ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2018 թվականի N 184-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Կրթության ոլորտում իրականացվող` համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. սեպտեմբերի 13-ի
N 184-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար (աշխատանքային խմբի
ղեկավար)
Լ. Առաքելյան - Կրթության և գիտության փոխնախարար
Ա. Անափիոսյան - Կրթության և գիտության փոխնախարար
Զ. Բաթոյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
Լ. Նանուշյան - Առողջապահության փոխնախարար
Կ. Իսախանյան - Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար