010.0009.080106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 6.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
8 հունվարի 2006 թվականի
ՀՕ-9-Ն