010.0170.121214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «իրականացնում` առաքման գործունեություն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասից հանել «ունենա սերտիֆիկատ և» բառերը.
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, անցել են բժշկական քննություն» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 դեկտեմբերի 2014 թվականի
ՀՕ-170-Ն