040.0258.310308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2008 թվականի N 258-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի N 505-Ա որոշմամբ հաստատված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրության 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրով չբաշխված միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի մարտի 20-ի
N 258-Ա որոշման
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
._________________________________________________________________.
|NN | Կատեգորիաները |Գումարը |
|ը/կ| |(ՀՓԻ-ով)|
|___|____________________________________________________|________|
|1. |Շինարարական աշխատանքներ |374,000 |
|___|____________________________________________________|________|
|2. |Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ | 96,000 |
|___|____________________________________________________|________|
|3. |ՈՒսուցում և ազգային տեխնիկական աջակցություն` ծրագրի| 10,000 |
| |Բ և Դ մասերի համար | |
|___|____________________________________________________|________|
|4. |Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ | |
|___|____________________________________________________|________|
|5. |Գործառնական ծախսեր | |
|___|____________________________________________________|________|
| |I) ծրագրի Դ մասում նկարագրված աշխատավարձեր և | |
| |հատկացումներ | |
|___|____________________________________________________|________|
| |II) ծրագրի Ա մասում նկարագրված աշխատավարձեր և | |
| |հատկացումներ | |
|___|____________________________________________________|________|
| |III) գործառնական ծախսեր` ծրագրի Դ մասի համար | 70,000 |
|___|____________________________________________________|________|
| |IV) գործառնական ծախսեր` ծրագրի Ա մասի համար | |
|___|____________________________________________________|________|
|6. |Չբաշխված | |
|________________________________________________________|________|
| Ընդամենը |550,000 |
._________________________________________________________________.