Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

21.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.03.2008  -ից մինչեւ   21.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 10.06.2021 թիվ 938-Ն որոշում)

i

040.0201.170308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2008 թվականի N 201-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ, ՄՈԴԵԼՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում օգտագործվող ինքնապաշտպանական զենքի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկն ու քանակը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատակիցներին հրազեն կրելու իրավունք վերապահելու մասին» N 402 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 22-ի

N 201-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ

 

._________________________________________________________________________.

|NN |  Պաշտոնը    |Հաստիք-|Զենքի տեսակը|Զենքի ձևը |Զենքի |  Զենքի մոդելը  |

|ը/կ|             |ների   |            |          |քանակը|                |

|   |             |թիվը   |            |          |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|________________|

|1. |Ծառայության  |1      |ծառայողական |կարճ      |1     |                |

|   |պետ          |       |            |ակոսափող  |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|                |

|2. |Ծառայության  |4      |ծառայողական |կարճ      |4     |                |

|   |պետի տեղակալ |       |            |ակոսափող  |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|                |

|3. |Վարչության   |6      |ծառայողական |կարճ      |6     |ՀՀ կառավարութ-  |

|   |պետեր        |       |            |ակոսափող  |      |յանն առընթեր ՀՀ |

|___|_____________|_______|____________|__________|______|ոստիկանության   |

|4. |Օպերատիվ     |242    |ծառայողական |կարճ      |242   |քրեագիտական     |

|   |հետախուզու-  |       |            |ակոսափող  |      |պահանջներին     |

|   |թյան         |       |            |          |      |համապատասխան    |

|   |վարչության   |       |            |          |      |տեխնիկական      |

|   |անձնակազմ    |       |            |          |      |բնութագիր       |

|___|_____________|_______|____________|__________|______|ունեցող ցանկացած|

|5. |Հետաքննության|12     |ծառայողական |կարճ      |12    |մոդել           |

|   |բաժնի        |       |            |ակոսափող  |      |                |

|   |անձնակազմ    |       |            |          |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|                |

|6. |Քննչական     |10     |ծառայողական |կարճ      |10    |                |

|   |բաժնի        |       |            |ակոսափող  |      |                |

|   |անձնակազմ    |       |            |          |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|                |

|7. |Հարկային     |53     |ծառայողական |կարճ      |53    |                |

|   |տեսչության   |       |            |ակոսափող  |      |                |

|   |պետեր        |       |            |          |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|                |

|8. |Պահպանության |12     |ծառայողական |կարճ      |12    |                |

|   |ծառայություն |       |            |ակոսափող  |      |                |

|   |             |       |            |          |      |                |

|___|_____________|_______|____________|__________|______|________________|

|   |Ընդամենը     |340    |            |          |340   |                |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 22-ի

N 201-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________.

|        Անվանումը                                 |Քանակը|

|__________________________________________________|______|

|Անհատական պաշտպանության հատուկ միջոցներ`          |      |

|__________________________________________________|______|

|զրահաբաճկոն                                       |20    |

|__________________________________________________|______|

|ձեռնաշղթա                                         |20    |

|__________________________________________________|______|

|Ինքնապաշտպանական զենք`                            |      |

|__________________________________________________|______|

|գազային բալոն                                     |20    |

|__________________________________________________|______|

|էլեկտրահարող սարքեր                               |20    |

._________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2008
N 201-Ն
Որոշում