Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ ...

 

 

010.0029.040316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի փետրվարի 19-ին

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում`

1) 1-ին տողի 2-րդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին տողով.

 

«3.1  Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ»:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձը մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը կարող է զբաղվել նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման ծանուցում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. մարտի 4
Երևան
ՀՕ-29-Ն

 

 

pin
ՀՀ 19.02.2016
N ՀՕ-29-Ն օրենք