031.0183.231110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԿ-179-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը.
i
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 15-ի «Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասին» ՆԿ-179-Ա կարգադրությունը:
2. Պատվիրակության այցը նախապատրաստողներ Արմեն Ղահրամանյանի և Տիգրան Բաբայանի Երևան-Ամստերդամ-Լիսաբոն, Տիգրան Բաբայանի Լիսաբոն-Մոսկվա-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը, նոյեմբերի 14-ից 20-ի օրապահիկը` 100 տոկոսի չափով, գիշերավարձը, տրանսպորտի, մուտքի արտոնագրերի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
3. Պատվիրակության այցը չեղյալ ճանաչելու հետևանքով առաջացած ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
23 նոյեմբերի 2010 թվականի
ՆԿ-183-Ա