Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.11.2016  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0177.081116

(օրենքն ուժը կորցրել է 01.07.2022 թվականից` 15.06.22 ՀՕ-246-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. ՈՒղղիչ հիմնարկում պահվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունի պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի կողմից ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

8 նոյեմբերի 2016 թվականի

ՀՕ-177-Ն

 

 

pin
ՀՀ 19.10.2016
N ՀՕ-177-Ն օրենք