010.0536.070503
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-424, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«2.1) աջակցել առողջապահության զարգացմանը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
i
1) առաջին մասը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «, առողջապահական» բառով.
2) երկրորդ մասը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «(բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների)» բառերով:
7 մայիսի 2003 թ.
ՀՕ-536-Ն