(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)
i
010.0228.140798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
 18 հունիսի 1998 թ.
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Խմբակցությունները և խմբերը ապահովվում են առանձին սենյակով` Ազգային ժողովի վարչական շենքում, կապի և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրով: Խմբակցություններից և խմբերից յուրաքանչյուրն ունի մեկ գործավար և մեկ մասնագետ, օգտվում է Ազգային ժողովի բոլոր ծառայություններից և սպասարկվում իրենց հատկացված մեկ մեքենայով»:
 
14 հուլիսի 1998 թ.
ՀՕ-228