041.0129.040497
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 ապրիլի 1997 թ. թիվ 129
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների, կառույցների, ինչպես նաև գերատեսչական պատկանելության ոչ արտադրական, չօգտագործվող, օժանդակ շինությունների ուսումնասիրություն ու հաշվառում կազմակերպելու և հետագայում դրանք նպատակային օգտագործելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Կառավարական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության հետ համատեղ մշակել կառավարական հանձնաժողովի ժամանակավոր կանոնակարգն ու միջոցառումների ծրագիրը:
3. Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզպետներին` ապահովել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների մանրամասն ուսումնասիրումն ու հաշվառումը և երկամսյա ժամկետում համապատասխան նյութերն ու եզրակացությունները ներկայացնել կառավարական հանձնաժողովի քննարկմանը:
4. Հայաստանի Հանրապետության աղետի գոտում շինարարական - վերականգնողական աշխատանքներ իրականացրած և իրականացնող նախարարություններին ու գերատեսչություններին` մինչև 1997 թվականի ապրիլի 30-ը կառավարական հանձնաժողովին ներկայացնել չսեփականաշնորհված, անավարտ և կոնսերվացված շինարարության օբյեկտների ցանկը:
5. Կառավարական հանձնաժողովին` մինչև 1997 թվականի մայիսի 30-ը ապահովել ներկայացված նյութերի քննարկումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 4-Ի
ԹԻՎ 129 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱԶՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
      Ս. Կոտոլիկյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
                              (հանձնաժողովի նախագահ)
 
      Վ. Դալլաքյան          - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
                              (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 
      Կ. Արեյան             - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
 
      Ս. Բաղդասարյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
 
      Գ. Թադևոսյան          - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
 
      Ռ. Մարտիրոսյան        - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
 
      Ա. Ավետիսյան          - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 
      Ա. Մարկոսյան          - ՀՀ սեփականաշնորհման և  օտարերկրյա
                              ներդրումների նախարարի տեղակալ
 
      Պ. Ասատրյան           - Տավուշի մարզպետ
 
      Ա. Գոմցյան            - Շիրակի մարզպետ
 
      Հ. Գրիգորյան          - Արագածոտնի մարզպետ
 
      Հ. Մատինյան           - Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար
 
      Ա. Աթաբեկյան          - ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապիտալ
                              շինարարության վարչության պետ
 
      Ա. Արսենյան           - ՀՀ կրթության և  գիտության նախարարության
                              սոցիալական հարցերի վարչության պետ
 
      Վ. Սարդարյան          - ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական
                              վարչության պետ
 
      Ա. Բաղդասարյան        - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
                              վերլուծության վարչության կապիտալ
                              շինարարության և ներդրումների բաժնի պետ
 
      Ա. Սիմոնյան           - ՀՀ քաղաքաշինության նախարարության
                              «Կոմունկապշին» ՊՁ-ի տնօրեն
 
      Ա. Բալայան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքաշինության
                              զարգացման վարչության պետ
                              (հանձնաժողովի քարտուղար)