ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 40
28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 10 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և «Մետաքս» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Վահե Յաղուբյանի կողմից ներկայացված առաջարկին:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 10 արձանագրության 18-րդ կետով հաստատված «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման ծրագրի 2.2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.2.3. Պահանջ ունեցող ժամանակակից մասնագետների պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով, որպես 2005 թվականի ընթացքում աշխատատեղերի ստեղծման պարտավորության ապահովում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել 32 մլն դրամ»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «ՈՒայ Էյչ Քեյ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «ՄԵտաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի փոխանցման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ