010.0133.120708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի առաջին պարբերությունը «վճիռների» բառից հետո լրացնել «և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 19.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼԸ
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու դատարանը:
2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժելու կատարողական թերթ տալը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
12 հուլիսի 2008 թվականի
ՀՕ-133-Ն