010.0207.201007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515-Ն) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
20 հոկտեմբերի 2007 թվականի
ՀՕ-207-Ն