյունավետությանը: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1. Հայոց լեզու: Կարողանան նյութը ներկայացնել համակարգված, իրենց |
|մտքերը արտահայտել գրագետ, տրամաբանված և համոզիչ: |
|2. Բնագիտություն: Օրգանիզմների կենսագործունեությունը: |
._____________________________________________________________________.
7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
._____________________________________________________________________.
| ԹԵՄԱ 1. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ |
|_____________________________________________________________________|
| «Արտակարգ իրավիճակ» հասկացությունն ու դասակարգումը |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել պատկերացումներ արտակարգ իրավիճակների և բնակչության |
|պաշտպանության միասնական համակարգի վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Սահմանում է «Արտակարգ իրավիճակ» հասկացությունը և թվարկում է |
|տեսակները: Հ 51 |
|2. Նկարագրում է բնակչության պաշտպանության միասնական համակարգը: Հ23, |
|51 |
|3. Նկարագրում է բնակչության պաշտպանության մեթոդներն ու միջոցները |
|համաճարակների ժամանակ Հ34, Հ51 |
|4. Նկարագրում է արագ արձագանքման (վթարային) պայուսակը և թվարկում է |
|պարունակությունը: Հ30 |
|Կազմում է ամրագրման սխեմա: Հ50 |
|5. Մեկնաբանում է ամրագրման սխեման (աշխատակիցներով, ընտանիքի |
|անդամներով, ընկերներով, համայնքով և այլն), որը իրենից ներկայացնում է|
|մինչև աղետը հանդիպման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն: Հ18 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. «Արտակարգ իրավիճակ» հասկացությունն ու դասակարգումը |
|2. Բնակչության պաշտպանության միասնական համակարգը |
|3. Բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Ժամանակ և տարածություն: Արտակարգ |
|քննարկում, Գործնական աշխատանք, |իրավիճակները կարող են լինել |
|սահիկաշարեր, իրավիճակի խաղարկում |հանկարծակի կամ երկարատև, |
| |վտանգները տարբեր տարածքներում |
| |տարբեր ազդեցություն են ունենում, |
| |պատերազմից հետո պայթյունավտանգ |
| |մնացորդների պատճառով վտանգները |
| |կարող են պահպանվել երկար ժամանակ: |
| |Պատճառ և հետևանք: Արտակարգ |
| |իրավիճակները ունեն պատճառներ |
| |(բնական աղետ, պատերազմ, համաճարակ,|
| |վթար), որոնք առաջացնում են |
| |հետևանքներ` մարդկային կորուստներ,|
| |հիվանդություններ, |
| |ավերածություններ: Օրինակ` |
| |պատերազմից հետո չվնասազերծված |
| |ականները և պայթյունավտանգ |
| |մնացորդները վտանգ են ստեղծում |
| |մարդկանց կյանքի համար: |
| |Օրինաչափություններ: Որքան մարդիկ |
| |նախապես պատրաստված լինեն (աղետի |
| |կապոց, հանդիպման վայր, |
| |անվտանգության գիտելիքներ), այնքան |
| |արագ ու անվտանգ կգործեն: |
| |Անվտանգության կանոնների |
| |իմացությունը օգնում է խուսափել |
| |խուճապից և նվազեցնել վտանգները, |
| |իսկ համաճարակների ժամանակ |
| |պաշտպանության միջոցների պահպանումը|
| |նվազեցնում է վարակի տարածումը: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1. Ես և շրջակա աշխարհը: Վտանգները մեր շուրջը: |
|2. Բնագիտություն: Մարմինների շարժումը և փոխազդեցությունը: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
| Քաղաքացիական պաշտպանության հիմնական ձևերը |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ծանոթացնել քաղպաշտպանության հիմնական ձևերին: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Նկարագրում է քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտությունը: Հ51 |
|2. Նկարագրում է տարահանման, պատսպարման կազմակերպումը: Հ42, Հ51 |
|3. Բացատրում է բնակչությանը անհատական միջոցներով ապահովումը: Հ42 |
|4. Նկարագրում է ազդարարման ազդանշանի գործարկումը: Հ51 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Տարահանում |
|2. Պատսպարում |
|3. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովում |
|4. Ազդարարման ազդանշանի գործարկում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Տեսանյութերի ցուցադրում և |Պատճառ և հետևանք: Յուրաքանչյուր |
|քննարկում, Գործնական աշխատանք, |վտանգ ունի իր պատճառները և |
|սահիկաշարեր իրավիճակի խաղարկում: |առաջացնում է որոշակի հետևանքներ, |
| |որոնց պետք է պատրաստ լինել |
| |նախապես: |
| |Ժամանակ տարածություն: Արտակարգ |
| |իրավիճակներում արագ, ճիշտ և |
| |ժամանակին գործելը կարող է փրկել |
| |մարդկանց կյանքեր: վտանգի գոտին, |
| |պատսպարման վայրերը և տարահանման |
| |ուղղությունները կապված են նախապես |
| |պատրաստ լինելու հետ: |
| |Համակարգ կազմակերպում: |
| |Քաղաքացիական պաշտպանությունը |
| |գործում է որպես միասնական |
| |համակարգ, որտեղ բոլոր |
| |ծառայությունները |
| |համագործակցում են: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|Հասարակագիտություն: Իրավունքներ և պարտականություններ: |
|_____________________________________________________________________|
| ԹԵՄԱ 3. ԳՈՅԱՏԵՎՈՒՄ |
|_____________________________________________________________________|
| Սննդի հայթայթում |
|_____________________________________________________________________|
| Նպատակը |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել կյանքի համար ծայրահեղ պայմաններում սննդային պաշարներ |
|հայթայթելու և պահպանելու հմտություններ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունք |
|_____________________________________________________________________|
|1. Բացատրում է թե, որն է համարվում անձեռնմխելի մթերային պաշար: 2,50 |
|2. Մշակում և պահպանում է սնունդը: 2.50 |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Մարդու պահանջմունքները և օրգանիզմի պահուստները |
|2. Սննդի հայթայթման հիմնական եղանակները: Ուտելու համար պիտանի վայրի |
|բույսերը և կենդանիները: |
|3. Սննդամթերքի մշակում և պահպանում |
|_____________________________________________________________________|
|Առաջարկվող գործունեության ձևեր |Խաչվող հասկացություններ |
|__________________________________|__________________________________|
|Գործնական աշխատանք, սահիկաշարեր, |Պատճառ և հետևանք: Սննդի |
|իրավիճակի խաղարկում: |բացակայությունը հանգեցնում է |
| |օրգանիզմի թուլացմանը: Սննդի սխալ |
| |պահպանումը կարող է առաջացնել |
| |թունավորումներ և |
| |հիվանդություններ: Ծայրահեղ |
| |պայմաններում սննդի հայթայթումը |
| |մեծացնում է գոյատևման |
| |հնարավորությունը: |
| |Օրինաչափություններ: Սնունդը մարդու|
| |օրգանիզմին տալիս է էներգիա և |
| |ապահովում գոյատևումը: Եթե սնունդը|
| |ճիշտ պահպանվի, ապա այն երկար կմնա |
| |օգտագործման համար պիտանի, իսկ սխալ|
| |պահպանման դեպքում այն փչանում և |
| |առաջացնում է թունավորման վտանգ: |
| |Սննդի հայթայթման և պատրաստման |
| |հմտությունները մեծացնում են |
| |գոյատևման հնարավորությունները: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական պատրաստվածություն: |
|_____________________________________________________________________|
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում