(ուժը կորցրել է 29.04.00 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
040.ՀՕՈ-2.300799 կամ 040.0002.300799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի ՀՕՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերի III բաժնի
 «նավթ, նավթամթերքներ    2 տոկոս» տողը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.
 
     «բենզին                           44 տոկոս, բայց ոչ ավելի, քան մեկ 
                                       տոննայի համար 85 ԱՄՆ-ի դոլարին 
                                       համարժեք դրամ
 
     նավթ, այլ նավթամթերք              2 տոկոս»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 1-ից:
 
30 հուլիսի 1999 թ.
ՀՕՈ-2