Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

010.0219.301214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասում «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)» բառերը փոխարինել «նրան փոխարինող տեղակալը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության և նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել` առանց ծառայողական քննությունը վերսկսելու:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նախաքննության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-219-Ն

 

 

pin
ՀՀ 17.12.2014
N ՀՕ-219-Ն օրենք