ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2019 թվականի N 196-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի մարտի 11-15-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական` մարդու իրավունքների հարցերով 1340-րդ նիստին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրավապահ մարմինների պարտականության վերաբերյալ թեմատիկ քննարկմանը մասնակցելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ՄԻԵԴ-ի Առաջին բաժանմունքի քարտուղար Աբել Կամպոսի հետ աշխատանքային հանդիպում ունենալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Եղիշե Կիրակոսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ