010.0166.030507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-333) 10-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Համատիրության հիմնադրման մասին որոշումը, օրենքով նախատեսված հարցերից բացի, պետք է նշում պարունակի նաև կառավարչի կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
3 մայիսի 2007 թվականի
ՀՕ-166-Ն