010.0169.251008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 30-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «0.001» թիվը փոխարինել «0.01» թվով.
2) 2-րդ կետի «0.007» թիվը փոխարինել «0.07» թվով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25 հոկտեմբերի 2008 թվականի
ՀՕ-169-Ն