010.0181.171108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «www.lraber.am հասցեով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՎԱՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից» և «պետական ռեգիստր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
17 նոյեմբերի 2008 թվականի
ՀՕ-181-Ն