ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2019 թվականի N 164-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցի կարգավորման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 21-ի
N 164-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՍՆԴԻԿԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Նանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ալեքսանդրյան - ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր
նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության ընդերքի գործակալության
պետի պաշտոնակատար
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության բնակչության պաշտպանության և աղետների
հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ
Ռ. Կարապետյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման
վարչության կազմմեթոդական բաժնի պետ