(ուժը կորցրել է 30.09.07 թվականից` 09.04.07 ՀՕ-177-Ն օրենք)
010.0161.120706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
 
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99-Ն) 8-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի ութերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով:»:
 
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
26 հուլիսի 2006 թվականի
ՀՕ-161-Ն