010.0014.180313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2013 թվականի փետրվարի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը և 3-րդ կետի առաջին պարբերությունը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով, 3-րդ կետի երկրորդ պարբերության «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով, իսկ 4-րդ կետի «կամ լիցենզավորման» բառերը` «, լիցենզավորման կամ որակավորման» բառերով.
2) 2-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.
«գ.1) հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի համար` բազային տուրքի
տարեկան 1500-ապատիկի
չափով.»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով.
2) 4-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
i
1) 5-րդ մասը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի» բառերով.
2) 6-րդ մասի «և թույլտվությունների» բառերը փոխարինել «, թույլտվությունների և որակավորման վկայականների» բառերով, իսկ «լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի» բառերը` «դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
18 մարտի 2013 թվականի
ՀՕ-14-Ն