041.0001.070198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 1998 թվականի թիվ 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 12-ի «1997-1998 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ժամանակացանկը հաստատելու մասին» թիվ 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 4-ի թիվ 358 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացանկի 40-րդ կետի 4-րդ և 5-րդ սյունակների «1997թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «1998թ. 2-րդ եռամսյակ» բառերով: