010.0073.160608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ:
2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են`
1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաև զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս և հետ մղելիս.
2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում կամ կարգապահական գումարտակում զանգվածային անկարգությունների ժամանակ.
3) զորավարժությունների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16 հունիսի 2008 թվականի
ՀՕ-73-Ն