010.0163.091117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«23 |
լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային
տարբերակով տրամադրման համար` |
բազային տուրքի եռապատիկի չափով»: |
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար` բազային տուրքի եռապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
9 նոյեմբերի 2017 թվականի
ՀՕ-163-Ն