Սեղմել Esc փակելու համար:
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.04.2004  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0055.060404

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին

 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1994 թվականի, ՀՕ-106) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածի ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից:

Բռնադատված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները հաշվառվում են որպես ապահովագրական ստաժ` անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

6 ապրիլի 2004 թվականի

ՀՕ-55-Ն

 

 

pin
ՀՀ 16.03.2004
N ՀՕ-55-Ն օրենք