040.0889.070807
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 հուլիսի 2007 թվականի N 889-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «11. Իրավաբանական տերմինաբանության զարգացում», «12. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում» և «13. Պաշտոնական հայտարարություններ» կայք էջի ստեղծում և վարում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) իրավաբանական տերմինաբանության զարգացում` 14000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում` 23000.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.
3) «Պաշտոնական հայտարարություններ» կայք էջի ստեղծում և վարում` 23000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 26-ի
N 889-Ա որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ
 
.______________________________________________________________________.
|                Անվանումը                |   Քանակը      |   Գումարը  |
|                                         |               | (հազ. դրամ)|
|_________________________________________|_______________|____________|
|Իրավաբանական տերմինների հայերեն-անգլերեն |      1        |   13910.0  |
|բառարանի կազմման աշխատանքների համար      |               |            |
|ակադեմիական մասնագետներից բաղկացած       |               |            |
|հեղինակային խմբի (12 անդամ) հոնորար      |               |            |
|_________________________________________|_______________|____________|
|Գրենական պիտույքների ձեռքբերում, նյութերի|      1        |      90.0  |
|տպում, բազմացում                         |               |            |
|_________________________________________|_______________|____________|
|Ընդամենը                                 |               |   14000.0  |
.______________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 26-ի
N 889-Ա որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|                    Անվանումը                               |  Գումարը   |
|                                                            |(հազ. դրամ) |
|____________________________________________________________|____________|
|                           1                                |      2     |
|____________________________________________________________|____________|
|Իրավական ակտերի աղյուսակների ձևաչափերի  վերլուծում          |2030.0      |
|Աղյուսակների հետ աշխատանքում օգտագործվող HTML խմբագրության  |            |
|գործիքների ընդլայնում                                       |            |
|____________________________________________________________|____________|
|Վիճակագրության մոդուլի ընդլայնում, ըստ ժամանակային          |1860.0      |
|տիրույթի և  գործող է (գործող չէ) «կարգավիճակի»              |            |
|սահմանափակումների ավելացում                                 |            |
|____________________________________________________________|____________|
|QuarkXPress հրատարակչական ծրագրային համակարգից HTML ֆորմատով|800.0       |
|արտահանված ֆայլերի կառուցվածքի վերլուծում և  դրանց համակարգ |            |
|ներմուծելու համար գործիքների մշակում` պահպանման ենթակա      |            |
|ֆորմատավորման տարրերի պահպանմամբ                            |            |
|____________________________________________________________|____________|
|Այն կցված ֆայլերի ճանաչման համար գործիքների մշակում, որոնց  |450.0       |
|վրա հղվող ակտերը հեռացվել են տվյալների շտեմարանից:          |            |
|Այն կապերի ճանաչման համար գործիքների մշակում, որոնք հղվում  |            |
|են հեռացված կցված ֆայլերին                                  |            |
|____________________________________________________________|____________|
|Ինկորպորացիայի ստեղծման ժամանակ խմբագրման ենթակա դաշտերի    |150.0       |
|շրջանակի վերափոխում                                         |            |
|____________________________________________________________|____________|
|Փնտրման/ֆիլտրման գործողությունների ընդլայնում` ավելացնելով  |600.0       |
|փնտրում/ֆիլտր` ըստ ակտերի տիպի, ակտերի սկզբնաղբյուրի, գործող|            |
|է (գործող չէ) «կարգավիճակի»                                 |            |
|____________________________________________________________|____________|
|«Աշխատանքային «փուլը» փոխելու գործողության կարգավորում,     |1200.0      |
|«փուլը» հետ փոխելու ժամանակ առաջացող թերությունների շտկում  |            |
|____________________________________________________________|____________|
|«Normal» ռեժիմով ինկորպորացիան ստեղծելու ժամանակ, այն       |550.0       |
|դեպքերում, երբ նախորդ ինկորպորացիան ստեղծվել էր «NEW»       |            |
|ռեժիմով, պարամետրերի ժառանգման գործողության վերափոխում`     |            |
|ապահովելով «NEW» ռեժիմով ստեղծված նախորդ ինկորպորացիայի     |            |
|պարամետրերի ժառանգումը                                      |            |
|____________________________________________________________|____________|
|Խմբագրի հատուկ սիմվոլների ներմուծման գործիքի վերափոխում և   |1150.0      |
|ընդլայնում` ներառելով բոլոր անհրաժեշտ սիմվոլներն ըստ        |            |
|շահագործողի ներկայացման, խմբագրման մոդուլում ծառայողական    |            |
|նիշերի, այդ թվում` «բաց»-երի տեսանելիության ռեժիմ կիրառելու,|            |
|ակտերում ռուսերենով Unicode կոդավորմամբ տեղեկատվության      |            |
|մուտքագրման համար գործիքների մշակում                        |            |
|____________________________________________________________|____________|
|Ծրագրի բոլոր մոդուլներում և  պատուհաններում բոլոր           |1700.0      |
|հաղորդակցությունները, ծառայողական տեղեկատվության            |            |
|պատուհանների և  դրանց չափերի վերանայում` ապահովելով         |            |
|տեղեկատվության ամբողջական տեսանելիությունը                  |            |
|____________________________________________________________|____________|
|Ժամանակ առ ժամանակ առաջացող ակտերի պարամետրերի շեղման       |2200.0      |
|երևույթի,  ծրագրի բոլոր մենյուներում և  ենթամենյուներում    |            |
|բոլոր գործողությունների ակտիվ (ոչ ակտիվ) կարգավիճակի        |            |
|վերլուծում, պատճառների պարզում և  վերացում                  |            |
|____________________________________________________________|____________|
|Փնտրման արդյունքում ձևավորված  ակտերի ցանկում համարակալման  |1650.0      |
|ներմուծում, ինդեքսավորման անխափան գործողությունն ապահովող   |            |
|գործիքների մշակում                                          |            |
|____________________________________________________________|____________|
|«Տպել» գործողության ելքային ֆորմատավորման                   |1800.0      |
|հնարավորությունների ընդլայնում                              |            |
|____________________________________________________________|____________|
|«Ըստ սկզբնաղբյուրի» փնտրում իրականացնող գործիքի, ընդունող   |1010.0      |
|մարմինների, իրավական ակտերի տիպերի աղյուսակներում մարմինների|            |
|հերթականությունը կարգավորող գործիքների մշակում              |            |
|____________________________________________________________|____________|
|Ընդլայնված որոնման պատուհանի դաշտերի դասավորության և  կազմի,|2750.0      |
|որոնման արդյունքում ձևավորվող  իրավական ակտերի ցանկի        |            |
|դասավորման գործիքում դասավորման գործողության վերափոխում     |            |
|և  զարգացում                                                |            |
|____________________________________________________________|____________|
|«Օգնություն» մոդուլի զարգացում, արդիականացում և             |200.0       |
|վերախմբագրում` ապահովելով դրա առավել արդյունավետ            |            |
|կիրառելիությունը                                            |            |
|____________________________________________________________|____________|
|Իրավական ակտերի տեքստերում որոնումն իրականացնող համակարգային|200.0       |
|ծրագրային ապահովման գործիքում ֆրեյմերի հետ կապակցվելու      |            |
|խնդիրների շտկում                                            |            |
|____________________________________________________________|____________|
|Պայմանագրի կատարման ընթացքում ներկայացվող լրացուցիչ ընթացիկ |2700.0      |
|զարգացման և  լրացումների պահանջների աշխատանքներ` ընդհանուր  |            |
|ծավալով 180 մարդ/օր                                         |            |
|____________________________________________________________|____________|
|Ընդամենը                                                    |23000.0     |
._________________________________________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 26-ի
N 889-Ա որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ
 
.________________________________________________________________________.
|                      Անվանումը                             |  Գումարը  |
|                                                            |(հազ. դրամ)|
|____________________________________________________________|___________|
|Կայք էջի ստեղծման համար անհրաժեշտ համապատասխան օրենքի և     |3000.0     |
|նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի մշակման              |           |
|ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև  տեխնիկական         |           |
|առաջադրանքների մշակման ծառայության ձեռքբերում               |           |
|____________________________________________________________|___________|
|Կայք էջի գրաֆիկական դիզայնի և  ընդհանուր էսքիզի մշակում     |800.0      |
|____________________________________________________________|___________|
|Օգտագործողի ծրագրային մոդուլի մշակում                       |5200.0     |
|____________________________________________________________|___________|
|Կայք էջի փնտրման համակարգի ծրագրային մոդուլի, ադմինիստրատիվ |7400.0     |
|համակարգի ծրագրային մոդուլի, վիճակագրական համակարգի         |           |
|ծրագրային մոդուլի մշակում և  ստեղծում                       |           |
|____________________________________________________________|___________|
|Միացյալ տվյալների շտեմարանի նախագծում և  ծրագրային մոդուլի  |3200.0     |
|մշակում և  ստեղծում                                         |           |
|____________________________________________________________|___________|
|Կայք էջի համալիր փորձարկում                                 |1400.0     |
|____________________________________________________________|___________|
|Փորձարկման ընթացքում բոլոր ծրագրային մոդուլներում և  միացյալ|2000.0     |
|տվյալների շտեմարանում հայտնաբերված անճշտությունների և       |           |
|թերությունների հայտնաբերում և  ուղղում                      |           |
|____________________________________________________________|___________|
|Ընդամենը                                                    |23000.0    |
.________________________________________________________________________.