010.0074.050307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-177, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 13. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառում.
5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ և տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային վկայականներ.
6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
i
ա) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.».
բ) 4-րդ մասը «արագությունը» բառից հետո լրացնել «կամ վարորդի ոչ սթափ լինելը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`
i
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելել տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը.».
բ) 4-րդ կետից հանել «կամ դրանից օգտվելու» բառերը.
գ) 5-րդ կետը «գտնվող» բառից հետո լրացնել «ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 40-րդ հոդվածը «ստացվող» բառից հետո լրացնել «, արտաբյուջետային ֆոնդի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 41-րդ հոդվածը «ստացվող» բառից հետո լրացնել «արտաբյուջետային ֆոնդի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՈԴՎԱԾ 9. Մինչև տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննման գործունեության լիցենզիա տրամադրելը տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննումն իրականացնում է ոստիկանությունը:
5 մարտի 2007 թվականի
ՀՕ-74-Ն