010.0142.281213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
i
1) վերնագրից հանել «դատական» բառը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) վարչական դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա դրամական պահանջի վերաբերյալ հայց:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 72.1-ին հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
28 դեկտեմբերի 2013 թվականի
ՀՕ-142-Ն