Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ...

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.2011  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0204.251210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են`

1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

25 դեկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-204-Ն

 

 

pin
ՀՀ 07.12.2010
N ՀՕ-204-Ն օրենք