Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

010.0091.170714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 24.

 

1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց անհատական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:

2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար իրենց անհատական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

4. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

17 հուլիսի 2014 թվականի

ՀՕ-91-Ն

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-91-Ն օրենք