Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

010.0007.150109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետից հանել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետից» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ թաղային համայնքների)» բառերը.

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 17-րդ հոդվածի 16-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 26.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 26.1. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարը հետևյալ օբյեկտների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

1) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը) և դրա օժանդակ շինություններ.

2) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

2. Երևանի վարչական շրջանի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը` կիրառելով վարչական պատասխանատվության միջոցներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

15 հունվարի 2009 թվականի

ՀՕ-7-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-7-Ն օրենք