010.0190.160611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի աշխատակազմի,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` պետական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16 հունիսի 2011 թվականի
ՀՕ-190-Ն