(ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-139-Ն օրենք)
010.0125.270509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Վարչական դատարան կարող է դիմել նաև Երևանի ավագանու խմբակցությունը` Երևանի ավագանու ակտերը դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից) համապատասխանությունը ստուգելու պահանջով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու անդրանիկ նիստի բացման օրը:
27 մայիսի 2009 թվականի
ՀՕ-125-Ն