Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ...

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.11.2007  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0222.161107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչև ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը «նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

16 նոյեմբերի 2007 թվականի

ՀՕ-222-Ն

 

 

pin
ՀՀ 16.11.2007
N ՀՕ-222-Ն օրենք